«Մասնակից:Լիլիթ85/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ալեքսա Ուայլդինգ''' ( {{lang-en|Alexa Wilding}}, ծննդյամբ՝ Էլիս Ուայլդինգ), նկարիչ [[Պրեռաֆայելիտներ|պրեռաֆայելիտ]] [[Դանթե Գաբրիել Ռոսսետտի]]ի սիրելի բնորդուհիներից մեկը, պատկերված է նրա՝ 1860-ական թվականների վերջերի և 1870-ական թվականի սկզբների լավագույն նկարներից մի քանիսում։ Նա կեցված է ընդունել նկարչի ավելի շատ ավարտուն աշխատանքներում, քան նրա ավելի հայտնի մուսաները՝ [[Էլիզաբեթ Սիդալ]]<nowiki/>ը, [[Ջեյն Մորիս]]ը, [[Ֆաննի Կորնֆորտ]]ը<ref>Jiminez, Jill Berk ''The Dictionary of Artists' Models'', p.569</ref>։
 
Ուայդի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի, այն դեպքում, երբ Սիդալի, Մորիսի և Կորնֆորտի մասին բավականին շատ է գրված։ Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ ի տարբերությաուն մյուսների՝ Ուայլդինգը նկարչի հետ չի ունեցել սիրային կամ սեռական կապ․ ամեն դեպքում այդ մասին ոչ մի հիշատակություն չկա<ref>Lee, Jennifer J. ''Venus Imaginaria: Reflections on Alexa Wilding, Her Life, and Her Role as Muse in the Works of Dante Gabriel Rossetti'' (2006)</ref>։
 
== Կենսագրություն ==
Աշխատավոր դասակարգին պատկանող Ուայլդինգի ընտանիքը ծագումով [[Շրուսբերի]]ց էր՝ Շրոպշիրից։ Ինքը՝ Ալեքսան, ծնվել է Սուրեում մոտավորապես 1845 թվականին և եղել է դաշնամուր պատրաստողի աղջիկ։ 1861 թվականի մարդահամարի համաձայն, երբ նա 16 տարեկան է եղել, ապրել է Յորիկ լեյն 23-ում՝ տատիկի և երկու հորեղբայրների հետ։ Նա աշխատել է, և այդ ժամանակների ստանդարտներով նրա կյանքի պայմանները առանձնապես վատ չեն եղել, կարողացել է կարդալ և գրել։ Ռոսսետտիի հետ ծանոթանալու պահին եղել է դերձակ և երազել է դերասանուհու կարիերայի մասին։
 
Ռոսսետտին Ուայլդինգին առաջին անգամ տեսել է երեկոյան Լոնդոնի [[Ստրենդ (փողոց)|Ստրենդ]] փողոցում 1865 թվականին և տպավորվել է նրա գեղեցկությամբ։ Աղջիկը համաձայնվել է հաջորդ օրը կեցվածք ընդունել նրա համար, բայց նշված ժամին չի եկել։ Հնարավոր է՝ նրան վախեցրել է այդ ժամանակների բնորդուհիների կասկածելի համբավը։ Անցել են շաբաթներ, Ռոսսետտին դեն է նետել մտքին եկած նկարի գաղափարը, որի համար նրան շատ կարևոր էր տեսնել հենց այդ մոդելին, երբ կրկին փողոցում տեսել է Ալեքսային։ Նա դուրս է ցատկել կեբից, որով գնում էր և համոզել աղջկան ուղևորվել իր ստուդիա։ Նա վճարել է Ուայլդինգին մի շաբաթվա համար, որպեսզի նա կեզվածք ընդունի միայն իր համար, քանի որ վախենում էր, որ ուրիշներն էլ կարող են վարձել նրան<ref>Dunn, Henry Treffry ''Recollections of Dante Gabriel Rossetti and his circle'', ed. Mander, Rosalie Glynn Grylls (1984) p.46</ref>։ Նրանք ունեցել են երկար փոխհարաբերություններ․ կա տեղեկություն այն մասին, որ Ռոսսետտիի մահից հետո 1882 թվականին Ուայլդինգը, չնայած իր ֆինանսական ոչ բարենպաստ վիճակին, պարբերաբար գնացել է Բերչինգտոն՝ պսակ դնելու նրա գերեզմանին<ref>Spencer-Longhurst, Paul ''The Blue Bower: Rossetti in the 1860s'' (2006)</ref>։
 
1881 թվականի մարդահամարի տվյալներով 34-ամյա Էլիս Ուայլդինգը ապրել է Քենսինգտոն Ռեդկլիֆ ռոուդ 33 հասցեում երկու փոքրիկ երեխաների՝ Չարլզի և Նելիի հետ։ Հնարավոր է՝ նրանք եղել են ապօրինի ծնվածներ, բայց ենթադրվում է, որ կարող են եղած լինել Ալեքսայի հորեղբոր երեխաները, որը, ինչպես և նրա կինը, մահացած էր այդ ժամանակ։ Ուայլդինգը երբեք ամուսնացած չի եղել։ Այդ ժամանակ նա եղել է անշարժ գույքի և ռանտյեի սեփականատեր, որը աշխատավոր դասակարգի աղջկա համար նշանակալի ձեռքբերում է։
 
Մահվան վկայականի համաձայն՝ Ալեքսա Ուայլդինգը մահացել է 1884-ի ապրիլի 25-ին 37 տարեկանում․ սա առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ նրա անունը գրված է որպես Ալեքսա, այլ ոչ թե Էլիս: Մահվան պատճառը եղել է [[որովայնամզի բորբոքում]]ը և վերջնական հյուծումը․ 16 ամիս առաջ նրա մոտ ախտորոշվել է փայծաղի ուռուցք։ Դա հնարավոր է հենց այն հիվանդությունն էր, որի պատճառով Ռոսսետտին կարծել է, որ նա հիվանդ է և ժամանակ առ ժամանակ չէր կարող կեցվածք ընդունել<ref>Lee, p.43</ref>։
 
Ալեքսա Ուայլդինգը թաղված է Բրոմփթոնի գերեզմանատանը՝ իր տատիկի՝ Մերի Էննի և զարմուհու՝ Մարիայի կողքին։ Չնայած մահվան վկայականում նշված է ապրիլի 25, սակայն գերեզմանաքարին գրված է 1884 թվականի ապրիլի 24<ref>Lee, Jennifer «The Forgotten Muse: Alexa Wilding» ''The Pre-Raphaelite Society Newsletter of the United States'' Number 19, Spring 2008</ref>։
 
== Ռոսսետտիի ստեղծագործությունում ==
Ռոսսետիի նկարներում Ուայլդինգի շքեղությանն ու անցողիկ գեղեցկությանը հակադրվում է մեկ այլ մոդելի՝ Ֆաննի Կորնֆորդի զգայականությունը։ «Լեդի Լիլիթ» կտավում (1864—1868), երբ հովանավոր և նկարի սեփականատեր [[Ֆրեդերիկ Լայլանդ]]ը բնօրինակը համարել է չափազանց երկրային, Ուայլդինգը այն փոխարինել է Կորնֆորտի ավելի նուրբ դիմագծերով<ref name="autogenerated1">Spencer-Longhurst</ref>։ Նմանապես, «[[Վեներա Վերտիկորդիա]]» (1864-1868) նկարը, որի բնորդուհին սկզբում եղել է վեց ֆուտ հասակ ունեցող խոհարարուհին<ref>Surtees, Virginia ''The Paintings and Drawings of Dante Gabriel Rossetti: A Catalogue Raisonné'' (1971) p.99</ref>, 1868 թվականի հունվարին փոխարինվել է Ուայլդինգի դեմքով<ref>Lee, p.17</ref>։
 
Ժամանակակիցները, ինչպես երևում է, Ուայլդինգի արտահայտչականության հետ կապված, չեն համաձայնել նկարչի հետ․ նրա ընթերակա Հենրի Տրեֆֆերի Դանը ասել է, որ նա եղել է «…դեմքի առանց որևէ արտահայտության բազմազանության։ Նա նստում էր ինչպես [[Սֆինքս]], որը սպասում էր հարցի՝ միշտ անորոշ պատասխանով… Բայց նրա հանդարտ արտաքինի տակ թաքնված էր խորը զգացմունքների ջրհոր»։ Նկարչի եղբայրը՝ [[Ուիլյամ Մայքլ Ռոսսետտի]]ն, այնուամենայնիվ, տեսել է նրան «բազմաթիվ արտահայտությունների ունակ»։
 
Դանը նկարագրում է Ուայլդինգին որպես «գրավիչ դեմք՝ հիասքանչ ամեն գծով, լի անշարժ, մեղմ միստիկ հանգստությամբ, գերազանց հարմար իր որոշ կոնցեպցիաների համար… Նա ցցնցված էր աղջկա հիասքանչ դեմքով և ոսկեշագանակագույն մազերով։ Դա հենց դեմքի այն տեսակն էր, որը նա այդքան երկար որոնում էր»<ref name="autogenerated1" />։
 
== Ալեքսա Ուայլդինգին պատկերող նկարներ ==
[[Պատկեր:Dante Gabriel Rossetti - The Bower Meadow.jpg|thumb|upright=1.2|alt=Изображение Алексы Уайлдинг|Ալեքսա Ուայլդինգը (աջից) և Մարիա Սպարտալի Ստիլմանը (ձախից) «Տաղավար մարգագետնում նկարում» (1871—1872), Դանթե Գաբրիել Ռոսսետտի]]
 
* «[[Լեդի Լիլիթ]]» (1864-1868)- ի սկզբանե որպես մոդել է ծառայել Ֆաննի Կորնֆորտը, բայց նկարը վերանկարվել է Ուայլդինգի դեմքով 1872-1873 թվականներին
* «[[Վեներա Վերտիկորդիա]]» (1864-1868) - ի սկզբանե որպես մոդել ծառայել է Ռոսսետտիի խոհարարուհին, վերանկարվել է Ուայլդինգի դեմքով
* «Monna Vanna» (1866)
* «Regina Cordium» (1866)
* «[[Սիբիլլա Պալմիֆերա]]» (1866-1870)
* «[[Դանթեի տեսիլքը]]» (1871)
* «[[Տաղավար մարգագետնի վրա]]» (1871-1872)
* «[[Վերոնիկա Վերոնեզե]]» (1872)
* «La Ghirlandata» (1873)
* «Damsel of the Sanct Grael» (1874)
* «[[Գեղեցիկ ձեռքեր]]» (1875)
* «[[Երանելի կույսը (նկար)|Երանելի կույսը]]» (1875-1878)
* «[[Սիրուհին (նկար)|Սիրուհին]]» (1863) - Ի սկզբանե բնորդուհին եղել է Մարիա Ֆորդը․ համարվում է, որ 1873 թվականին նկարի վերամշակման համար ներշնչանքի աղբյուր է դարձել կրկին Ուայլդինգը։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.rossettiarchive.org Rossetti Archive]
* [http://drum.lib.umd.edu/bitstream/1903/6646/1/umi-umd-4045.pdf ''Venus Imaginaria'': Reflections on Alexa Wilding, Her Life, and Her Role as Muse in the Works of Dante Gabriel Rossetti]
* [http://fannycornforth.blogspot.com/2011/05/mysterious-alexa-wilding.html The Kissed Mouth: 'The Mysterious Alexa Wilding'] — статья, включающая фотографию Уайлдинг
{{Արտաքին հղումներ}}
{{Россетти}}