«Մասնակից:Slava Sahakyan70/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 31.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Կյուրեղ Տուրովցի''' ([[Church Slavonic]] Кѷриллъ Туровськiй, {{lang-be|Кірыла Тураўскі}}, {{lang-ru|Кирилл Туровский}}; 1130–1182), ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս և սուրբ, Կիևյան Ռուսիայի առաջին և լավագույն աստվածաբաններից մեկը: Ապրել է Տուրովի իշխանությունում, որը գտնվել է ներկայիս Բելառուսի հարավային մասում<ref>{{harvp|Nadson|1968}}</ref>: Ուղղափառ եկեղեցին սահմանել է նրան նվիրված տոն, որը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 28-ին: Հռոմի Պողոս VI պապի ջանքերով նա 1969 թվականին դասվել է նաև կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին<ref>http://www.therealpresence.org/dictionary/calendar.htm</ref>:
Դարեր շարունակ Կյուրեղ Տուրովցին հեղինակություն ու համբավ է վայելել ոչ միայն որպես եկեղեցական գործիչ, այլև իբրև գրող, որի ստեղծագործությունները շարունակաբար ընդօրինակվել ու բազմացվել են: Նրա գրական ժառանգության մասին Զենկովսկին գրել է. «Եպիսկոպոս Կյուրեղ Տուրովցին ուղղափառ եկեղեցու թերևս ամենահմուտ աստվածաբանն էր, որն իր գրվածքներով կարող էր մրցակցել բյուզանդացի աստվածաբանների հետ: Նա հիանալի տիրապետում էր հունարենին և իր գրական նվաճումներով գերազանցել է իր ժամանակակից բոլոր ռուսներին... Նրա ստեղծագործություններից ամենասիրվածն ու մեծ ժողովրդականություն վայելողը գարնան հաղթական գալուսը նկարագրող քարոզն է, որն այլաբանորեն պատկերում է Քրիստոսի հարությունը»<ref>{{harvp|Zenkovsky|1974|p=90}}</ref>: Սուրբի գրական վարպետությունը բարձր են գնահատել թե՛ ժամանակակիցները և թե՛ հետագա սերունդները: Նրա «Խոսք» խորագրով հայտնի ստեղծագործությունն ընդգրկված է բազմաթիվ ժողովածուներում՝ բյուզանդացի աստվածաբանների ու քարոզիչների երկերի հետ միասին<ref>[http://lib.pushkinskijdom.ru/Default.aspx?tabid=4016 Кирилл, епископ Туровский (Институт [[Русская литература|русской литературы]] (Пушкинского Дома) [[Российская академия наук|РАН]])]</ref>:
== Մեծարանք ==
Կյուրեղ Տուրովցու հուշարձանները կանգնեցված են [[Տուրով]]ում, [[Գոմել]]ում, [[Մինսկ]]ում, նրա անունով է կոչվել Մինսկի հոգևոր ակադեմիան: Նա, Եֆրոսինյա Պոլոցկու հետ մեկտեղ, համարվում է բելառուսների ամենապաշտելի սուրբերից մեկը:
Բելառուսում սուրբ Կյուրեղին են նվիրված մի շարք ուղղափառ եկեղեցիներ Մինսկում<ref>[http://sobory.ru/article/?object=33534 Минск. Церковь Кирилла Туровского при Соборном доме]</ref>, Տուրովում<ref>[http://www.turov.by/eparhia/temples/37 Кафедральный собор святителей Кирилла и Лаврентия Туровских]</ref>, Գոմելի մարզի Սվետլոգորսկ քաղաքում<ref>[http://swetlogorsc.cerkov.ru/ Храм святителя Кирилла Туровского, г. Светлогорск]</ref>: Բացի այդ, Կյուրեղ Տուրովցու անունը շնորհվել է բելառուսական սփյուռքի ուղղափառ և կաթոլիկ մի քանի եկեղեցիների, այդ թվում՝ Լոնդոնում<ref>[http://belaruschurch.org.uk/ Belarusian Church in London] {{ref-en}}</ref>, Տորոնտոյում<ref>[http://www.hierarchy.religare.ru/h-orthod-baocprih.html Приходы Белорусской Автокефальной Православной церкви]</ref>, Բրուքլինում<ref>[http://www.holy-ny.com/St_Cyrils_of_Turau_Orhtodox_Cathedral_Brooklyn St. Cyril's of Turau Orhtodox Cathedral, Brooklyn] {{ref-en}}</ref>:
== Պատկերասրահ ==
<gallery>
File:Church of St Cyril of Turau and All the Patron Saints of the Belarusian People (2016-11-24).jpg|
File:St. Cyril of Turov Parish.JPG|
File:St. Cyril of Turov Cathedral Brooklyn.jpg|
</gallery>
|