«Ռուտգեր Հաուեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ ռեժիսոր}} '''Ռուտգեր Ուլսեն Հաուեր''' ({{lang-nl|Rutger Oelsen Hauer}}, {{ԱԾ}}), հոլանդացի և ամերիկացի դե...»:
 
No edit summary
Տող 11.
=== Թատրոն ===
1962 թվականին ընդունվել է [[Բազել]]ի ([[Շվեյցարիա]]) թատերական ինստիտուտ: Երկու տարի անց Հաուերը դարձել է բանակի զինվոր: Երկու տարի նշանակվել է օդուժի զորքերում, բայց շուտով դիմել է բժիշկ ընկերոջ օգնությանը՝ ձևացնելով, որ հոգեկան անհավասարակշռություն ունի՝ հետագա ծառայությունից խուսափելու համար: Որոշ ժամանակ հոգեկան հիվանդների համար հիվանդանոցում անցկացնելուց հետո Հաուերը, համոզելով բժիշկներին զինվորական ծառայության համար իր ոչ պիտանելիությունը, վերադարձել է ինստիտուտ: Այնուհետև սովորել է Ամստերդամի դերասանական դպրոցում, որից հետո տեղ է ստացել Արքայական թատրոնում: Բազելում Հաուերն ամուսնացել է, և այդ ամուսնության արդյունքում ծնվել է դուստրը՝ Աիշան, որը 1988 թվականին ունեցել է որդի՝ Լեոն: 1967 թվականից Հաուերը սկսել է խաղալ «Noorder Compagnie» թատրոնում, որտեղ 1973 թվականին բեմադրել է երկու ներկայացում, իսկ 1968 թվականին առաջին անգամ խաղացել է ֆիլմում: Այդ ժամանակ է նա հանդիպել նկարիչ և քանդակագործ Ինեկեին, որի հետ ամուսնացել է 1985 թվականին։
 
=== Գործունեություն ֆիլմերում ===
Առաջին անգամ տեսախցիկի առջև հայտնվել է 1956 թվականի դեկտեմբերի 12-ին, երբանցկացվել են «Ասմոդեյ» (''Asmodee'') ներկայացման նկարահանումները։ Այնուհետև էպիզոդիկ դեր է ունեցել «Պարոն Հավարդեն» (''Monsieur Hawarden'', 1968) ֆիլմում, բայց Հաուերի մասնակցությամբ կադրերը մոնտաժված ֆիլմում չեն ներառվել: Երիտասարդ դերասանը ճանաչման է հասել մեկ տարի անց՝ «Ֆլորիս» (''Floris'', 1969) հեռուստասերիալին մասնակցելուց հետո։
 
Այդպես է սկսվել նրա բազմամյա համագործակցությունը հոլանդացի ռեժիսոր [[Պաուլ Վերհուվեն]]ի հետ, որը տևել է ավելի քան տասը տարի և որը համաշխարհային ճանաչում է բերել Ռուտգեր Հաուերին: Նրանց առաջին ֆիլմը եղել է «Թուրքական հաճույքներ» (1973) դրաման, որը հիմնված է հոլանդացի հեղինակ Յան Վոլկերսի վեպի վրա, ֆիլմը նաև 1974 թվականին առաջադրվել է «[[Օսկար]]»՝ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:
 
Դերասանին նկարահանելով տարբեր ժանրերի հինգ հայտնի ֆիլմերում՝ («Թուրքական հաճույքներ» էրոտիկ դրամա, 1973), «Կետեր-պոչգցուկներ» (սոցիալական դրամա, գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին), «Նարնջագույն զինվոր» (1977 թվական, ռազմական պատմություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանագերմանացիների կողմից Նիդեռլանդների գրավման մասին), «Քաջեր» (1980 թվական, երիտասարդական դրամա), «Միս և արյուն» (1985 թվական, գործողությունները տեղի են ունենում ուշ միջնադարում)՝ Վերհուվենը հավատում էր, որ Հաուերը, ի տարբերություն իր մյուս հովանավորյալ [[Երուն Կրաբբե]]ի, արտահայտում է «էության պայծառ կողմը»: Ռեժիսորը նաև մտադրվել է նկարահանել Հաուերին իր ամերիկյան դեբյուտային «Ռոբոտ-ոստիկանը» (1987 թվական) ֆանտաստիկ ֆիլմում, բայց շուտով վիճաբանել է դերասանի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով:
 
[[Հոլիվուդ]]ում նրա առաջին դերը եղել է «Գիշերային բազեներ» (1981) ֆիլմում, որտեղ գլխավոր դերում [[Սիլվեստր Ստալոնե]]ն էր, որում նա խաղացել է Վուլֆգարի մարդասպանի դերը։ Ռուտգերը տեսել է ինքնադրսևորման համար նոր հնարավորություններ: Նա վարձել է հայտնի դասուսույցի, որից ամերիկյան անգլերենի դասեր է ստացել, որպեսզի ամերիկյան հանդիսատեսը հետագայում չլսի իր եվրոպական շեշտադրությունը: Մի քանի հաջողված ֆիլմերից հետո Հաուերը դարձել է [[Միացյալ Նահանգներ]]ի հայտնի դերասան, որի անունը առաջին անգամ գրվել են կինոնկարների պաստառների վրա: «[[Շեղբի վրայով վազողը]]» ֆիլմը դարձել է դասական գիտական ֆանտաստիկա, և առաջին տարբերակը ավելացվել է Ազգային կինոյի արխիվում (National Film Archives), որը պահպանում էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը: Այս անգամ նա Կալիֆոռնիայի առափնյակում տուն է գնել և սեփական ձեռքերով կառուցել իր հսկայական թրեյլերը, որը նա հաճախ օգտագործում էր ճանապարհին նկարահանման ժամանակ:
 
1987 թվականին Հոլիվուդում ռեժիսոր Ջեք Գոլդը Ռիչարդ Ռաշկեի «Փախուստ Սոբիբորից» գրքի հիման վրա բլոկբաստեր է նկարահանելս։ Գլխավոր` [[Ալեքսանդր Պեչերսկի|Ալեքսանդր Պեչերսկու]] դերը կատարել է Ռուտգեր Հաուերը: Այս դերի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս»:
 
1980-ական թվականների վերջին Ռուտգեր Հաուերը դասվել է աշխարհի հիսուն «ամենագրավիչ» դերասանների շարքում՝ «''[[Hollywood Reporter]]''»-ի էլիտար հրատարակության ցուցակի մեջ: Այնուամենայնիվ, դերասանն այդ տարիներին կինեմատոգրաֆիական լուրջ նվաճումների չի հասել (և շատ ավելի ուշ). Հաուերը երբեք իսկապես չի ցանկացել դա անել՝ կինոն ընկալելով որպես աշխատանք<ref>[kinokiller.com/ru/biografii-masterov/rutger-hauer.-mister-blondin.html Творческий путь Рутгера Хауэра на сайте KinoKiller.com]</ref>։
 
1990-ականներին դերասանը ավելի հաճախ է համագործակցել փոքր անկախ կինոստուդիաների հետ՝ փորձելով հեռանալ Հոլիվուդի կողմից իրեն պարտադրված կերպարից, ինչը նվազեցրել է նրա հանրաճանաչությունը [[ԱՄՆ]]-ում։ Բայց իր հայրենիք՝ [[Նիդեռլանդներ]]ում, Ռուտգեր Հաուերը մնացել է շատ ճանաչված դերասան, ինչի մասին վկայում է 1994 թվականին նրա 50-ամյակի մեծ տոնակատարությունը: Ցուցադրվել է նրա ամենահայտնի ֆիլմերի հետադարձ հայացքը, որին նախորդել է վավերագրական «Դերասանը նարնջագույնով» (''Acteur van Oranje'') ֆիլմը։ Մեկ տարի անց՝ համաշխարհային կինոյի 100-ամյակի առթիվ, Նիդեռլանդների փոստային ծառայությունը թողարկել է նամականիշերի շարք, որոնցից մեկը պատկերել է Հաուերին «Թուրքական հաճույքներ» կինոնկարի դերում (իսկ ֆիլմն ինքնին 1999 թվականին Ազգային կինոփառատոնում ճանաչվել է որպես «դարի լավագույն հոլանդական ֆիլմ»):
 
1990-ական թվականների երկրորդ կեսին նոր հազարամյակ է սկսվել դերասանի համար, որն իր նոր գործակալ Ջոն Հայլերի (''Joan Hyler'') հետ պայմանագիր է կնքել, և սկսել բավականին հաջող աշխատել։ Այս ժամանակահատվածում նա նկարահանվել է «''Hallmark''» կինոընկերության ֆիլմերում` «Նախնիների կանչը» (''The Call of the Wild'', 1996), որը հիմնված է [[Ջեկ Լոնդոն]]ի գրքի վրա, և «Մերլին» (''Merlin'', 1998), «[[NBC]]» հեռուստաընկերության «[[Տասներորդ թագավորությունը]]» ({{lang-en|The 10th Kingdom}}, [[1999 թվական]]) ֆանտաստիկ հեքիաթում, որտեղ նա խաղացել է չար որսորդի դերը: «Կախարդ Սիմոն» (''Simon Magus'', 1998) ֆիլմում, որտեղ Հաուերը խաղացել է պոեզիայի մեղմ և բարի ընթերցող Ալբրեխտին (''Count Count Albrecht''), ներկայացվել է մի շարք միջազգային կինոփառատոներում: