«Մասնակից:Melanya Kh/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 143.
Այս ժամանակահատվածում որոշակի շփումներ սկսվեցին Եվրոպայի [[Հիսուսի միաբանություն|ճիզվիտական միաբանության]] և [[Կապուցիններ|կապուցինների]] հետ, և 1774 թվականին մի շոտլանդացի ազնվական՝ [[Ջորջ Բոգլ]]ը, եկավ Շիգաձե՝ փնտրելու առևտրի հեռանկարներ [[Բրիտանական արևելահնդկական ընկերություն|Բրիտանական արևելահնդկական ընկերության]] հետ<ref>Teltscher 2006, էջ 57</ref>: Չնայած դրան՝ 19-րդ դարում արտասահմանցիների ազդեցությունը Տիբեթում
ավելի նվազեց: Այդ ընթացքում [[Բրիտանական կայսրություն]]ը Հնդկաստանի հյուսիսից ոնձգություններ էր իրականացնում [[Հիմալայներ]]ի նկատմամբ, իսկ [[Աֆղանստանի ամիրայություն]]ն ու [[Ռուսական կայսրություն]]ը, իրենց հերթին, տարածվում էին դեպի Կենտրոնական Ասիա, և նրանցից յուրաքանչյուրը մեծ զգուշությամբ ու կասկածամտությամբ էր վերաբերվում մյուսների նվաճումներին:
1904 թվականին Բրիտանական կայսրությունը, անհանգստանալով, որ Ռուսական կայսրությունը «[[Մեծ խաղ]]ի» շրջանակներում կարող է մեծացնել իր ազդեցությունը Տիբեթում, արագ ներխուժեց Տիբեթ՝ այն հույսով, որ բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն [[Դալայ Լամա XIII]]-ի, քան չինական ներկայացուցիչների հետ<ref name="smith154-6">Smith 1996, էջ 154–6</ref>: Երբ բրիտանացիները 1903 թվականի դեկտեմբերի 12-ին հասան Տիբեթ, զինված բախումներ սկսվեցին բնիկ տիբեթցիների հետ, որի արդյունքում տեղի ունեցավ Չումիկ Շենկոյի կոտորածը, որի արդյունքում տիբեթցիների կողմից զոհվեց 600 հոգի, իսկ բրիտանացիների կողմից՝ ընդամենը 12-ը<ref>[http://news.xinhuanet.com/english/2008-04/06/content_7929882.htm Interview: British invasions probed as root cause of Tibetan separatism_English_Xinhua] {{webarchive|url=https://web.archive.org/web/20120716055704/http://news.xinhuanet.com/english/2008-04/06/content_7929882.htm |date=մայիսի 22, 2020}}. News.xinhuanet.com (2008-04-06). Retrieved on 2020-05-22.</ref><ref>[http://windhorse.co.uk/blog/2012/04/22/the-british-invasion-of-tibet The British invasion of Tibet.] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20150909112123/http://windhorse.co.uk/blog/2012/04/22/the-british-invasion-of-tibet/ |date=մայիսի 22, 2020}} Retrieved on 2020-05-22.</ref>: Դրանից հետո՝ 1904 թվականին, [[Ֆրենսիս Յանգհազբենդ]]ը կազմեց մի պայմանագիր, որը հայտնի է [[Լհասայի պայմանագիր]] անունով: պայմանագիրը մի քանի անգամ մերժվելուց հետո ի վերջո կնքվեց 1906 թվականին՝ Միացյալ Թագավորության և Չինաստանի միջև:
1910 թվականին ՑԻն կայսրությունը ռազմական էքսպեդիցիա ուղարկեց Տիբեթ՝ այնտեղ չին-մանջուրական իշխանություն հաստատելու համար, որից հետո կայսերական մի հրովարտակով պաշտոնանկ արվեց Դալայ Լաման, ով տեղափոխվեց Բրիտանական Հնդկաստան: Այս գործողությունները, ինչպես նաև էքսպեդիցիայի վարած խտարական քաղաքականությունն ու անարգանքը՝ բնիկների ու տիբեթական մշակույթի նկատմամբ, առաջացրեց թշնամության ու ատելության ալիք: