«Ուինսթոն Չերչիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ շոթլանդացի —>շոտլանդացի, փոխարինվեց: շոթլանդական → շոտլանդական (6) oգտվելով ԱՎԲ
Տող 60.
1899 թվականի հուլիսին, պառլամենտի անդամ [[Ռոբերտ Ասքրոֆթ]]ն առաջարկում է Չերչիլին ներկայացնել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, որպես Պահպանողական կուսակցության թեկնածու՝ [[Օլդհեմ]]ի շրջանից։ Չերչիլի առաջին քաղաքական փորձը հաջողությամբ չի պսակվում, ընտրություններում հաղթում է Լիբերալ կուսակցությունը։
 
Նույն թվականի աշնանը հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունների հետ բրիտանական կառավարության հարաբերությունների սրումը հանգեցնում է [[Անգլո-բուրական երկրորդ պատերազմ|Անգլո-բուրական երկրորդ պատերազմին]]ին: Սեպտեմբերի 18-ին Չերչիլը «Դեյլի մեյլ» թերթից առաջարկություն է ստանում՝ որպես ռազմական թղթակից մեկնել հարավային Աֆրիկա, սակայն Չերչիլը, դեռ չպատասխանած նրանց առաջարկին, դիմում է «Մորնինգ փոսթ» օրաթերթին, որը և շտապում է Չերչիլին այն ժամանակներում չլսված, մեծ գումար վճարել<ref name=holmes1/>: Ընդունելով «Մորնինգ փոսթ» թերթի առաջարկը՝ Չերչիլը, հոկտեմբերի 18-ին, պատերազմն սկսվելուց երկու օր հետո, մեկնում է Աֆրիկա։
 
Արդեն Աֆրիկայում, նոյեմբերի 15-ին, Չերչիլը [[զրահապատ գնացք]]ով մեկնում է [[տեղազննում|տեղազննության]], որը ղեկավարում էր [[կապիտան]] Հոլդեյնը՝ ({{lang-en|Haldane}}), ում արդեն նա ծանոթ էր Մալականդից։ Գնացքը [[բուրեր]]ի ({{lang-nl|boeren}} - գյուղացիներ, {{lang-en|boer}}) կողմից հայտնաբերվում և ենթարկվում է հրետակոծության, հիսունին մոտ զինվոր գերի են ընկնում, այդ թվում նաև կապիտան Հոլդեյնը և Չերչիլը։ Գերությունից նրա անհաջող փախուստի փորձից հետո նրան ուղարկում են ռազմագերիների ճամբար, որը տեղակայված էր [[Պրետորիա]]յի Պետական բարձրագույն դպրոցում։ Դեռ մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 12-ին Չերչիլը, կապիտան Հոլդեյնը և ավագ-սերժանտ Բրուկին դիմում են փախուստի, բայց միայն նրան է հաջողվում ժամապահներից աննկատ անցնել, որի համար, Չերչիլին հետո անհիմն մեղադրում են ընկերներին լքելու մեջ, սակայն հետո, 1912 թ, նա դատավարություն է սկսում ընդդեմ «Բլեքվուդս Մեգըզին» ամսագրի՝ մեղադրելով զրպարտության մեջ։ Ամսագիրն ստիպված է լինում տպագրել հատուկ հոդված և ներողություն խնդրել<ref name=holmes1/>:
Տող 119.
===== Արևմտյան ռազմաճակատում =====
 
[[Պատկեր:WinstonChurchill1916Army.gif|մինի|300px|Ուինսթոն Չերչիլը որպես Արքայական շոթլանդականշոտլանդական զորագնդի 6-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, 1916 թվական: Ձախից նստած է Արչիբալդ Սինքլերը:]]
1915 թվականին Բրիտանական կառավարությունում իր պաշտոնից հրաժարական տալուց հետո, Չերչիլը ծառայության անցավ [[Բրիտանական բանակ]]ում, փորձ անելով ձեռք բերել [[բրիգադ]]ի [[հրամանատար]]ի պաշտոն, սակայն ստացավ միայն [[գումարտակ]]ի հրամանատարի պաշտոն: Որոշ ժամանակ ծառայելով որպես [[Գրենադերական գվարդիական զորագունդ|Գրենադերական գվարդիայի]], այսինքն՝ [[Նռնականետորդների պահակազորային զորագունդ|Նռնականետորդների պահակազորային զորագնդի]] 2-րդ գումարտակի կազմում որպես [[մայոր]], այնուհետև` 1916 թվականի հունվարի 1-ին Չերչիլը նշանակվեց [[փոխգնդապետ]] և [[Արքայական շոթլանդականշոտլանդական հրաձիգների զորագունդ|Արքայական շոթլանդականշոտլանդական հրաձիգների]]՝ [[Արքայական շոթլանդականշոտլանդական հրաձիգների զորագունդ|ֆուզիլյերների զորագնդի]] 6-րդ [[գումարտակի հրամանատար]] (այդ [[զորագունդ]]ը մտնում էր [[Բրիտանական բանակի 9-րդ շոթլանդականշոտլանդական դիվիզիա|9-րդ (Շոթլանդականշոտլանդական) դիվիզիայի]] կազմի մեջ): Իր կնոջ հետ նամակագրությունից երևում է, որ Չերչիլի՝ ակտիվ ծառայության անցնելու մտադրությունը նպատակ ուներ վերականգնելու իր հեղինակությունը, սակայն մյուս կողմից նրա այդ ձգտմանը խոչընդոտում էր մարտում զոհվելու լուրջ սպառնալիքը: Չերչիլի բախտից, իր հրամանատարության ժամանակահատվածում իր ենթակա 6-րդ գումարտակը տեղակայված էր պատերազմից տառապող Բելգիայի [[Պլոէգստեերտ]] գյուղում (Ploegsteert), սակայն չէր մասնակցում որևէ [[ճակատամարտ]]ի: Ինչպես գրում է Չերչիլի կենսագիր [[Ռոյ Ջենքինս]]ը՝ չնայած Չերչիլը խստորեն դեմ էր Արևմտյան [[ռազմաճակատ]]ում իրականացվող [[ռազմագործողություն]]ներին ուղեկցող [[զանգվածային սպանդ]]ին, սակայն ինքն իրեն հաճախակի վտանգի էր ենթարկում՝ [[էքսկուրսիա]]ներ կատարելով դեպի [[ռազմաճակատի գիծ]]ը կամ դեպի [[չեզոք գոտի]]ն (Անբնակ տարածք՝ No Man's Land)<ref>Jenkins, Roy (2001). Churchill: A Biography. London: MacMillan. p. 49. ISBN 9780333782903. pp. 301–02</ref>:
1917 թ. նշանակվեց սպառազինությունների նախարար, իսկ 1919 թ. հունվարին՝ ռազմական և ավիացիայի նախարար։ Այդ ժամանակ նա նախաձեռնեց «Տասը տարվա ծրագիր» ({{lang-en|[[:en:Ten Year Rule|Ten Year Rule]]}}) դոկտրինը, ըստ որի [[ռազմական ծախսեր]]ը պետք է նախատեսվեին ելնելով այն դրույթից, որ Անգլիան պատերազմից հետո տասը տարիների ընթացքում չի ներքաշվելու խոշոր կոնֆլիկտների մեջ։