«Մարտին Գիլավյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Մարտին Գիլավյանը ծնվել է 1947 թվականի փետրվարի 10-ին [[Գորիս]]ում: 1969 թվականին ավարտել է [[Երևան]]ի [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի]] բանասիրական ֆակուլտետը: Վերապատրաստվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում: 1982 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի («Ռուսական սիմվոլիզմը և արևելահայ պոեզիան»<ref>{{Cite web|url=http://hayernaysor.am/archives/233519|title=«Լեզուն ազգի ինքնության պահպանման առաջին գրավականն է». Մարտին Գիլավյան|date=2017-02-17|website=Hayern Aysor|language=am|accessdate=2019-02-10}}</ref>), 1995 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտորի («Նորագույն շրջանի հայ պոեզիան») գիտական աստիճան (2003 թվականից՝ պրոֆեսոր): 1972 թվականից դասավանդում է [[ՀՊՄՀ]] ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնում, 1995-2011 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկան, 2000 թվականից՝ հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 2013 թվականից՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր<ref name="aspu">[https://aspu.am/hy/content/gilavyan_martin/ Մարտին Գարեգինի Գիլավյանի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում]</ref>: 2005 թվականից եղել է ՀՊՄՀ «Հայագիտական հանդեսի» գլխավոր խմբագիր<ref>[httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=5192&name=%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%B6_%D4%B3%D5%AB%D5%AC%D5%A1%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6 Մարտին Գիլավյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>:
 
Աշխատությունները վերաբերում են նորագույն շրջանի հայ գրականությանը: Հեղինակ է «Ժամանակը և պոեզիան» (1990), «Պոեզիան ու ժամանակի շարժումը» (2003) մենագրությունների<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref>: