«Սիամանթո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 8.
== Ստեղծագործությունը ==
Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թվականին «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» ([[Փարիզ]]), «Բանբեր» ([[Պետերբուրգ]]), «Հայրենիք» ([[Բոստոն]]), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։
[[Պատկեր:Siamanto-in-his-cabinet.jpg|ձախից|մինի|Սիամանթոն իր աշխատասենյակում]]
1902 թվականին տպագրվել է նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը։ Ժողովածուի քերթվածները հայ երիտասարդությանն ուղղված պատգամներ են, որոնց առաքելական խորհուրդն ուղենշում է «[[Ռիգվեդա]]»-ից առնված բնաբանը՝ «''Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած․․․''»։ Դա պայքարի ու սթափումի նշանաբանն էր, որ բանաստեղծը ավանդում էր ժամանակակիցներին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիամանթո» էջից