«Երևանի Կամերային թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվում է ամբողջովին http://www.erkat.am պատճենված տեքստը
Տող 1.
{{wikify}}
{{delete|copivio, armeniandb.com}}
Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 15-ին։ Սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «[[ՈՒրախների և հնարամիտների ակումբ]]» (ՈՒՀԱ), թիմի կապիտան՝ [[Արա Երնջակյան]]։ Թիմը դարձավ [[Երևան]]ի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց [[Հայաստան]]ը՝ [[Մոսկվա]]յում կայացած ՈՒՀԱ-ի Համամյութենական խաղերում (1971-1972 թթ.)։ Ավելի ուշ, ՈՒՀԱ-ի թիմի հիման վրա ստեղծվեց «Տղամարդկանց ակումբ»-ը, որի թատերախաղերը ներկայացվում էին Երևանի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի և շատ այլ բեմերում։
[[Պատկեր:Dahlich-01.gif|Երևանի կամերային թատրոնի դահլիճի և բեմի հատակագիծը|thumb|right]]
Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով [[վերակառուցում]] էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ Եվ արդեն 1981 թվականին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ, որն ընդունակ էր լուծելու ամենաբարդ ստեղծագործական խնդիրներ, իսկ խաղացանկում՝ հանդիսատեսին արդեն քաջ հայտնի մի շարք ներկայացումներ։ 1983 թվականին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։
 
Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։
 
Կամերային թատրոնի գործունեության ընթացքում բեմադրված բազմաթիվ ներկայացումները հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն են վայելում։ Այստեղ իրենց ստեղծագործական ուղին են սկսել շատ անվանի [[Հայեր#Կինոի և Թատրոնի գործիչներ|դերասաններ]], [[Հայեր#Կինոի և Թատրոնի գործիչներ|ռեժիսորներ]], [[Հայեր#Երաժիշտներ|երաժիշտներ]]։
 
Իր ստեղծման տարիներից ի վեր Երևանի Կամերային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մի շարք քաղաքներում, [[Մոսկվա]]յում, [[Սանկտ Պետերբուրգ]]ում, [[Կիև]]ում, [[Ռիգա]]յում, [[Տալլին]]ում, [[Սան Ֆրանցիսկո]]յում, [[Լոս Անջելես]]ում, [[Հալեպ]]ում, [[Նանտ]]ում և այլուր։ Այն Հայաստանում, [[Վրաստան]]ում, [[Ռուսաստան]]ում, [[Ուկրաինա]]յում, [[Գերմանիա]]յում և աշխարհի այլ երկրներում կայացած բազմաթիվ միջազգային թատերական փառատոնների դափնեկիր է։ Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից, Արա Երնջակյանի և ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր, դուրս գալով զուտ թատերական գործունեության շրջանակներից՝ ձևավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994), «[[Միսս Հայաստան]]» գեղեցկության և նրբագեղության մրցույթը (1996-2000), «ԵրԿաթ TV», «ՅԱՆ TV» հեռուստաընկերությունները և շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են երկու լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։
 
Թատրոնի մանկապատանեկան խումբ-ստուդիան ամեն տարի բացահայտում է նոր տաղանդներ։
 
Ներկայումս էլ Երևանի Կամերային թատրոնը շարունակում է մնալ հանդիսատեսի մոտ կենդանի հետաքրքրություն առաջացնող նոր մտահղացումների և թատերական պրոյեկտների հեղինակ։
 
Կամերային թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, [[Մատենադարան]]ի հարևանությամբ։
 
Շքամուտքի դռան ձևավորումը կատարել է հայտնի նկարիչ Բենիկ Պետրոսյանը։
 
Թատրոնի նախասրահի աջ կողմում Ֆելիքս Եղիազարյանի որմնանկարն է, իսկ ջահը՝ Բենիկ Պետրոսյանի ստեղծագործությունն է։
 
Հայելու վրա գրված է. “Այսպիսին ենք մենք պատկերացնում մեր իդեալական հանդիսատեսին”։
 
Երկնագույն սրահ։ Այստեղ տարբեր ժամանակներում ելույթ են ունեցել ջազային կոլեկտիվներ, համաշխարհային մեծության աստղեր՝ Յան Գիլլանը, Չեկասինը, Վիրջինիա Մակդոնալդը, Լևոն Մալխասյանը, Ջիփսի Քինգզը և այլոք։Երկու պատշգամբներում տեղադրված է նկարիչ Սամվել Ղազարյանի “Երաժիշտներ” քանդակագործական կոմպոզիցիան։
 
Երկնագույն սրահի մուտքի աջ կողմում Բենիկ Պետրոսյանի «Հանդիսատեսներ» գեղատեսիլ պաննոն է։
Պոքր էստրադայի վրա, ռոյալի շուրջ “խմբված” սևամորթների ջազային քառյակի, ինչպես նաև պատերի գեղարվեստական ձևավորման աշխատանքների հեղինակն է նկարիչ Ռաֆայել Խաչատուրյանը։
 
Թատրոնի Fe-Պատկերասրահում պարբերաբար անցկացվում են նկարիչների և քանդակագործների ցուցահանդեսներ։ Այս հարմարավետ սրահում, բուխարու շուրջ մշտապես ջերմություն է։Բենիկ Պետրոսյանի “Դաշնակահար”, “Ընկերուհիներ” և այլ քանդակագործական աշխատանքներ լրացնում են սրահի ինտերյերը։
 
“Բիթլզ Club”՝ ոչ մեծ սրճարան, որտեղ ներկայացումների ընդմիջումներին Դուք կարող եք սուրճ վայելել։
Վարդագույն սրահում կարող եք ծանոթանալ Կամերային թատրոնի թանգարանի որոշ ցուցանմուշների հետ։
 
Գլխավոր հանդիսասրահում տեղավորվում են մոտ 155 մարդ։ Հարմարավետ բազկաթոռների դիրքը ցանկացած դիտակետից լայն տեսադաշտ է ապահովում։
Բեմը սարքավորված է բարձրորակ ձայնային և լուսային տեխնիկայով, բազմապիսի էֆեկտներով։
 
Երկրորդ հարկում գտնվում է Փոքր դահլիճը՝ դեպի դուրս իր առանձին մուտք-ելքով։ Դահլիճի անկրկնելի դիզայնը բացառիկ ստեղծագործական մթնոլորտ է հաղորդում։ Այստեղ նկարահանվում են հեռուստատեսային ֆիլմեր, հաղորդումներ, իր ներկայացումներն է խաղում Մանկապատանեկան թատրոն-ստուդիան, անցկացվում են ստեղծագործական քննարկումներ, ընդունելություններ։
 
Թատրոնի գրադարանն իր մեջ ներառում է մի քանի հազար գիրք՝ հայտնի կինոգործիչ Հրանտ Վոպյանի ընծան թատրոնին։ “Ռետրո” ոճի կահույքը, պատեֆոնը և 50-ականների այլ տեխնիկան այս սենյակին առանձնահատուկ կոլորիտ են փոխանցում։
 
Երկրորդ հարկի նախասրահը կոչվում է “դերասանական”, որտեղ ներկայացումից հետո հավաքվում են թատերախմբի անդամները։
Այստեղ են գտնվում նաև դերասանական գրիմ-սենյակները և թատրոնի ձայնագրման սրահը։
 
Թատրոնի ադմինիստրատիվ մաս։ Միջանցքի երկու թևերում գտնվում են աշխատասենյակները և փորձասրահը։
 
==Արտաքին հղումներ==