'''Քվակերներ''' ({{lang-en|quakers}}, բառացի՝ ''ցնցվողներ'', ինքնանվանումը՝ Բարեկամների միություն), [[17-րդ դար]]ի կեսին [[Անգլիա]]յում առաջացած բողոքական [[աղանդավորություն|աղանդ]]։ճյուղ։ Ըստ Քվակերների դավանաբանության՝ Աստված գտնվում է յուրաքանչյուր մարդու հոգում և մատնանշում է բարոյական կատարելագործման ուղին, որին պետք էր հասնել «սուրբ հոգու պայծառացմամբ», «ներքին լույսով», որի հիմնական պայմանը անտրտունջ աղոթքն է։ Սկզբում Քվակերների սոցիալական կազմը զուտ [[բուրժուազիա|մանրաբուրժուազ]] էր։ Հետագայում նրանց համայնքներ մուտք գործեցին խոշոր [[կապիտալիզմ|կապիտալիստներ]]։ Ըստ քվակերների, հասարակության հեղափոխական վերափոխմանը հակասում է անձի բարոյական ինքնակատարելագործումը։ Քվակերների համայնքներ կան [[ԱՄՆ]]-ում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Կանադա]]յում, Արևելյան Աֆրիկայի երկրներում, ընդհանուր առմամբ մոտ 200.000 մարդ։