«Խաչատուր Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Մելիքյան (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մելիքյան Խաչատուր Բեգլարի''' [[1911]] թվական, գ․ Զագլիկ - [[1942]] թվական, Օբոյան, Սովետական Միության հերոս (հետմահու, [[1942]] թվականի նոյեմբերի 6-ին), ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ [[1940]] թվականից։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է [[1941]] թվականի հունիսից, նախ որպես հրաձգային վաշտի, ապա գումարտակի հրամանատար։ [[1942]] թվականի հունվարին իր գումարտակով ազատագրել է Կուրսկի մարգի [[Վեսյոլի]], [[Պերեսիպ]], [[Օրլովկա]], [[Զռրինսկիե Դվորի]] բնակավայրերը։ Հերոսի կոչմանը արժանացել է [[1942]] թվականի հունվարին Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է [[Լենին]]ի, [[Կարմիր դրոշի շքանշաններ]]ով։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=388}}
== Կենսագրություն ==
Խաչատուր Բեգլարի Մելիքյանը ծնվել է 1911 թվականին [[Գարդման (գավառ)|Գարդմանի գավառի]] գեղատեսիլ [[Զագլիգ (Դաշկեսանի շրջան)|Զագլիգ]] գյուղում (այժմ [[Ադրբեջան|Ադրբեջանի]] [[Դաշկեսանի շրջան|Դաշքեսանի շրջանում]]): 1931 թվականին վերջացրել է յոթերորդ դասարանը, և տեղափոխվել է քաղաք [[Գրոզնի]], որտեղ աշխատել է «Կրասնի մոլոտ» գործարանում: Մեկ տարի հետո ընդունվել է [[Ռոստովի մարզ|Ռոստով]] քաղաքի մանկավարժական տեխնիկումը: Ուսումը ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և աշխատանքի անցել գյուղի «Բոլշևիկ» [[Կոլտնտեսություն|կոլտնտեսությունում]]: 1935 թվականին զորակաչվել է [[Կարմիր բանակ]], սովորել և վերջացրել է հրաձգային դպրոցը, ծառայել որպես դասակի հրամանատար: 1937-ին զորակոչվելուց հետո աշխատել է [[Գանձակ|Գանձակի]] մի շարք ձեռնարկություններում: 1939-ին կրկին զորակոչվել է Կարմիր բանակ և ծառայել որպես [[Վաշտ|վաշտի]] հրամանատարի տեղակալ, կարճ ժամանակ անց, հարավ-արևմտյան [[Ռազմաճակատ|ռազմաճակատի]] 21-րդ բանակի 227-րդ [[Դիվիզիա|հրաձգային դիվիզիայի]] 77րդ հրաձգային [[Գունդ|գնդում]] գումարտակի հրամանատար: 1942-ի հունվարին իր գումարտակով ազատագրել է [[Կուրսկի մարզ|Կուրսկի մարզի]] Վիսյոլի, Պերեսից, Օրլովկա, Զորինսկիե դվորի բնակավայրերը:
== Շքանշաններ ==
Հերոսի կոչման արժանացել է Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար:
Պարգևատրվել է [[Լենին|Լենինի]] և կարմիր դրոշի շքանշաններով:
 
{{DEFAULTSORT:Մելիքյան, Խաչատուր}}