«Տեսողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 49.
Ցանցաթաղանթի հետին մասում առանձնանում է կույր և [[դեղին բիծ]]ը: [[Կույր բիծ]]ը ակնագնդից դուրս եկող տեսողական նյարդի տեղն է, այն լուսազգաց բջիջներ չի պարունակում: Դեղին բիծը գտնվում է աչքի հետին բևեռում, այն համարվում է ցանցաթաղանթի ամենալուսագաց մասը, ունի մոտավորապես 1.5մմ տրամագիծ, բծի կենտրոնում գտնվում է խորացած կենտրոնական փոսիկը, պարունակում է միայն սրվակներ: Դեղին գույնը պայմանավորված է կարոտինոիդների պարունակությամբ: Նորածինների ցանցաթաղանթի ցուպիկները դիֆերենցված են, շշիկների քանակը դեղին բծում սկսում է մեծանալ ծնվելուց հետո և առաջին տարվա վերջում ցանցաթաղանթի մորֆոլոգիական զարգացումը ավարտվում է:
 
Ակնախնձորի կորիզը ներառում է ոսպնյակը, ապակենման մարմինը և աչքի շճային հեղուկները:<
 
Ոսպնյակը երկուռուցիկ թափանցիկ մարմին է, տեղավորված բարակ նուրբ պատյանում` [[ցինյան կապաններ]]ով միացած [[թարթչավոր մարմին]]ին, 9 մմ տրամագծով: Ոսպնյակի հետևում գտնվում է ապակենման մարմինը, որը [[հիալուրոնաթթու|հիալուրոնաթթվի]] [[կոլոիդ լուծույթ]] է: Նշված գոյացությունները արյունատար անոթներ չունեն: Մինչև 7 տարեկան երեխաների աչքի ոսպնյակը ավելի ուռուցիկ է, թափանցիկ, օժտված է մեծ էլաստիկությամբ: