«Հող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 4.
[[Հայաստան]]ի տարածքի հողային ծածկույթը համեմատաբար երիտասարդ է։ Այստեղ հողագոյացումը հիմնականում սկսվել է պլիոցենում և շարունակվել չորրորդական ժամանակաշրջանում։ [[Ռելիեֆ]]ի դրական տարրերում, որտեղ քայքայման և հողատարման պրոցեսներն ավելի ուժեղ են ընթանում, զարգացել են սակավազոր, քարքարոտ, հողմահարման ու հողագոյացման նյութերից աղքատ հողառաջացնող ապարներ, որոնց վրա ձևավորվել են թույլ զարգացած,  կմախքային սակավազոր հողեր։ Գոտիական հողատիպերից առավել զարգացում են ստացել [[հրաբուխ|հրաբխային]] բարձրավանդակի տարածքում կիսաանապատային գորշ, շագանակագույն, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր [[Կովկաս]]ի անտառային մարզում՝ [[անտառ]]ային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գոտիական հողատիպերից բացի, ռելիեֆի բացասական ձևերում, գերխոնավացման պայմանների և [[մարդ]]ու գործունեության հետևանքով զարգացել են գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի (կուլտուր-ոռոգելի), մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ, ալկալի լճամերձ թույլ զարգացած հողեր։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է հողագոյացման ինտենսիվությունը, զարգանում են միջին և ցածր կարգի նոր հողառաջացումներ։
 
Լեռնամարգագետնային հողերը զբաղեցնում են [[Հայաստան]]ի տարածքի 13,3 %-ը (346 հազար հեկտար), մարգագետնատափաստայինը՝ 10,8 %-ը (283 հազար հեկտար), անտառային գորշը՝ 5 %-ը (133 հազար հեկտար), ճմակարբոնատայինը՝ 0,6 %-ը (15 հազար հեկտար), անտառային դարչնագույնը՝ 21,6 %-ը (564 հազար հեկտար), [[լեռ]]նային սևահողերը՝ 27,5 %-ը (718 հազար հեկտար), մարգագետնասևահողայինը՝ 0,5%-ը (13 հազար հեկտար), լեռնային շագանակագույնը՝ 9,2%-ը (242 հազար հեկտար), կիսաանապատային գորշը՝ 5,8%-ը (152 հազար հեկտար), ոռոգելի մարգագետնային գորշը՝ 2,0%-ը (53 հազար հեկտար), պալեոհիդրոմորֆ կապկցված ալկալիացածը՝ 0,1%-ը (2,3 հազար հեկտար), գետահովտադարավանդայինը՝ 1,8%-ը (48 հազար հեկտար), հիդրոմորֆ աղուտ ալկալի՝ 1,1% (29 հազար հեկտար), հողագրունտներ՝ 0,7% (18 հազար հեկտար)։ Հայաստանի հողերն ունեն [[կավ]]ային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։ Հողի ջրային ռեժիմը պայմանավորված է ջրի կուտակման, շարժման, օգտագործման ամբողջականությամբ։ Օդային ռեժիմը կանոնավորում է գազային շրջանառությունը հողի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջերմային հատկությունները։ Հայաստանում, վարելահողերի գնահատման սանդղակների համաձայն, ամենաբարձր (100) բալ ունեն [[Արարատյան դաշտ]]ի մնացորդային-մարգագետնային գորշ ոռոգելի հողերը, ամենացածր՝ մարգագետնատափաստանայինը և բաց գորշ անջրդին (34 և 41 բալ)։ Բարձր բերք ստանալու նպատակով կիրառվում են հողի մշակության առաջադիմական համակարգեր, օրգանական և հանքային պարարտացում, բարելավում, պայքար [[էրոզիա]]յի դեմ, ցանքաշրջանառություն ևն։
 
{{ՎՊԵ|Soils}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հող» էջից