«Նիկոտին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Թութուն, ավելացվեց Կատեգորիա:Ծխախոտ ՀոթՔաթ գործիքով
Տող 14.
Նիկոտինը ծխախոտում պարունակվող ալկալոիդն է։ Նիկոտին սուլֆատը շագանակագույն, յուրահատուկ հոտով, ցնդող հեղուկ է։ Նրա մահացու դեղաչափը 0,05 գ է։ Նիկոտինը ուժեղագույն թույներից է. ազդում է նյարդահանգույցային բջիջների խոլինառեակտիվ համակարգերի, մակերիկամների միջուկային շերտի քրոմաֆիլ բջիջների և զոլավոր մկանների վրա։ Նիկոտինի փոքր քանակը սկզբում դրդում, գրգռում, ապա ընկճում է այդ համակարգի ֆունկցիան։ Ծանր թունավորման ժամանակ, բացի բբերի նեղացումից, թքարտադրությունից, փսխումից և լուծից, նկատվում է ջղաձիգ ցնցումներ, գիտակցության կորուստ։ Մահվան անմիջական պատճառը օրգանիզմի սուր թթվածնային քաղցն է, շնչառական կենտրոնի վրա նիկոտինի ունեցած անմիջական ազդեցության հետևանքը։
 
Դատաբժշկական փորձաքննությունը հիմնված է կլինիկական պատկերի և դատաքիմիական հետազոտության արդյունքների վրա։ Դիահերձմամբ բնորոշ փոփոխություններ չեն հայտնաբերվում։հայտնաբերվում։nikotin@ da debilutyuna
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նիկոտին» էջից