«Մարդու աչք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 2.
| լատիներեն = Oculus
}}
'''Աչք''' ({{lang-la|oculus}}), լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, [[տեսողական վերլուծիչ]]ի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև [[տեսողական նյարդ]]ն ու [[գլխուղեղ]]ում տեղադրված [[տեսողական կենտրոններ]]ը։ Աչքը կազմված է [[օժանդակ ապարատ]]ներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում [[ակնագնդի մկաններ]]ը, [[հոնքեր]]ը, [[կոպեր]]ը, [[արտևանունքներ]]ը, [[շաղկապենի]]ն, [[արցունքագեղձ]]երը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ [[ակնակապիճ]]ում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։ Հիմնակամում լինում է 2 հատ, սակայն կարելի է ավելացնել ևս մեկը:
 
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են [[արցունք]], որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։