«Մոհաչի ճակատամարտ (1526)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճակատամարտ |Ճակատամարտի անվանում = Մոհաչի ճակատամարտ |Հակամարտություն =Օսմանա-հունգ...»:)
 
 
== Նախապատմություն ==
Ինչպես բալկանյան ազգային շատ պետություններ, որոնք 14-15-րդ դարերում հայտնվել էին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տիրապետության տակ, [[Հունգարիայի թագավորություն]]ն էլ սաստիկ թուլացել էր ներքին ու արտաքին հակամարտություններից։ Ներքին հակամարտություններից էին ֆեոդալական տարաձայնությունները, գյուղացիական ապստամբությունները, ազգային փոքրամասնությունների ([[սլովակներ]], [[վալախներ]], [[խորվաթներ]]) պայքարը հունգարականացման դեմ, իսկ արտաքին վտանգներից էր ավստրիական [[Հաբսբուրգներ]]ի՝ Հունգարիայի թագավորությունը իրենց տարածքի մեջ ներառելու հավակնոտ ծրագիրը։ [[Մատյաշ Հունյադի]]ի մահից հետո (1490) Հունգարիայում անարխիա էր, որը պարարտ հող էր ստեղծում թուրքերի նվաճողական ծրագրերի իրականացման համար։ Շարունակական պատերազմը, որն ընթանում էր որոշակի ընդմիջումներով, ավարտվել էր թուրքերի համար ոչ այնքան բարեհաջող։ 1503 թվականին կնքված հաշտության պայմանագրով Հունգարիան, չնայած ճանաչում էր Մոլդովայի իշխանության ու Վալախիայի՝ Օսմանյան կայսրությանը հարկատու լինելը, սակայն չէր հրաժարվել այդ տարածքների նկատմամբ գերիշխանություն հաստատելու իր ծրագրերից։ Հունգարիայի աստիճանական անկմանը նպաստում էին նաև օլիգարխիկ ռեժիմը, որ հաստատել էին [[Յագելոններ]]ը, հունգարական գյուղացիության ազգային-ազատագրական շարժումից օտարումը 1514 թվականի իրադարձություններից հետո, աշխարհագրական մեկուսացվածությունը և Հունգարիայի հեռու լինելը առևտրական ճանապարհներից, որոնք անցնում էին [[Միջերկրական ծով]]ով, [[Դանուբ]]ի առևտրական ճանապարհի դերի նվազումը և Հաբսբուրգների անընդհատ աճող ճնշումը։ճնշումը<ref>[http://www.world-history.ru/countries_about/2249.html/ Турецкое нашествие в Венгрии. Подробный очерк]</ref>։
 
== Ճակատամարտի ընթացք ==
[[Պատկեր:Médaille commémorant la Bataille de Harsa dite “de Mohacz” (Hongrie).jpg|thumb|1687 թվականի հունգարական հուշամեդալ՝ նվիրված Մոհաչի ճակատամարտին]]
1526 թվականի ամռանը, [[Սուլեյման I]]-ի զորքերը դուրս գալով [[Ստամբուլ]]ից, օգոստոսի վրջին հասնում են Հունգարիայի սահմանների մոտ։ Ճանապարհին թուրքերը գրոհով վերցնում են հունգարական մի քանի ամրոցներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով պաշտպանների հետ, ավերելով բնակավայրեր ու հարուստ ավար առնելով։ Սուլթանը որոշել էր մեկընդմիշտ լուծել Հունգարիայի հարցը, իսկ Հունգարիայի արքա Լայոշ II-ը չէր էլ մտածում երկիրն առանց դիմադրության հանձնելու մասին։
 
Մոհաչ քաղաքի շրջակայքը, որ գտնվում էր [[Դանուբ]]ի աջ ափին, և որտեղ տեղավորվել էին հունգար արքայի զորքերը, բավական հարթ էր և հարմար հեծելազորի գործողությունների համար։ Լայոշ II-ն իր տրամադրության տակ ուներ 25,000-անոց բանակ և 80 թնդանոթ։ Զորքի հիմքը կազմում էին Չեխիայից, Խորվաթիայից, ինչպես նաև Ավստրիայից, Իտալիայից, Լեհաստանից և գերմանական իշխանություններից վարձկանները։ Սուլեյման I-ն ուներ մոտ 50․000 զորք և 160 հրետանային միավոր։ Այլ տեղեկություններով սուլթանն ուներ մոտ 100,000-անոց զորք և 300 հրետանի։ Հունգարացիները սպասում էին, որ իրենց օգնության կհասնի Տրանսիլվանիայի Յանոշ I Զապոլյանի իշխանը, սակայն նա չի գալիս օգնության։ 5,000 լավ զինված խորվաթ հեծյալներ ևս չեն կարողանում հասնել ճակատամարտին, ինչը կարող էր ազդեցություն ունենալ ճակատամարտի ելքի վրա։
 
Ճակատամարտը կայացել է օգոստոսի 29-ին։ Հունգարական կողմի պլանով հեծելազորը պետք է հարձակվեր թուրքական դիրքերի վրա, ջախջախեր հետևակը, այնուհետև սեփական հետևակով հարձակվեր սուլթանի ճամբարի վրա։ Ճակատամարտը սկսվել է արքեպիսկոպոս Պալ Տամորիի ասպետական հեծելազորի հարձակումով թուրքական բանակի աջ թևի վրա, իսկ հունգարական բանակի կենտրոնն ու ձախ թևը, որ բաղկացած էր հետևակից, պետք է թեթև քայլերթով շարժվեին առաջ։ Շուտով հեծելազորը մարտի է բռնվում թուրքական հեծելազորի հետ, որը ղեկավարում էր Մալկոչօղլի Բալի բեյը։ Թուրքերն իսկույն սկսում են նահանջել։ Մտածելով, որ մարտը հաջող է ընթանում, հունգարացիները սկսում են հետապնդել նահանջողներին։ Այդ նույն ժամանակ կռվի մեջ են մտնում հետևակայինները՝ կենտրոնում ու ձախ թևում ձեռնամարտի մեջ մտնելով [[ենիչերիներ]]ի ջոկատների հետ։ Իսկ հունգարական հեծալեազորը, հետապնդելով նահանջող թուրքական հեծալազորայիններին, ընկնում է թուրքական թնդանոթների կրակի տակ, ու հարձակումը ձախողվում է։
 
Մարտի մեջ մտցնելով պահեստային ջոկատները, ամբողջ ճակատամասով հրետանային կրակ բացելով ու ունենալով թվային առավելություն՝ թուրքերը շուտով հունգարական բանակին մղում են Դանուբ՝ նրան զրկելով նահանջելու հնարավորությունից։ Արդյունքում ասպետական հեծալազորի մնացորդները նահանջում են, իսկ հետևակայինները շարունակում են մարտը մինչև վերջ։ Մեկուկես ժամ անց ճակատամարտն ավարտվում է Սուլեյման I-ի զորքերի կատարյալ հաղթանակով։ Լայոշ II -ի ողջ բանակը ոչնչանում է, ինքը արքան ու բանակի հրամանատարները զոհվում են նահանջի ժամանակ։ Մահանում է մոտ 15,000 քրիստոնյա, իսկ գերյալներին գլխատում են։ Մոհաչի հաղթանակը Սուլեյման I-ի համար բացում է Հունգարիայի թագավորության մայրաքաղաք [[Բուդա (Բուդապեշտ)|Բուդայի]] ճանապարհը։ Ճակատամարտից երկու շաբաթ անց թուրքական բանակը ներխուժում է մայրաքաղաք։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [https://web.archive.org/web/20070421182454/http://www.hungarian-history.hu/lib/warso/ The Fall of The Medieval Kingdom of Hungary: Mohacs 1526 — Buda 1541]{{ref-hu}}
 
{{ՎՊԵ}}
10 523

edits