«Աննա Ֆրանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 15.
Օտտոն՝ Ֆրանկներից միակ ողջ մնացածը, պատերազմից հետո վերադառնալով Ամստերդամ, պարզեց, որ Աննայի օրագիրը պահվել է իր քարտուղարուհու՝ Միեփ Գեսի կողմից, և նրա ջանքերի արդյունքում 1947 թվականին այն հրատարակվեց։ Այն իր նախնական հոլանդերեն տարբերակից թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է անգլերեն 1952 թվականին <<Մի երիտասարդ աղջկա օրագիր>> վերնագրով, և դրանից հետո թարգմանվել է ավելի քան 70 լեզուներով։
 
=== Վաղ կյանքը ===
<br />
Աննելիս Մարի Ֆրանկը ծնվել է 1929 թվականի հունիսի 12-ին Ֆրանկֆուրտի Կարմիր խաչի կլինիկայում Էդիթ և Օտտո Հենրիխ Ֆանկների ընտանիքում։ Նա ուներ ավագ քույր՝ Մարգոտը։ Ֆրանկները լիբերալ հրեաներ էին և չէին հետևում հուդայականության բոլոր կանոններին ու սովորույթներին։ Նրանք ապրոմ էին հերաների և ոչ հրեաների՝ տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիների ձուլված համայնքում։ Էդիթը և Օտտոն բարեպաշտ ծնողներ էին, ովքեր օժտված էին գիտական մղումներով և ունեին հարուստ գրադարան․ երկու ծնողներն էլ երեխաների մոտ սերմանում էին ընթերցասիրություն։ Երբ Աննան ծնվեց, ընտանիքը ապրում էր ֆրանկֆուրտ-Դորնբուշի Մարբախվեգ 307 տանը, որի երկու հարկերն էին վարձակալել։ 1931 թվականին ընտանիքը տեղափոխվեց Գենգհոֆերշտրասա 24՝ Դորնբուշի նորաոճ լիբերալ հատվածը, որ կոչվում էր Դիքթերվիերթալ (պոետների թաղամաս)։ Երկու տներն էլ մինչ օրս կանգուն են։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}