«Կոմիտաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 181.
 
[[Պատկեր:Музей Комитаса 1.jpg|thumb| [[Կոմիտասի թանգարան-ինստիտուտ]], [[Երևան]], [[2015]]]]
[[1987]] թվականին երևան եկավ «Իմ Կոմիտասը» ֆիլմը, որում նկարահանվել են մաեստրո [[Հովհաննես Չեքիջյան]]ը և անվանի երգչուհի [[Հասմիկ Պապյան]]ը, ռեժիսորն է [[Լևոն Մկրտչյան (կինոռեժիսոր)|Լևոն Մկրտչյանը]]ը։։ Ֆիլմն անդրադառնում է նաև [[1915]] թվականի [[Հայոց Մեծ Եղեռն]]ին։ [[1956]] թվականին հրատարակվեց [[Լյուսի Թարգյուլ]]ի «Կոմիտաս» գիրքը։ Կոմիտասին է նվիրված [[Պարույր Սևակ]]ի [[Անլռելի զանգակատուն|«Անլռելի զանգակատուն» պոեմը]], որը պատկերազարդել է գեղանկարիչ [[Գրիգոր Խանջյան]]ը։ Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ։
 
Կոմիտասի անունով են կոչվել [[Հայաստան]]ի պետական լարային քառյակը, [[Երևանի կոնսերվատորիա]]ն, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, [[Ստեփանակերտ]]ի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել [[Երևան]]ում, [[Վաղարշապատ]]ում, [[Փարիզ]]ում և այլուր։ [[2015]] թվականի [[հունվարի 29]]-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոմիտաս» էջից