«Հավասարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
Հավասարումը կշեռքի նմանակ է, որի ծանրություններ են դրված։ Երբ հավասար ծանրություններ (ասենք հացահատիկի) դրված են երկու թասերի մեջ, երկու ծանրությունները բերելով հավասարակշռության ասում են, որ դրանք հավասար են։ Եթե մի թասից հանվում է հացահատկի որոշակի քանակություն, ապա նույնքան պետք է հեռացվի մյուս թասից, որպեսզի պահպանվի կշեռքի հավասարակշռությունը։ նույն կերպ, հավասարումը հավասարակշռության մեջ պահելու համար, գումարման, հանման, բազմապատկման և բաժանման միևնույն գործողությունները պետք է կիրառվեն հավասարման երկու կողմերի նկատմամբ, որպեսզի այն ճիշտ մնա։
 
Երկրաչափության մեջ հավասարումներն օգտագործում են երկրաչափական մարմինները նկարագրելու համար։ Քանի որ դիտարկվող հավասարումները, ինչպիսիք են անբացահայտ հավասարումները կամ պարամետրիկ հավասարումները, անվերջ թվով լուծումներ ունեն, արդեն նպատակն էլ է փոխվում։ Բացահայտ լուծումներ գտնելու կամ դրանք հաշվելու փոխարեն, ինչն անհնար է, հավասարումներն օգտագործում են մարմինների հատկություններն ուսումնասիրելու համար։ Սա մաթեմատիկայի կարևոր բնագավառներից մեկի՝ հանրահաշվական երկրաչափության մեկնարկի գաղափարն է։
 
== Հավասարման լուծում ==