«Արվեստի պատմության թանգարան (Վիեննա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
'''Վիեննայի Արվեստի պատմության թանգարան''' ({{lang-de|Kunsthistorisches Museum}}, կրճատ՝ ''KHM''), հայտնի գեղարվեստի թանգարան [[Վիեննա]]յում։ Բացվել է [[1891]] թվականին՝ գրեթե նույնական [[Բնագիտության պատմության թանգարան (Վիենա)|Բնագիտական թանգարանի]] հետ միասին, որը գտնվում է հարևանությամբ։ Կառուցման հրամանը տրվել է [[Ֆրանց Յոզեֆ I]] կայսեր կողմից՝ [[1858]] թվականին՝ քաղաքն ընդարձակելու ծրագրի շրջանակներում։ Երկու թանգարանները կառուցված են [[իտալական ռենեսանս]]ի ոճով՝ [[Գոթֆրիդ Զեմփեր]]ի և բարոն Կարլ ֆոն Հազենաուերի նախագծով։
 
== ՀավաքածուՊատմություն ==
 
=== Հավաքածու ===
Թանգարանը պաշտոնապես հիմնադրվել է [[1889]] թվականին։ [[XIX դար]]ի երկրորդ կեսին թանգարանը հարստացվեց ավստրիական կայսերական պալատի հարուստ հավաքածուով։ Այս ժամանակաշրջանում արդեն գոյություն ունեին նմանատիպ թանգարաններ, որոնք ստեղծվել էին արքայական հավաքածուների հիման վրա։ [[Դրեզդեն]]ում սաքսոնական կուրֆյուրստի հավաքածուի հիման վրա, [[Բեռլին]]ում՝ [[Պրուսիա]]յի արքայի, [[Պետերբուրգ]]ում՝ ռուս կայսրերի հավաքածուների հիման վրա բացվեց [[Էրմիտաժ]]ը։
 
Տող 10 ⟶ 12՝
 
Դրանք տեղակայված էին իրար մոտ՝ ստեղծելով ճարտարապետական զգալի անսամբլ։
 
=== Ճարտարապետ Զեմպերը Վիեննայում ===
 
[[Գոդֆրիդ Զեմպեր]]ը ավստրիացի չէր։ Նա աշխատել է Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում ([[Լոնդոն]]ում, [[Փարիզ]]ում և [[Դրեզդեն]]ում) և հայտնի էր որպես ցուցադրությունների ճարտարապետ։ [[1851]] թ. Լոնդոնում Զեմպերն անցավ Միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի կառուցման աշխատանքներին։ Դրեզդենում նա ավարտեց անավարտ մնացած Ցվինգեր ճարտարապետական համալիրի շինարարությունը՝ կապելով բարոկկո ոճի անսամբլը նոր պատկերասրահի և նոր թատրոնի ([[Դրեզդենի պետական օպերա|Զեմպերի օպերա]] կամ Դրեզդենի սակսոնական ազգայի օպերային թատրոն) շենքերի հետ։
 
Դրանից հետո նա [[Ավստրիա]]յի կայսր [[Ֆրանց Յոզեֆ I|Ֆրանց Յոզեֆից]] Վիեննայում աշխատելու հրավեր է ստանում։ Նրան հանձնարարվեց վերականգնել կայսրի քաղաքային բնակավայրը՝ [[Հոֆբուրգ]]ը։ Փորձառու ճարտարապետ Գոդֆրիդ Զեմպերը վերաբերվեց Հոֆբուրգի վերականգնմանը՝ որպես քաղաքաշինական նախագծի։ Նա ստեղծեց մի քանի շքեղ կառույցներից բաղկացած նախագիծ, որը ներառում էր երկու թանգարան, նոր թատրոն, խաղահրապարակ, ավստրիացի կայսրուհի Մարիա Թերեզային նվիրված հուշարձան։ Այդ ամենը կառուցվելու էր նոր այգում՝ նեոբարոկկո ոճով։ Զեմպերն արդեն շարունակել էր [[բարոկկո]] ճարտարապետության ավանդույթները՝ ավարտելով [[Մաթեուս Պյոպելման]]ի կողմից նախագծված Զվինգերի համալիրում։ Հոֆբուրգի վերականգնմամբ Զեմպերը դարձավ վիեննական բարոկկոյի շարունակողը. նա օգտագործում էր այդ ոճին բնորոշ ճարտարապետական ձևերը և նախագծային հրահանգները։ Նա ծառայեցրել է իր շքեղ ճարտարապետությունը ի փառս կայսերական արքունիքի։ Ճարտարապետն արգամ կապակցել է նոր Հոֆբուրգի առանցքը հին հռոմեական Վինդոբոնայի հետ։ հենց այդտեղ է ժամանակին գտնվել հռոմեացի նահանգապետի պալատը և այդտեղ է մահացել հռոմեացի կայսր [[Մարկոս Ավրելիոս]]ը։ հոֆբուրգի համալիրով ճարտարապետն ընդգծել է ավստրիացի կայսրի խորհրդանշական կապը Հին Հռոմի կայսրերի հետ, ինչը դուր եկավ Ֆրանց Յոզեֆին։
 
Ժամանակակիցներն ընկալում էին Ավստրոհունգարիայի մշակույթի և կոշտ իրականության միջև այս հակասությունը, սակայն Զեմպերը չէր կարող ժողովրդավարացնել ճարտարապետությունն ու լուծել հասարակական հակասությունները։ Նրա կողմից նախագծված շքեղ համալիրը այդպես էլ ամբողջությամբ չիրականացվեց։ Սակայն կառուցվեցին Վիեննայի երկու թանգարանային մեծ տարածքերը։
 
=== Թանգարանի շենքը ===
<gallery class="center">
Պատկեր:Hofmuseum Vienna plan.jpg|Թանգարանի շենքի նախագիծը
Պատկեր:IMG 0090 - Wien - Kunsthistorisches Museum.JPG|Գլխավոր աստիճանները
Պատկեր:IMG 0091 - Wien - Kunsthistorisches Museum.JPG|Կամար
Պատկեր:Kunsthistorisches Museum Vienna Saal 6.jpg|Թանգարանի սրահը
</gallery>
 
=== Էրցհերցոգի պատկերասրահը ===
[[Պատկեր:Pieter Bruegel the Elder - The Tower of Babel (Vienna) - Google Art Project - edited.jpg|մինի|200px|''[[Բաբելոնի աշտարակը (նկար)|Բաբելոնի աշտարակը]]'', [[Պիտեր Բրեյգել Ավագ|Պիտեր Բրեյգել]]]]
 
[[Պատկեր:Pieter Bruegel d. Ä. 106.jpg|մինի|200px|[[Որսորդները ձյան վրա]], Պիտեր Բրեյգել]]
Ավստրիայի Հաբսբուրգները ազգակցական կապերով կապված էին Իսպանիայի թագավորական արքունիքի հետ։ Իսպանիայի կազմի մեջ էին մտնում հարավային [[Նիդերլանդներ]]ը և [[Ֆլանդրիա]]ն (ներկայիս՝ [[Բելգիա]])։ Մադրիդից ու Վիեննայից կտրված նահանգը ղեկավարում էր նահանգապետը։ Դրանցից մեկը ավստրիացի էրցհերցոգ [[Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի|Լեոպոլդ Վիլհելմ]]ը (1614—1662 թթ.)։
 
Լինելով Ֆլանդրիայում՝ նա օգտվում էր առիթից և ձեռքբերում գեղարվեստական հավաքածուներ։ Այդ հավաքածուների ձևավորմանը նպաստել է [[Բրյուսել]]ի հարուստ գեղարվեստական շուկան։ Այդտեղ վաճառքի էին բերում գեղարվեստական աշխատանքները թե նահանգից և թե [[Իտալիա]]յից ու [[Անգլիա]]յից։ Կարճ ժամանակում էրցհերցոգը ստեղծեց նիդերլանդացի, իտալացի, ֆլամանդացի և գերմանացի վարպետների գործերից բաղկացած նշանակալի հավաքածու, որը տեղափոխեց [[Վիեննա]]։ Այդ հավաքածուն հարյուրամյակների ընթացքում համալրվել է տարբեր երկրներից ու քաղաքներից բերված նոր գեղանկարներով։ Վիեննա տեղափոխվեց կայսր [[Ռուդոլֆ II (Սրբազան Հռոմի կայսր)|Ռուդոլֆ II]]-ի Հնարժեք իրերի սենյակի ''(Kunst- und Wunderkammer)'' միայնլավագույն մասը։<ref>{{cite web |url= http://www.habsburger.net/en/chapter/kunst-und-wunderkammer-emperor-rudolf-ii|title= The Kunst- und Wunderkammer of Emperor Rudolf II |website= Habsburger.net|accessdate=2018-10-02}}</ref>
 
Արքայազն [[Եվգենի Սավոյացի|Եվգենի Սավոյացու]] մահվանից հետո նրա պատկերասրահը փոխադրվեց կայսերական հավաքածուում։
 
=== Ֆրանսիական արվեստ ===
 
Ավստրիական կայսրությունը դարեր շարունակ զգալի դժվարություններ է ունեցել Ֆրանսիայի թագավորների հետ, ինչը արտացոլվել է գեղարվեստական հավաքածուի վրա։ Վիեննայի արվեստի պատմության թանգարանի (Էրմիտաժի թանգարանի համեմատությամբ) ֆրանսիական բաժնում պահվում են ոչ շատ նշանակալի աշխատանքներ, որոնցում հավաքված են Ֆրանսիայի արվեստի պատահական և ոչ պատահական կերպարները։ Ժան Ֆուկեի և 17-րդ դարի նկարիչների որոշ գործերի առկայությունը միայն ընդգծում են այդ զգալի բացերը գեղարվեստական հավաքածուներում։ [[Ֆրանսուա Կլուե]]ի, [[Նիկոլա Պուսեն]]ի կտավները, [[Գիացինտ Ռիգո]]յի և [[Ժոզեֆ Դյուպլեսի]]ի դիմանկարները պատահականորեն ստացված իրերի տպավորություն են թողնում։
 
Շատ ավելի լավ են ներկայացված Ֆրանսիայի 19-րդ դարի գեղանկարիչները ([[Կամիլ Կորո]], [[Կլոդ Մոնե]]), սակայն թանգարանում պահվում են ոչ ամենանշանավոր գործերը, որոնք վաղում արդեն ցրվել են [[Ֆրանսիա]]յի, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ռուսաստան]]ի թանգարանային հավաքածուներով։
 
Թանգարանի երկրորդ ոչ այնքան տպավորիչ բաժիններից է Անգլիայի բաժինը։ Սակայն սա բնոշրոշ է եվրոպական գրեթե բոլոր թանգարաններին, ուր բրիտանական գեղանկարիչների գործերը շատ քիչ են։ Անգլիայի տարբեր ժամանակաշրջանների նշանակալի գործերից կան միայն ԱՄՆ-ի թանգարաններում։
 
=== Իտալական արվեստ ===
[[Պատկեր:Raffael 030.jpg|մինի|200px|''[[Ռաֆայել Սանտի]]'', [[Տիրամայրը կանաչի մեջ]]]]
[[Պատկեր:Pietro da Cortona 001.jpg|մինի|200px|''[[Հագար]]ի վերադարձը'', [[Պիետրո դա Կորտոնա]]]]
[[Պատկեր:Giorgione 029b.jpg|մինի|200px|''[[Երեք փիլիսոփաները]]'', [[Ջորջոնե]]]]
 
Ժամանակակից Իտալիայի հյուսիսային հողերը երկար ժամանակ եղել են Ավստրիայի կազմում։ Դարեր շարունակ Իտալիայից գեղանկարներ են բերվել Վիեննա, իսկ իտալացի վարպետները (քանդակագործներ, այգեպաններ, կոպմպոզիտորներ, երաժիշտներ, դերասաններ) աշխատել են Ավստրիական կայսրության տարբեր քաղաքներում։ Վիեննայում Իտալիայից բերված այնքան շատ նշանակալի գործեր էին հավաքվել, որ երկու երկրների միջև եղել է դրանց փոխանակման ժամանակաշրջան՝ այդ մշակութային արժեքների գոնե մի մասը Իտալիա վերադարձնելու նպատակով։ Վիեննայում պահվում են [[Բենվենուտո Չելինի]]ի ոսկերչական աշխատանքները, որոնք չեն պահպանվել ոչ Իտալիայում, ոչ Ֆրանսիայում։
 
Արվեստի պատմության թանգարանի այս հավաքածուի յուրահատկությունը Իտալիայի գրեթե բոլոր գեղանկարչական ոճերով արված ստեղծագործծությունների առկայությունն է՝ վաղ և բարձր [[Վերածնունդ]], [[մաներիզմ]], բարոկկո, [[կարավաջիզմ]], 18-րդ դարի [[վեդուտա]]յի վարպետներ և այլն։ Իտալիայի վարպետներն այսօր էլ ներկայացված են Արվեստի պատմության թանգարանի հավաքածուում։ Դրանց թվում են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են.
 
* [[Անդրեա Մանտենյա]]ն
* [[Պիետրո Պերուջինո]]ն
* [[Ռաֆայել Սանտի]]ն
* [[Ջորջոնե]]ն
* [[Տիցիան]]ը
* [[Ջուզեպպե Արչիմբոլդո]]ն
* [[Ջովաննի Բելլինի]]ն
* [[Լորենցո Լոտտո]]ն
* [[Տինտորետտո]]ն
* [[Պաոլո Վերոնեզե]]ն
* [[Մորետտո դա Բրեշիա]]ն
* [[Ջիովանի Բատիստա Մորոնի]]ն
* [[Կարավաջո]]ն
* [[Ֆրանչեսկո Գվերչինո]]ն
* [[Ջուզեպպե Մարիա Կրեսպի]]ն
* [[Լուկա Ջորդանոն]]
* [[Կապուչչինո Ստրոցցի]]ն
* [[Պիետրո դա Կորտոնա]]ն
* [[Դոմենիկո Ֆետտի]]ն
* [[Բերնարդո Բելլոտտո]]ն
 
<gallery>
Պատկեր:Andrea Previtali 002.jpg|Худ. [[Անդրեա Պրեվիտալի]], անհայտ մարդու դիմանկար, մոտ 1510 թ.
Պատկեր:Tizian - Bildnis des Jacopo de Strada.jpg|Տիցիան, ''[[Յակոպո Ստրադայի դիմանկար]]ը''
</gallery>
 
=== Նկարչությունը Մաներիզմի դարաշրջանում ===
Տող 16 ⟶ 87՝
* [[Վրիս, Ադրիան դե|Ադրիան դե Վրիսը]]
* [[Հաախեն,Հանս ֆոն|Հանս ֆոն Հաախենը]]
* [[Սպրանգեր,Բարտոլոմեուս|Բարտոլեմուս Սպրանգերը]]:
 
Հետագայում նրանց աշխատանքները տեղափախվեցին Վիեննա, կազմելով տվյալ գեղարվեստական ոճի զգալի հավաքածու:
Տող 28 ⟶ 99՝
==== Արչիբալդոյի նկարները ====
<gallery>
Պատկեր:Arcimboldo Fire.jpg|Կրակ, շարք «''Երկեր»''
Պատկեր:Arcimboldowater.jpg|Ջուր, շարք «''Երկեր»''
Պատկեր:Arcimboldo Summer 1563.jpg|Ամառ, շարք «''Տարվա եղանակներ»''
Պատկեր:Arcimboldo Winter 1563.jpg|Ձմեռ, շարք «''Տարվա եղանակներ»''
</gallery>
 
=== Նիդերլանդական և ֆլանդրիական արվեստ ===
 
[[Պատկեր:Peter Paul Rubens 158.jpg|մինի|380px|[[Ռուբենս]], [[Աշխարհի չորս մայրցամաքներ]]]]ը
 
Եզակի է նաև Նիդերլանդների հին վարպետների հավաքածուն, որն ունի համաշխարհային նշանակություն։ Հավաքածուում լիարժեք ներկայացված են 15-16-րդ դարերի բոլոր նշանավոր հոլանդացի և ֆլամանդացի նկարիչների աշխատանքները։ Նրանցից են.
* [[Յան վան Էյք]]ը
* [[Ռոգիր վան դեր Վայդեն]]ը
* [[Գերտգեն տոտ Սինտ Յանս]]ը
* [[Հիերոնիմոս Բոսխ]]ը
* [[Մաբյուզ]]ը
* [[Յան վան Սկորել]]ը
* [[Պիտեր Բրեյգել Ավագ]]ը
* [[Անտոնիս Մոր]]
* [[Յակոբ վան Օստ]]
 
[[Ֆլանդրիա]]յի արվեստը ներկայացված է [[Ռուբենս]]ի, [[Անտոնիս վան Դեյք]]ի, [[Ֆրանս Սնայդերս]]ի և նրանց ժամանակակիցների կտավներում։ 17-րդ դարի Նիդերլանդների վարպետների գործերում կան նաև [[Ռեմբրանդ վան Ռեյն|Ռեմբրանդ]]ի մի քանի կտավներ։
 
Վիեննայի արվեստի պատմության թանգարանում պահվում է [[Պիտեր Բրեյգել Ավագ|Պիտեր Բրեյգել]]ի հնարավորինս ամբողջական հավաքածուն ամբողջ աշխարհում՝ նկարչի բոլոր հայտնի կտավների մոտ մեկ երրորդը։
 
=== Ներկա վիճակը ===
[[1956]] թ. թանգարանային հավաքածուից առանձնացվեցին Ավստրիայի վարպետների (Ավստրիական պատկերասրահ) և գոթական ու ավստրիական միջնադարյան շրջանի աշխատանքները (Ավստրիական [[գոթիկա]]յի թանգարան)։ Վերջինս տեղակայվեց Բարոկկոյի թանգարանին կից գտնվող Ստորին [[Բելվեդեր (Վիեննա)|Բելվեդերում]]։
 
== Տես նաև ==
* [[Մագդալենսբերգի պատանին]]
 
== Պատկերասրահ ==