«Վալենտինա Կնյազևա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Վալենտինա Պավլովնա Կնյազևա''' ({{lang-ru|Валентина Павловна Князева}}, {{ԱԾ}}), խորհրդային և ռուս գիտնական, թանգարանի աշխատող, գրող, ռերիխովեդ: [[Արվեստագիտություն|Արվեստագիտության]] թեկնածու (1953), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1999): Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար]», «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալներով<ref name="rgali">[http://www.rgali.ru/object/215984352?lc=ru Князева Валентина Павловна] // Российский государственный архив литературы и искусства (РГАЛИ)</ref>:
 
== Կենսագրություն ==
Վալենտինա Պավլովնա Կնյազևան ծնվել է 1926 թվականի մայիսի 15-ին [[Լենինգրադ]]ում, քաղաքի շրջափակման ժամանակ սովորել է միջնակարգ դպրոցում: 1945 թվականին ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան|Լենինգրադի պետական համալսարանի]] պատմության ֆակուլտետ<ref name="rgali"/>, 1953 թվականին ավարտել է ասպիրանտուրան և պաշտպանել ատենախոսություն արվեստագիտության թեկնածուի աստիճանի համար<ref name="rgali"/>: Երկար տարիներ [[Ռուսական պետական թանգարան]]ում աշխատել է որպես 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկզբի գեղանկարչության ոլորտի առաջատար գիտական աշխատակից<ref name="rgali"/><ref>[http://biograf-book.narod.ru/serii/gzl/avt.html Князева Валентина Павловна / Авторы (краткие биографические сведения)] // ЖЗЛ. Каталог. 1933—1973. Жизнь замечательных людей. Серия биографий. Вып. 14 (546).— М., Молодая гвардия, 1974, с. 221. Фото.</ref>: Վ. Պ. Կնյազևան եղել է թանգարանային աշխատանքի ճանաչված մասնագետ<ref>''Муратов П. Д.'' [http://www.vkph.com/nskbook/gallery.html Как мы начинали галерею.] {{Wayback|url=http://www.vkph.com/nskbook/gallery.html|date=20090527052013}} Мой Новосибирск. Книга воспоминаний. — Новосибирск: Новая Сибирь, 1999. ISBN 5-08-007748-4</ref>:
 
Վ. Պ. Կնյազևայի առաջին հրապարակումները հայտնվել են 1950-ական թվականներին: Նրան են պատկանում մի քանի մենագրական աշխատանքներ, որոնց թվում է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի («[[Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա|ՀՌՆԱ]]») պատմության ուսումնասիրությունը<ref name="БСЭ"/>:
 
== Մատենագիտություն ==