«Երևան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 227.
 
=== Ժամային գոտի ===
Երևանը, ինչպես և ամբողջ [[Հայաստան]]ը, գտնվում է [[Գրինվիչի զուգահեռական|Գրինվիչի միջօրեական]]ից արևելք՝ չորրորդ [[Ժամային գոտիներ|ժամային գոտում]]: Դա նշանակում է, որ երբ Երևանում ժամը 12.00–ն է, կեսօր, ապա [[Լոնդոն]]ում առավոտյան 08.00 է, [[Սիդնեյ]]ում՝ երեկոյան 19.00, իսկ [[Լոս Անջելես]]ում կեսգիշեր է՝ 01.00<ref>[http://www.timeanddate.com/worldclock/converter.html Ժամային գոտու փոխարկիչ]</ref>:
 
Մինչև [[2011]] թվականը Հայաստանն անցնում էր ամառային և ձմեռային ժամային հերթափոխի. մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ էին տրվում, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը ձմեռային ժամանակը վերականգնվում էր՝ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տալով։ [[2012]] թվականից Երևանի ժամանակը դարձել է անփոփոխ` ՀՀ համապատասխան օրենքի փոփոխությամբ<ref>[http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4436&lang=arm «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին]</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Երևան» էջից