«Միկոնոսի հողմաղացներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:GR-mykonos-kato-mili.jpg|մինի|269x269փքս|Խորա բլրի վրա գտնվող Միկոնոսի հողմաղացիները՝ ծովի ֆոնին։]]
'''Միկոնոսի հողմաղացներ''', [[Հունաստան|Հունաստանի]] [[Միկոնոս|Միկոնոս կղզու]] խորհրդանիշներից մեկը, որը ժամանակի ընթացքում ձեռք է բերել [[Զբոսաշրջությունը Հունաստանում|զբոսաշրջային բարձր հեղինակություն]]<ref name=":0">{{Cite web|url=http://www.inmykonos.com/see-and-do-in-mykonos/landmarks/3172-windmills-of-mykonos.html|title=Windmills of Mykonos|last=ltd|first=ilove group|website=www.inmykonos.com|language=en|accessdate=2020-03-26}}</ref>։ Հողմաղացները երևում են կղզու գրեթե յուրաքանչյուր կետից և կենտրոնացած են տարբեր դիրքերում։ Հողմաղացների մեծ մասը գտնվում է բնակավայրի կենտրոնական հատվածում, որը պայմանականորեն կոչվում է «Խորա» (այսպես են կոչվում կղզային քաղաքների կենտրոնական հատվածները): Միկոնոսը հայտնի է իր քամոտ եղանակով և նախկինում դրանք օգտագործվել են տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Ներկայումս Միկոնոսում կան թվով 16 հողմաղացներ, որոնցից յոթը գտնվում են «Խորա» բլրի վրա<ref name=":0" />։
 
Միկոնոսյան հողմաղացների մեծ մասը կառուցվել է [[Վենետիկի հանրապետություն|վենետիկցիների]] կողմցիկողմից 16-րդ դարում, մինչդեռ դրանց կառուցապատումը թվագրվում է [[20-րդ դար|20-րդ դարին]]<ref>{{Cite web|url=http://www.uplivinggreece.com/blog/mykonos-windmills-12|title=Mykonos' windmills / a short history and how to visit them|website=Up Living|language=en|accessdate=2020-03-26}}</ref>՝ անկախ [[Հունաստանի պատմություն|Հունաստանի պատմության]] ընթացքում։ Ժամանակին ունեցել են կարևոր տնտեսական նշանակություն՝ համարվելով կղզաբնակների եկամուտների կարևորագույն աղբյուրներից մեկը։ Այնուամենայնիվ, տնտեսական հարաբերությունների աշխույժացման հետևանքով 20-րդ դարում հողմաղացները դադարում են գործել։ Ներկայումս հողմաղացները հանդիսանում են Միկոնոսի գլխավոր խորհրդանիշը։ Բոլոր հողմաղացները նման են իրենց ճարտարապետական առանձնահատկություններով։ Հայտնի է, որ այսպիսի շինություններ կան նաև [[Կիկլադյան կղզիներ|Կիկլադյան մյուս կղզիներում]] ևս։ Միկոնոսի հողմաղացներից մեկը ներկայումս վերածվել է թանգարանի։
 
== Տես նաև ==
 
* [[Սանտորինիի ճոպանուղի]]
* [[Հողմաղաց]]
* [[Զբոսաշրջությունը Հունաստանում]]
 
== Ծանոթագրություններ ==