«Կարիբյան ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:SS-5 Skean.JPEG|մինի|աջից|Խորհրդային միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռները «Р-14» ռազմական շքերթի ժամանակ, Մոսկվա, կարմիրԿարմիր հրապարակ.]]
'''Կարիբյան ճգնաժամ''', պատմական տերմին, որն արտահայտում է 1960–ական թվականների սկզբին [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] և [[ԱՄՆ]]–ի միջև չափազանց գերլարված քաղաքական, դիվանագիտական և ռազմական առճակատումը, Ճգնաժամը կարող էր հանգեցնել գլոբալ միջուկային պատերազմի։
 
Տող 5.
Ճգնաժամը հարուցվեց [[1961]] թվականին՝ Միացյալ Նահանգների կողմից [[Թուրքիա]]յում ([[ՆԱՏՕ]]-ի անդամ երկիր) միջին հեռահարության «Յուպիտեր» հրթիռների տեղակայման արդյունքում, որոնք ի զորու էին խոցելու Խորհրդային Միության արևմտյան շրջանների քաղաքները, ներառյալ [[Մոսկվա]]ն և ԽՍՀՄ գլխավոր արդյունաբերական կենտրոնները։ Որպես պատասխան քայլ Խորհրդային Միությունը [[ԱՄՆ]]-ի ափերին սերտ հարևանությամբ գտնվող Կուբա կղզում տեղակայեց իր ռազմական անձնակազմն ու ստորաբաժանումները, որոնք զինված էին ոչ միայն սովորական, այլ նաև [[ատոմային զենք]]ով, ներառյալ հողահեն [[Բալիստիկ հրթիռ|բալիստիկ]] և տակտիկական հրթիռները։
 
== Իրադարձությունների ժամանակագրություն ==
====== Կուբայի հեղափողություն ======
Սառը պատերազմը երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև արտահայտվեց ոչ միայն ուղղակի ռազմական սպառնալիքի և սպառազինությունների մրցավազքի մեջ, այլև նրանց ազդեցության գոտիների տարածմանը ձգտելու մեջ, Խորհրդային Միությունը աջակցում էր աշխարհի տարբեր մասերում բռնկված սոցիալիստական շարժումներին և հեղափոխություններին, աջակցելով ռազմական օժանդակությամբ իր ռազմակայանները տեղակայելով այդ երկրներում, տրամադրելով ռեսուրսներ և տնտեսական օգնություն։ ԱՄՆ-ն ևս վարում էր նման քաղաքականություն աջակցելով ամերիկամետ ռեժիմներին խթանելու կապիտալիզմի հաստատմանը` միջամտելով ինչպես ասիական երկրներում բռնկված շարժումներին, այնպեսել աֆրիկյան երկրներում։
Տող 11.
1950-ականներին Կուբայում բռնկվել էր սոցիալիստական հեղափոխություն որը իր հաղթանակին հասավ 1959թ-ին։ Հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն սկզբում սերտ կապեր չեր ունեցել Խորհրդային Միության հետ։ 1950-ականներին Կաստրոն ամերիկյան ռեժիմի դեմ պայքարի ժամանակ բազմիցս Մոսկվայից խնդրել էր ռազմական օգնություն, բայց Խորհրդային իշխանությունները հրաժարվել էին, քանի որ թերահավատորեն էին մոտենում Կուբայի հեղափոխականներին և Կուբայում սոցիալիստական կարգերի հեռանկարին, հավատալով որ ԱՄՆ-ի ազդեցությունը Կուբայում չափազանց մեծ է։ Հեղափոխության հաղթանակից հետո Կաստրոյի առաջին այցը դեպի ԱՄՆ էր, սակայն նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրաժարվեց հանդիպել իր հետ, Կուբայի հանդեպ անբարտավան վերաբերմունքից զայրացած Կաստրոն դիմեց կտրուկ քայլերի, անմիջապես կղզում պայքար սկսվեց ամերիկյան գերակայության դեմ, ազգայնացվեցին Կուբայի տարածքում ԱՄՆ-ի նավթավերամշակող գործարանները, ԱՄՆ 36 քաղաքացիներին պատկանող շաքարի գործարանները, հյուսիսամերիկյան բանկերի մասնաճյուղերը ևս ազգայնացվել են։ Որպես պատասխան քայլ ԱՄՆ-ն հրաժարվեց Կուբային մատակարարել նավթ և գնել շաքար նրանից, նման քայլը Կուբային դնում էր բարդ իրավիճակի մեջ։ Կուբան այդ ժամանակ արդեն դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել ԽՍՀՄ-ի հետ, և Կաստրոն դիմեց Մոսկվային օգնության խնդրանքով, որպես պատասխան քայլ Խորհրդային Միությունը Կուբա ուղարկեց նավթով բեռնված տարաներ և կազմակերպեց շաքարի հումքի գնումը։ ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերից մասնագետներ ժամանեցին Կուբա կազմելով տնտեսության զարգացմանը ուղղված նախագծեր, նախատեսվում էր կառուցել արդյունաբերական կենտրոններ և տարբեր օբյեկտներ, օրինակ` հատուկ նախագծի համաձայն, շաքարավազի թափոնների վառարաններով պետք է կառուցվեր գոլորշու էլեկտրակայաններ։
 
[[Պատկեր:Jupiter emplacement.jpg|մինի|ձախից|ամերիկյանԱմերիկյան «Յուպիտեր» հրթիռները Թուրքիայի տարածքում]]
== ԱՄՆ հրթիռային դիրքերը Թուրքիայում ==
1960-ականների սկզբին ԱՄՆ-ն փորձեց զգալի առավելության հասնել ԽՍՀՄ-ի նկատմամբ, ռազմավարական միջուկային ուժերում։ 1961թ-ին ԱՄՆ-ն Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղակայեց 15 միջերկրածովյան հրթիռներ RGM-19 «Յուպիտեր», որոնք իզորու էին խոցել 2500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ցանկացած թիրախ, այսինքն հրթիռները կարող էին մարտագլխիկներ հասցնել ԽՍՀՄ արդյունաբերական խոշոր կենտրոններին ընդհուպ մինչև մայրաքաղաք Մոսկվա՝ 10 րոպեից ոչ պակաս ժամանակահատվածում։ Խորհրդային ստրատեգները հասկացան, որ այն ուղղակի սպառնալիք է Խորհրդային Միության անվտանգությանը և եկան այն եզրահանգման որ կարելի միջուկային հարվածի գարակայություն ապահովել ԱՄՆ–ի նկատմամբ փոխադարձ քայլով` Կուբայում հրթիռներ տեղակայելով։ Կուբայի տարածքում տեղակայվող միջմայրցամաքային բալիսթիկ հրթիռները ունեին 4000 կիլոմետր հեռավորության վրա ցանկացած թիրախ խոցելու հնարավորություն, կարող էին ԱՄՆ խոշոր արդյունաբերական կենտրոններին և մայրաքաղաք Վաշինգտոնին հարվածներ հասցնել 20 րոպեից ոչ պակաս ժամանակահատվածում։ Նիկիտա Խրուշչովը հրապարակայնորեն իր վրդովմունքը հայտնեց Թուրքիայում ամերիկյան հրթիռների տեղակայման փաստի առթիվ այն համարելով անձնական վիրավորանք, ռազմական պատասխանը Խորհրդային Միության կողմից չուշացավ։
Տող 17.
[[Պատկեր:CubaSites1962.jpg|մինի|Խորհրդային միջմայրցամաքային հրթիռների տեղբաշխումը Կուբայում]]
 
[[Պատկեր:Russia-Moscow-VDNH-Rocket R-7-1.jpg|մինի|ձախից|«Վոստոկ» մականվամբ Խորհրդայինխորհրդային միջմայրցամաքային հրթիռը]]
== Խորհրդային հրթիռների տեղակայում Կուբայում ==
1962թ-ի1962 Մայիսիթվականի մայիսի 20-ին ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես հետո, կրեմլումԿրեմլում խորհրդակցություն ունեցավ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանի և պաշտպանության նախարար Ռոդիոն Մալինովսկու հետ։ Խրուշչովը ներկայացրեց ԱՄՆ-ին հակազդելու իր գաղափարը և նշեց, ԿաստրոյիԿաստրոյի՝ Կուբայում Խորհրդային միջուկային զենք տեղակայելու` անընդմեջ պահանջները ուղղված Մոսկվային, ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի նախագահության անդամները աջակցել ենաջակցեցին Խրուշչովին այդ հարցում։ Մայիսի 28-ին Խորհրդային Միությունը պատվիրակություն ուղարկեց Հավանա բանակցությունների համար, Կաստրոն 1 օր ժամանակ խնդրեց իր մոտ ընկերների կարծիքը իմանալու համար։ Հայտնի է, որ Կաստրոն մայիսի 30-ին հանդիպել է Էռնեստո Չե Գեվարայի հետ, հայտնի չեչէ, թե նրանք ինչ են խոսել, բայց Ֆիդել Կաստրոն տվեց դրական պատասխան։ Կաստրոյի համաձայնությունը ստանալուց հետո ԽՍՀՄ-ը սկսեց ծրագրի իրագործումը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվեց կազմակերպել խորհրդային զորքերի և ռազմական տեխնիկայի գաղտնի տեղափոխումը ծովով դեպի Կուբա։ Որոշվեց, որ Ֆիդել Կաստրոի եղբայր Ռաուլ Կաստրոն հուլիսին կմեկնի Մոսկվա մանրամասներին ծանոթանալու։
 
== Օպերացիա «Անադիր» ==
1962թ-ին1962 թվականին Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբը կազմեց «Անադիր» ծածկանունը կրող գործողությունը, որը ղեկավարել է ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Գործողության նպատակն էր մոլորեցնել ամերիկացիներին, տնտեսական ապրանքների փոխանակման քողի տակ հրթիռները պետք է տեղափոխվեին Կուբա։ Ամեն ինչ կատարվում էր գաղտնիության պայմաններում։ Սակայն կար մի խնդիր, ամերիկյան ինքնաթիռները հետախուզական թռիչքներ էին իրականացնում Կուբայի շուրջը և անհնար էր հրթիռները աննկատ պահել։ Այսպիսով, Խորհրդային ռազմական ստրատեգները հաշվարկել էին, որ ամերիկացիները կհայտնաբերեին հրթիռները, բայց մինչ այդ նրանք արդեն կլինեին Կուբայի տարածքում։ Ռազմական տեխնիկայի և զորքերի տեղափոխման համար հատկացվեց 85 նավ։ Օգոստոսի սկզբին առաջին նավերը ժամանեցին Կուբա, սեպտեմբերի 8–ի գիշերը Հավանայում բեռնվեց բալիսթիկ հրթիռների խմբաքանակը, տեղակայումը սկսվեց Կուբայի արևմուտքից։ Սան–կրիստոբալՍան–Կրիստոբալ գյուղի մոտակայքում, և Կուբայի կենտրոնում Կազիլդա նավահանգստում հրթիռները տեղակայվեցին, մինչև հոկտեմբերի 14–ը կուբայումԿուբայում տեղակայվել էին բոլոր 40 հրթիռները իրենց սարքավորումներով։
 
== U–2 հետախուզական ինքնաթիռի չվերթ ==
Ամերիկյան հետախուզական U–2 ինքնաթիռները պարբերաբար չվերթներ էին իրականացնում Կուբայի շուրջը տեղեկություններ հավաքելու նպատակով, ամերիկացիներին հետաքրքրում էր Կուբայում տեղի ունեցող ցանկացած բան։ Սակայն օգոստոսի վերջերից մինչև սեպտեմբերի 5–ը կատարված թռիչքների ժամանակ, ամերիկացիները չկարողացան ոչինչ պարզել հրթիռների առկայության մասին։ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին կոնգրեսին ուղղված ելույթում հայտարարեց, որ Կուբայում չկան ոչ մի տեսակի հրթիռներ, ԱՄՆ–ն սեպտեմբերի 5–ից դադարեցրեց բոլոր չվերթները մինչև հոկտեմբերի 14–ը, թռիչքները դադարեցվեցին վատ եղանակի պատճառով և, մյուս կողմից, ԱՄՆ–ն մտավախություն ունեցավ թռիչքների կապակցությամբ, որ կարող է իրավիճակը սրվել։ Կենտրոնական Հետախուզական Վարչությունում կասկածները խորանում էին Կուբայում խորհրդային հրթիռների առկայության վերաբերյալ, և հոկտեմբերի 14–ին թռիչքները վերսկսվեցին։ Ամերիկյան հետախուզական U–2 ինքնաթիռը առավոտյան կատարեց հետախուզական թռիչքը, այդ ամբողջ գործուղությունը տևեց 5 ժամ։ Ինքնաթիռը շրջեց ամբողջ Կուբայի տարածքով հարավից մինչև հյուսիս, 22 կիլոմետր բարձրությունից արված լուսանկարները անհերգելիանհերքելի փաստեր էին Կուբայում էին գտնվում Խորհրդային հրթիռային բազաները, հարավային Ֆլորիդայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռի օդաչուն լուսանկարները հանձնեց ԿՀՎ–ին։ Լուսանկարները ներկայացվեցին ԱՄՆ բարձրագույն ռազմական ղեկավարության ուշադրությանը, իսկ հոկտեմբերի 16–ի առավոտյան լուսանկարները ներկայացվեցին նախագահ Քենեդուն։ Դրանից հետո ԱՄՆ նախագահի հրամանով Կուբայի վրա թռիչքների քանակը ավելացվեց 90 գործակցովանգամ ավելի հաճախակի դարձավ` ամսական երկու անգամից օրական մինչև վեց անգամ։
 
[[Պատկեր:Cuba Missiles Crisis U-2 photo.jpg|մինի|Լուսանկար, որը ներկայացրել է Քենեդին հոկտեմբերի 16-ին]]
== ԱՄՆ արձագանք ==
 
[[Պատկեր:LeMay Cuban Missile Crisis.jpg|մինի|ձախից|Fոն Ֆ.Ջոն Քենեդին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ խորհրդակցության ժամանակ]]
==== Հակազդեցության հնարավոր միջոցների մշակում ====
Կուբայի խորհրդային հրթիռների լուսանկարները ստանալուց հետո նախագահ Քենեդին գաղտնի խորհրդակցություն հրավիրեց Սպիտակ տանը։ Խորհրդատուների խումբը բաղկացած էր 14 հոգուց, որոնց հիմնական մասը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամներն էին։ Հանձնաժողովը նախագահին ներկայացրեց խնդրի լուծման երեք տարբերակ՝ ոչնչացնել Կուբայում խորհրդային հրթիռները ռմբակոծություններով, իրականացնել լայնածավալ ներխուժում Կուբա, ուղղակի իրականացնել կղզու ծովային շրջափակում և վերջնագիր ներկայացնել Խորհրդային Միությանը, երկար քննարկումներից հետո որոշվեց կանգ առնել ներխուժման տարբերակի վրա, ընդհանուր հանձնաժողովի ղեկավար Ջեյմս Թեյլորը և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ Լեյմը պնդեցին ներխուժման տարբերակը։ Նրանց կարծիքով ԽՍՀՄ–ը լուրջ քայլեր չէր ձեռնարկի, ԱՄՆ ռազմական ղեկավարությունը ավելի էր ճնշումը մեծացնում քաղաքական իշխանությունների վրա, որպեսզի արձակեին Կուբա ներխուժելու հրամանը, որովհետև մտավախությունը չափազանց մեծ էր, որ այդ հրթիռները հարվածելու էին ԱՄՆ–ին։ Ամերիկյան իշխանությունները մեծածավալ ուժեր կենտրոնացրին Ֆլորիդայում և սկսեցին պատրաստվել հարձակմանը, բոլորը հասկանում էին դրա հետևանքների աղետալի լինելը։ Արդեն իսկ 1962 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՄՆ կոնգրեսը Քենեդուն տվել էր զինված ուժերը Կուբայում օգտագործելու իրավունք, իսկ հոկտեմբերի 16–ին կոնգրեսը խորհուրդ տվեց նախագահին օգտագործել զինված ուժերը Կուբայում խորհրդային ուժերի դեմ։ Սակայն ԱՄՆ իշխանությունները անում էին ամեն ինչ խուսափելու համար ռազմական բախումից և նախընտրեցին ուղղակի շրջափակումը, դիվանագիտական լուծման հույսը դեռևս մնում էր։ Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահին են այցելել ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն և Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպան Դոբրինինը, զրույցի ժամանակ Գրոմիկոն կտրականապես հերքել է Խորհրդային հրթիռների առկայության փաստը Կուբայում՝ պնդելով թե հրթիռներ չկան։ Այնուամենայնիվ կղզին շրջափակվեց ամերիկյան ռազմանավերի կողմից, բանակը բերվեց մարտական 2–րդ աստիճանի պատրաստվածության (ԱՄՆ պատմության մեջ առաջին և վերջին անգամ), հաջորդ քայլը պետք է լիներ ներխուժման իրականացումը և միջուկային հարվածը։ Որոշվեց շրջափակման տերմինի փոխարեն օգտագործել «կարանտին» տերմինը, ինչը միջազգային օրենքների համաձայն ծովային երթևեկության դադարեցում էր, որի նպատակն էր խոչնդոտել Խորհրդային Միության կողմից զենքի մատակարարումը Կուբային։ Որոշվել է հոկտեմբերի 24-ին տեղական ժամանակով ժամը 10-ին կարանտին ներկայացնել: