«Ադրիան Պրախով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Ադրիան Վիկտորովիչ Պրախով''' ({{lang-ru|Адриа́н Ви́кторович Пра́хов}}, {{ԱԾ}}), [[ռուս]] արվեստի պատմաբան, հնագետ և արվեստի քննադատ:
 
== Կենսագրություն ==
Ադրիան Պրախովը ծնվել է 1946 թվականի մարտի 16-ին: 1863 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի 3-րդ գիմնազիան (արծաթե մեդալով)<ref>Նրա եղբայրները նույնպես սովորել են այդ գիմնազիայում. Մստիսլավը այն ավարտել է 1859 թվականին (արծաթե մեդալով), Բորիսը՝ 1866 թվականին, Վլադիմիրը՝ 1870 թվականին</ref> և ընդունվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ՝ 1867 թվականին դասընթացն ավարտելով թեկնածուի աստիճանով: Գործուղվել է արտասահման, որպեսզի նախապատրաստվի գեղարվեստի պատմության ամբիոնն զբաղեցնելու համար:
 
[[Մյունխեն]]ում լսել է [[Հենրիխ Բրունն|Հ. Ֆ. Բրունն]]ի և այլ գիտնականների դասախոսությունները և զբաղվել [[Գլիպտոտեկա (Մյունխեն)|Մյունխենի գլիպտոտեկայում]] հավաքված հին հունական արվեստի հուշարձաններով, այնուհետև այցելել է [[Փարիզ]], [[Լոնդոն]], [[Բեռլին]], [[Իտալիա]]յի քաղաքներ ու [[Վիեննա]]՝ ուսումնասիրելով հին և ժամանակակից արվեստի գործեր:
 
1896 թվականին [[Չեռնիգով]]ում զբաղվել է, իր իսկ ձևավորման համաձայն, սուրբ Թեոդոսիա Ուգլիցկու մասունքի թանկարժեք աճյունատուփի պատրաստմամբ: 1897 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իր նախկին ամբիոն:
 
1910 թվականին մասնակցել է Համառուսական տնայնագործական համագումարին:
 
Ադրիան Պրախովը մահացել է 1916 թվականի մայիսի 14-ին Յալթայում:
 
== Ընտանիք ==