«Աննա Շչետինինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: — ( → , ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ}}
'''Աննա Իվանովնա Շչետինինա''' ({{lang-ru|А́нна Ива́новна Щети́нина}}, {{ԱԾ}}), հեռավոր նավարկության աշխարհում առաջին կին կապիտանը:
 
== Կենսագրություն ==
Աննա Շչետինինան ծնվել է 1908 թվականի փետրվարի 13-ին (26), [[Վլադիվոստոկ]]ի մերձակայքում գտնվող Օկյանսկայա կայարանում: Հայրը` Իվան Իվանովիչը (1877-1946), ծնվել է [[Տոմսկի մարզ]]<nowiki/>ի Չումայ գյուղում (այժմ՝ Կեմերովոյի մարզի [[Չեբուլինսկի շրջան]]), աշխատել է սլաքավար, անտառապահ, ձկնաբուծարաններում որպես բանվոր և ծառայող, ՆԳԺԿ-ի մարզային բաժնի ամառանոցների պարետ: Մայրը` Մարիա Ֆիլոսոֆովնան (ծնվ.` 1876), ծագումով [[Կեմերովոյի մարզ]]<nowiki/>ից էր: Եղբայրը` Վլադիմիր Իվանովիչը (ծնվ.` 1919), ծնվել է [[Վլադիվոստոկ]]ում, աշխատել Պրիմորսկի երկրամասի Վարֆոլոմեևկա կայարանում ավիագործարանում որպես վարպետ:
 
1919 թվականին Շչետինինան սովորել է [[Սադգորոդ]]ի տարրական դպրոցում: [[Կարմիր բանակ]]ը Վլադիվոստոկ մտնելուց հետո դպրոցները վերակազմակերպվեցին, և 1922 թվականից Աննան սովորել է Սեդանկա կայարանում գործող միասնական աշխատանքային դպրոցում, որտեղ էլ 1925 թվականին ավարտել է 8-րդ դասարանը: Նույն թվականին ընդունվել է [[Պետական ծովային համալսարան|Վլադիվոստոկի ծովային տեխնիկումի]] նավագնացության բաժին<ref name="ОИАК">{{cite web|title=Анна Ивановна Щетинина|url=http://оиак.рф/schetinina|publisher=ОИАК|accessdate=2020-02-27}}</ref>: 1928 թվականին ամուսնացել է նավաստի ռադիստ Նիկոլայ Ֆիլիպովիչ Կաչիմովի հետ (1903-1950):
 
1929 թվականին, տեխնիկումն ավարտելուց հետո, աշխատել է [[Կամչատկա]]յում, որտեղ 1-ին կարգի նավաստիից հասել է մինչև կապիտան: 24 տարեկան հասակում Աննան ստացել է [[շտուրման]]ի դիպլոմ, իսկ 1934 թվականի հունվարի 25-ին<ref name="ОИАК" />` հեռավոր նավարկության կապիտանի դիպլոմ: 1935 թվականին իր առաջին ճանապարհորդությամբ նա հայտնի է դարձել ամբողջ աշխարհին՝ [[Համբուրգ]]ից [[Օդեսա]]յի և [[Սինգապուր]]ի միջոցով դեպի «Չավիչա» շոգենավը նավարկելով մինչև Պետրոպավլովսկ-Կամչատկա: 1938 թվականի մարտի 20-ին Աննա Իվանովնան նշանակվել է Վլադիվոստոկ քաղաքի ձկնորսական նավահանգստի առաջին ղեկավար: Աննան [[Հայրենական պատերազմ]]ը դիմավորել է Բալթիկայում, որտեղ ռմբակոծության պայմաններում տարհանել է [[Տալլին]]ի բնակչությանը և տեղափոխել ռազմավարական բևեռներ: Պատերազմից հետո Աննա Շչետինինան «Բալթյան» նավագնացության ընկերությունում եղել է «Ասկոլդ», «Բասկունչակ», «Բելոոստրով», «Դնեստեր», «Պսկով», «Մենդելեև» նավերի կապիտան: 1949 թվականից աշխատել է [[Ադմիրալ Մակարովի անվան ծովային պետական ակադեմիա|Լենինգրադի բարձրագույն ծովային ինժեներական ուսումնարանում]], 1951 թվականից աշխատել է որպես ավագ դասախոս, այնուհետև` ուսումնարանի նավագնացության ֆակուլտետի դեկան: 1956 թվականին Աննա Շետինինային շնորհվել է դոցենտի կոչում: 1960 թվականին տեղափոխվել է Վոլսկի նյութատեխնիկական ապահովման ռազմական ինստիտուտ և նշանակվել «Ծովային գործ» ամբիոնի դոցենտի պաշտոնում: 1964-1970 թվականներին եղել է [[Ռուսական աշխարհագրական ընկերություն|ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության]] Պրիմորսկի մասնաճյուղի նախագահ<ref name="ОИАК" /><ref>Ныне филиалу возвращено его историческое название — Общество изучения Амурского края</ref><ref name="ОИАК" />: «Ծովերում և ծովերից այն կողմ...» գրքի հեղինակն է (1968): Թոշակի է անցել 1983 թվականին: Մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 25-ին:
 
== Հիշատակ ==
Տող 42.
* {{Cite web|url=http://kraeved.info/gallery.php?photo=258|title=Памятный камень в сквере им. А. И. Щетининой|author=|website=Краевед Приморского края|date=2010-06|publisher=}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Շչետինինա, Աննա}}
 
[[Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ]]
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ]]
[[Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ]]
[[Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ]]
[[Կատեգորիա:Ռուսաստանի գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ]]