«Սուրբ Հոգի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 28.
Սուրբ Հոգու իջնելով՝ հիմքն է դրվում քրիստոնեական սուրբ Եկեղեցու, որտեղ Սուրբ Հոգին. հանդես է գալիս առավել կատարյալ կերպով՝ իր պաշտոնի լիալիր գործադրմամբ:
 
Ըստ Աստվածաշնչի<ref>(Մատթ.28.19, Ա Կորնթ. 2.10–11, 12.8, Բ Կորնթ. 3.17, Ա Հովհ. 3.24)</ref>՝ քրիստոնեական աստվածաբանությունը տակավին իր զարգացման արշալույսին (III–IV3-4-րդ դդ.դարեր) հիմնակարգում է երրորդաբանական այն գլխավոր տեսակետը, ըստ որի Սուրբ Երրորդության երեք Անձերը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին իրենց գործունեության առանձնահատկությամբ տարբեր են, սակայն բնույթով նույնն են իբրև մեկ Աստվածություն: Անձերի նույնաբնույթ (կամ՝ համաբնույթ) լինելն ինքնին ցույց է տալիս նրանց հավասարապատիվ և փառավորակից լինելը:
 
Այստեղից էլ բխում է Սուրբ Հոգու՝ Հոր և Որդու նկատմամբ ունեցած այն հարաբերությունը, որ հայտնի է «համագոյություն» անունով: Իբրև երրորդաբանական հայտնություն այն որդեգրվել է [[Նիկիայի Ա տիեզերական ժողով]]ի (325) կողմից և ունեցել հույժ կարևոր դեր Սուրբ Հոգու աստվածաբանության հաստատագրման ընթացքում: Շնորհիվ այս վարդապետության եկեղեցին հակահարված է հասցրել աստիճանակարգային (սուբորդինացիոն) այն գաղափարներին, որոնց հետամուտ էր հունական իմաստասիրության քննաբանական (ռացիոնալիստական) մտածողությունը տակավին չթոթափած եկեղեցականների մի ստվար մասը: Սրանց պարագլուխ [[Արիոսականություն|Արիոսը]] Որդուն և Սուրբ Հոգուն համարել է արարածներ (որոնք, անշուշտ, բարձր էին կանգնած ստորին կարգի եղական էակներից): Սուրբ Հոգուն Աստվածության նկատմամբ ստորադաս էակ է համարել Մակեդոնը ([[Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով]] 381):