«Գեղամ Սարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1902]] թվականի [[դեկտեմբերի 25]]-ին [[Իրան]]ի [[Թավրիզ]] քաղաքում: [[1920 թվական]]ին ավարտել է [[Թավրիզ]]ի Կենտրոնական թեմական միջնակարգ դպրոցը։ Թեմական դպրոցն ավարտելուց հետո Սարյանը մի երկու տարի ուսուցչություն է անում Պարսկաստանի հեռավոր գյուղերից մեկում, այդ ժամանակ էլ գրում է իր առաջին, տխրությամբ ու թախիծով համակված բանաստեղծությունները: [[1922 թվական]]ից հաստատվել է [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Հայաստան]]ում, [[Գյումրի]]ում զբաղվել ուսուցչությամբ։ [[1927]]-[[1928]] թվականներին աշխատել է «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]», «[[Մաճկալ (թերթ)|Մաճկալ]]», [[1928]]-[[1931]] թվականներին՝ «[[Բանվոր (թերթ, Լենինական)|Բանվոր]]» թերթերում, [[1934]]-[[1935]] թվականներին՝ «[[Խորհրդային գրականություն (ամսագիր)|Խորհրդային գրականություն]]» ամսագրում: Այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով<ref>{{Cite web|url=http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_saryan_gegham|title=Սարյան Գեղամ {{!}} armenianlanguage.am|website=www.armenianlanguage.am|accessdate=2019-02-16}}</ref>։
 
== Ստեղծագործությունը ==
Դեռ դպրոցական նստարանից Գեղամ Սարյանը հափշտակությամբ էր կարդում Պետրոս Դուրյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, պարսից մեծ բանաստեղծներ Ֆիրդուսու, Օմար Խայամի, Սաադիի, Հաֆեզի ստեղծագործությունները: Դասական քնարերգության ավանդներով սնված պատանի Սարյանը գրել է տխրահույզ, ներհուն երգեր («Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն)։ Տպագրվել է [[1919]] թ.-ից։ [[1925]] թվականին լույս է տեսել Սարյանի առաջին գիրքը՝ «Շիրակի հարսանիքը», [[1930]] թվականին՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են Սարյանի քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները՝ «Երկաթե ոտնաձայներ» ([[1933]] թ.), «Միջօրե» ([[1935]] թ.), «Գյուլնարա» ([[1935]] թ.), «Բանաստեղծություններ» ([[1940]] թ.), «Բալլադներ» ([[1944]] թ.), «Հատընտիր» ([[1951]] թ.), «Քրիզանթեմ» ([[1968]] թ., [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» ([[1928]] թ.) ժողովածուն, «Օտար մարդը» ([[1929]] թ.) վիպակը, «Երեք երգ» ([[1936]] թ.), «Գրիգոր Դերեն» ([[1967]] թ.) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» ([[1950]] թ.) չափածո վեպը և թատերգություններ։ Իսկ ահա «Սերմնացանները» բանաստեղծությունը ողողված է պայծառ ու լուսավոր տրամադրությամբ:
 
Սարյանը միշտ հավատարիմ է մնացել քնարերգուի իր խառնվածքին ու ոճին. ջերմ, անմիջական, մտերմիկ, երբեմն պայծառ տխրությամբ համակված նրա երգերը հայրենիքը, սերը, ստեղծարար աշխատանքը, մարդը գովերգող ձոներ են։ Հույզի և խոհի, քնարական նուրբ խոսքի և քաղաքացիական բուռն պաթոսի ներդաշնակությամբ, թեմատիկ բազմազանությամբ, կենսական հագեցվածությամբ, գեղարվեստական հյուսվածքի ինքնատիպությամբ են հատկանշվում Սարյանի բալլադները, պոեմները, չափածո դրամաներն ու ավանդազրույցները, որոնցում պատկերվել են քաղաքացիական կռիվները և Հայրենական մեծ պատերազմի հերոսականությունը («Բալլադ սիրո և հերոսության մասին», «Լուսանկարը»), հայ ժողովրդի պատմական ճակատագրին ու հայության ազգային–հայրենասիրական ոգորումները («Դեպի կառափնարան», «Փառքի տաճարը»)։ Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով Սարյանի ստեղծած բալլադները («Գյուլխանդա, «Գյուլնարա, «Իրանի»)։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ ԳրելՆա մի տասնյակի չափ ուրախ ու գողտրիկ ոտանավորներ է գրել նաև մանուկների համար։ Նշանակալից է Գեղամ Սարյանի ավանդը ուկրաինական մեծ կոբզարի` Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունները հայերեն հնչեցնելու գործում: Հայերեն է թարգմանել է [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկինի]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտովի]], [[Հայնրիխ Հայնե|Հ. Հայնեի]], [[Իլյա Ճավճավաձե|Ի. Ճավճավաձեի]], Ի. Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև [[Մարկ Տվեն|Մ. Տվենի]] «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Սարյանի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովուրդների լեզուներով։ Սարյանի հուզական, ջերմ ու մտերմիկ բազմաթիվ բանաստեղծություններ վերածվել են երգի ու մնայուն տեղ գրավել հայ երգացանկում:

Մահացել է 1976 թվականի նոյեմբերի 14-ին, Երևանում։
 
<br />
 
== Երկերի մատենագիտություն ==
Տող 55 ⟶ 59՝
* Կարոտ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 2003 թ., 92 էջ:
*Մանուկն ու ձյունը: Բանաստեղծություններ: Նախադպրոցական տարիքի համար: Արևիկ, 1989, 12 էջ<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=rjtjAAAACAAJ&dq=%D4%B3%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B4+%D5%8D%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&hl=en&sa=X&ved=0ahUKEwitguqS-sDgAhVTwcQBHXYUCZAQ6AEILjAB|title=Մանուկն ու ձյունը: Բանաստեղծություններ : Նախադպրոցական տարիքի համար|last=Սարյան|first=Գեղամ Բաղդասարի|date=1989|publisher=Արեւիկ|isbn=9785807701442|language=hy}}</ref>:
*
 
=== Թարգմանություններ (ռուսերենից) ===
Տող 81 ⟶ 86՝
* Մանուկյան Ս., Գեղամ Սարյան, Երևան, [[1954]] թ.
* [[Հեկտոր Ռշտունի|Ռշտունի Հեկտոր]], Գեղամ Սարյան, Երևան, [[1958]] թ.
* [[Վազգեն Մնացականյան|Մնացականյան Վազգեն]], Գեղամ Սարյանի պոեզիան, Երևան, [[1963]] թ.:
*Ինչ է, ով է-հանրագիտարան-4, Երևան, 1987թ., էջ 123-124:
 
=== Մամուլ ===