«Ասկերանի շրջան (ԼՂԻՄ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (4)
No edit summary
Տող 6.
Միջին դարերում ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի ձախ տարածքը պատկանում էր [[Խաչենի իշխանություն|Խաչենի իշխանությանը]] (մելիքություն): [[Կարկառ]]ի աջ կողմը պատկանում էր Վարանդայի մելիքությանը, որի կենտրոնն ու իշխանական նստավայրը Ավետարանոց ամրոցն էր՝ շրջանի հարավային տարածքը:
 
[[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ]]ի ձևավորվելուց հետո 1920-ական թվականներին շրջանը ձևավորվեց տարածաշրջանի մայրաքաղաք Ստեփանակերտում, ստանալով նույն անունը՝ Ստեփանակերտ: [[1978 թվական]]ին շրջանի կենտրոնը դառնում է [[Ասկերան]]ը, իսկ շրջանը վերանվանվում Ասկերան: [[1979|1979 թվականին]] շրջանն ուներ 52 բնակավայր:
 
[[Ղարաբաղյան հակամարտություն|Ղարաբաղյան հակամարտության]] սկզբից Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը սկսել է իրականացնել նոր կենտրոն ստեղծելու ծրագիր: 1988-1990 թվականներին [[Խոջալու]]ի բնակչությունը եռապատկվել է հասնելով 6000 բնակչի Կենտրոնական Ասիայից (2000-ից ավել թուրք-մեսխեթցիներ) և Հայաստանից (մոտ 2000 ադրբեջանցիներ) ներգաղթյալների վերաբնակեցման շնորհիվ: 1990 թվականի ապրիլից Խոջալուն ստանում է քաղաքի կարգավիճակ և դառնում շրջանի կենտրոնը: Նոր ձևավորված [[Խոջալու|Խոջալուի շրջանը]] մտնում է Ասկերանի շրջանի մեջ և Մարտունու շրջանի մի մասի մեջ<ref>[http://www.regnum.ru/news/962004.html Карабахские депутаты: Ходжалу стал жертвой политических интриг и борьбы за власть в Азербайджане. ИА REGNUM, 25.02.2008 г.]</ref>: