«Վավերագրական ֆիլմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Փաստագրականի տարանջատումը վավերագրականից որոշ չափով պայմանական է, քանի որ կինոփաստագրության մեջ ևս հաճախ դրսևորվում են կերպարային հրապարակախոսության տարրեր, իսկ վավերագրական ֆիլմի հիմքն էլ փաստագրությունն է։ [[Հեռուստատեսություն|Հեռուստատեսությ]]ան առկայության պայմաններում փաստագրական կինոն ավելի է հակվում դեպի կինոհրապարակախոսությունը։ Կինոարվեստը սկիզբ է առել փաստագրական նկարահանումներով ([[Լյումիեր եղբայրներ]]ի «Գնացքի ժամանումը Սիոտա կայարան», [[1895]] և այլն)։
 
Վավերագրական ֆիլմի և ընդհանրապես կինոյի ծնունդը ողջ աշխարհում համարվում է 1895թ.-ի դեկտեմբերի 28-ը, երբ Լյումիեր երբայրները հանդիսատեսին ցուցադրեցին մինչ այդ անհայտ արվեստը՝ կինոն: Փարիզի Կապուցիների բուլվարի  Salon Indien du Grand Café սրճարանի նկուղում կայացավ առաջին հրապարակային վճարովի սեանսը: Ցուցադրվեցին տասը 50 վայրկյան տևողությամբ ֆիլմեր, որոնցից էր «Գնացքի ժամանումը Լա Սիոտա կայարան»: Տասնյակ տարիներ հետո [[Անդրեյ ՏարկովսկինՏարկովսկի]]ն կանվանի այս ֆիլմը «հանճարեղ»: Եվ ի՞նչն էր այս ֆիլմում հանճարեղ: Ոչ մի բանով աչքի չընկնող կայարան է ժամանում հասարակ գնացք, այնտեղից դուրս են գալիս սովորական մարդիկ և ոչ մի ուշադրություն չդարձնելով օպերատորին շարժվում են հարթակով: Այս ֆիլմի հանճարեղությունը հենց ինքը՝ կյանքն էր, նրա իսկությունը և անփոխարինելիությունը:
 
Հանդիսատեսը ականատես եղավ անսովոր հրաշքին. սպիտակ էկրանի վրա հայտնվեցին ոգեղեն, անգույն, բայց բավականին ճանաչելի և իրական պատկերներ: Պատմության մեջ պահպանված չէ առաջին կինո դիտողների տպավորությունները, բայց հազիվ թե նրանցից որևէ մեկը կասկած ունենար, որ հենց իր առջև ծնվում է արվեստ, որը կորոշի քսաներորդ դարի դեմքը: Լյումիերների բոլոր ֆիլմերը «կյանքից վերցրած պատկերներ» էին. գնացքի ժամանումը կայարան, երեխայի նախաճաշը, աշխատողների դուրս գալը ֆաբրիկայից ու նաև հատուկ բեմադրված տեսարաններ: Այսպես, կինոն հենց սկզբից բաժանվեց երկու տեսակի՝ վավերագրական և խաղարկային ֆիլմերի:
Տող 17.
Պետք է հարմարվել այն գեղեցիկ լեգենդի հետ, որ «Գնացքի ժամանումը Լա Սիոտա կայարան» ֆիլմը առաջինն էր մարդկության պատմության մեջ: Ի դեպ այդ ֆիլմը նույնիսկ ծրագրի առաջին ֆիլմը չէր: Սակայն յուրաքանչյուր լեգենդ ունի իր պատճառը: Ֆիլմը նկատեցին ու հիշեցին ոչ միայն հանդիսատեսը, այլ նաև քննադատները, քանի որ այդ կարճամետրաժ ֆիլմը իսկական հայտնություն էր. էկրանը ցույց էր տալիս ոչ միայն առօրյա տեսարան, այլ նաև ստեղծել էր աշխարհի իրական գեղարվեստական կերպարը:
 
Այնուհետև «հայտնագործությունը» սկսեց շրջել ամբողջ աշխարհով՝ փորձելով զարմացնել արտառոց ու դիտարժան կադրերով: Նկարահանվում էին ֆիլմեր, որը մինչ այդ հետաքրքրում էր մարդկանց. Լև Տոլստոյը զբոսանքի ժամանակ, Մանջուրիայում ժանտախտի պայքարը, առաջին համաշխարհային պատերազմի կոտորածները…Վավերագրական ֆիլմի հիմնական նպատակն էր ցույց տալ այն ինչ հանդիսատեսը չի կարող տեսնել: Օրինակ անհնար էր ականատես լինել Նիկոլայ 2-րդի թագադրության ամբողջ ընթացակարգին: Կամիլ Սերֆը 1896 թվականին կարողացավ նկարահանել այդ միջոցառումը և ցույց տալ հանդիսատեսին: Սուզվել [[Լև ՏոլստոյիՏոլստոյ]]ի «Ясная Поляна» կալվածքի մեջ նույնպես անհնար էր մարկանցմարդկանց համար, մինչև 1908 թվականին Ալեքսանդր Դրանկովը ներկայացրեց կոմսի և նրա ընտանիքի պատմությունը: Բայց այնուամենայնիվ դրանք միայն առանձին կինոդոկումենտներ էին, որտեղ չկային հեղինակային եզրակացություններ, իրադարձության և փաստերի գնահատական, այն ամենը, ինչը հետո կանվանվի դոկումենտալվավերագրական ֆիլմ:
 
1920-ական թվականների վերջին արվեց մեկ այլ կարևոր հայտնագործություն: Ինչ-որ ժամանակ նկարահանված դոկումենտալ կադրերը, այժմ այլ ենթատեքստով ներկայացված, նոր իմաստ են ստանում և կարող են դառնալ արդյունավետ գաղափարական գործիք: Այս բացահայտումը արել է [[Էսֆիր ՇուբըՇուբ]]ը, որը կինոյի զարգացման մեջ դրեց պատմա-վավերագրական եղանակի սկիզբը: Նրա զարմանահրաշ ֆիլմերը հիմնված էին արխիվային կինոդոկումենտների օգտագործման վրա. «Ռամանովների դինաստիայի անկումը»(1927), «Ռուսաստանը: «Նիկոլայ 2-րդ» և «Լև Տոլստոյ»(1928), «Մեծ ճանապարհ»(1928) և շատ ուրիշ ֆիլմեր ստեղծեցին կինովավերագրության նոր ժանր: Այսպես, «քրտնած» արիստոկրատիան պարում է պարահանդեսում կադրերը խաչում էր քրտնած գյուղացիները աշխատում են դաշտում կադրերի հետ: Այս խաչաձև մոնտաժի օգնությամբ Շուբը ներարկում էր հանդիսատեսին դասակարգերի տարբերությունները՝ որպես հեղափոխության անարդարացի հետևանքներ: Շուբի փորձարկումները իր հետ բերեցին մեծ թվով մոնտաժային ֆիլմեր՝ հիմնված լինելով, տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում նկարահանված կինոխրոնիկայի վերաիմաստավորման վրա: Բացի այդ Շուբը ապացուցեց վավերագրական նյութի հուզական ազդեցության հնարավոր լինելը:
 
1920 թվականին նկարահանվեց «Կարմիր բանակում» ֆիլմը, որտեղ առաջին անգամ դոկումենտալվավերագրական նյութը զուգորդվեց  խաղարկային տեսարաններով: Այդ ֆիլմի հեղինակն էր [[Լև ԿուլեշովըԿուլեշով]]ը, սովետական առաջին ռեժիսորներից մեկը, ով սկսեց մոնտաժը[[մոնտաժ]]ը օգտագործել գեղարվեստորեն, որպես արտահայտման միջոց: Նա աշխատում էր կինոքրոնիկներում. ղեկավարել է քաղաքացիական պատերազմի իրադարձությունների նկարահանումները: 1919 թվականին իր ստեղծած էքսպերիմենտալ արհեստանոցում, որը ստացել էր «Կուլեշովի կոլեկտիվ» անվանումը, զբաղվում էր կադրի կառուցվածքի տեսությամբ, փնտրում էր դրանց կոմպոզիցիոն օրենքները, թատրոնի և կինոյի տարբերություններով և առանձնահատկություններով, որոնք կապացուցեին, որ կինոն արվեստ է: Իսկ ապացուցել դա, այն ժամանակ անհրաժեշտ էր: 1917-ին կինոամսագրերում տպվեց Կուլեշովի երեք հոդվածները, որտեղ հերքվում էր «քաղցրիկ-սալոնային» կինեմատոգրաֆը հանուն նոր, դեռ չծնված կինոարվեստի: Իր առաջին «Ինժեներ Պրայտի նախագիծը» ֆիլմը, որտեղ նա օգտագործեց իր մոնտաժային մեթոդը (Կուլեշովի փորձեր), մեծ հայտնագործություն էր կինեմատոգրաֆի համար: Այդ դեբյուտից հետո Կուլեշովը գլխավորեց Ռուսաստանի ֆոտոկինոխրոնիկայի և վերամոնտաժի բաժինները: Ըստ Կուլեշովի սովետական կինոյի ստեղծման համար պետք էր սկսել խրոնիկայից, պետք էր նկարահանել միտինգներ, շինարարություն, քաղաքական պատերազմներ, փողոցային տեսարաններ:  Այնուամենայնիվ շատ հետազոտողներ և կինոքննադատներ Լև Կուլեշովին չէին համարում վավերագրական կինոգործիչ: Լրիվ հակառակ պատկերն էր Սերգեյ Էյզենշտեյնի վավերագրող լինելու փաստը (հիմնականում պնդում էր Պոլ Ռոտը): Ավելին, որոշ տեղեկագրքերում «Զրահանավ» Պոտյոմկինը» երկար ժամանակ համարվում էր վավերագրական ֆիլմի գլուխգործոց: Հիմք էր ծառայում այն փաստը, որ Էյզենշտեյնի ժապավենները իբր թե վերակառուցում են իրական իրադարձության փաստը, այնտեղ չկա ավանդական սյուժետային պատմություն, չկա գլխավոր հերոս, որի շուրջը կծավալվեն գործողությունները:
 
Ֆիլմը համարվում է խաղարկային թե՞ ոչ խաղարկային: Այս հարցի պատասխանը այնքան էլ հեշտ չէ: Դոկումենտալիստները հաճախ վերստեղծել են իրադարձությունը, որը տեղի է ունեցել անցյալում, օգտագործելով դրա համար և՛ իրական կյանքի կերպարներ, և՛ ոչ պրոֆեսիոնալ կատարողներ, և՛ նույնիսկ դերասաններ: Բոլոր հակասությունները և կասկած հարուցող գեղագիտական մեթոդները շատ դեպքերում ապահովում են տպավորիչ գեղարվեստական արդյունք, որը կախված է և՛ ֆիլմ ստեղծողի հմտությունից, և՛ նրա բարոյական ճշմարտությունից: Մի անգամ Էյզենշտեյնը ասել է. «Ֆիլմը հանդես է գալիս որպես դրամա, բայց կառուցված է, որպես խրոնիկա», բացատրելով բոլոր նրանց, ովքեր ասում էին, թե «Զրահանավ» Պոտյոմկինը» վավերագրական ֆիլմ է: