«Մասնակից:Աբգարյան Անի/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Կանանց և տղամարդկանց համար նախատեսված սահնակները միանման էին, կանացի սահնակներն ավելի լայն էին, կահավորանքի մեջ առկա էր մահուդ, սահնակը ծածկված էր և կողքերից և վերևից: Սահնակներին հատուկ նշանակություն էր տրվում հարսանիքների և թաղումների ժամանակ: Հարսանիքի ժամանակ առաջարկվում էին կերպասե, սաթե ծածկով, հարուստ գորգերով սահնակներ: Հարսնացուն եկեղեցի էր գնում խնամիների հետ, որոնք նրա գլխավերևում պահում էին սամույրի մորթի, իսկ եկեղեցուց գնում էր ամուսնու հետ:
 
Հուղարկավորության ժամանակ սահնակների օգտագործման մասին առաջին անգամ նշվել է 1015 թվականին [[Վլադիմիր Մեծ|Վլադիմիր Մեծի]] հուղարկավորության նկարագրության մեջ. հանգուցյալի մարմինը սահնակով հասցրել են մինչև եկեղեցի<ref>{{Cite web|url=http://xn----8sbnhhejke9dud8c.xn--p1ai/%d1%80%d0%b5%d0%b1%d1%83%d1%81%d1%8b-%d0%bd%d0%b0-%d1%82%d0%b5%d0%bc%d1%83-%d1%81%d0%b0%d0%bd%d0%b8/|title=Ребусы на тему «Сани»|date=2020-02-08|website=Музей ямщика|language=ru-RU|accessdate=2020-02-13}}</ref>: Պրոֆեսոր Դ.Ա.Անուչինի հետազոտությունների համաձայն՝ սահնակները կիրառվել են ոչ միայն սլավոնական ժողովուրդների, այլ [[Ֆիններ|ֆինների]], [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայի]] և [[Եգիպտացիներ|եգիպտացիների]] կողմից:
 
== Ժամանակակից կիրառություն ==