«Մասնակից:Nelly Nazaryan/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
 
Տող 1.
{{Տեղեկաքարտ Լիճ}}
 
'''Ատանասովսկո լիճ''', լիճ, որը տեղակայված է [[Բուլղարիա]]յի հարավ-արևելքում՝ [[Բուրգաս]] քաղաքում, Իզգրև և Սարաֆովո թաղամասերի միջև՝ դեպի արևմուտք: Սա Բուրգասի լիճ համալիրի մի մասն է, որը [[Սև ծով]]ից բաժանվում է Ատանասովսկո ցամաքալեզվակով: Լիճը ափամերձ է՝ բուսական և կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ: Այն կապված է Սև ծովի հետ այն բազմաթիվ ջրանցքներով, որոնց միջոցով ջուրը հոսում է լիճ: Լճի ընդհանուր մակերեսը կազմում է 7208,89 հա, երկարությունը ՝ մոտ 9 կմ, լայնությունը ՝ 4,3 կմ, միջին խորությունը՝ 0,3 մ <ref name="ref 1">[http://www.ecolab.bas.bg/main/field/atanasovsko_lake/ Atanasovsko Lake Reserve — CLGE] Дата обращения 20 сентября 2016. Архивировано 16 сентября 2009 года.</ref>:
 
== Ընդհանուր տեղեկություններ ==
Բուրգասից դեպի հյուսիս անցնող մայրուղին հատում է լիճն արհետական կամրջով, ապա շարունակվում դեպի օդանավակայան, առողջարանային ափ և այնուհետև դեպի [[Վառնա]]: Կամուրջը բաժանում է լիճը երկու մասի, որոնք, ինչպես և Սև ծովի հետ, միմյանց հետ կապվում են ալիքների միջոցով <ref name="ref 2">[http://goroda-mira.com/stati/atanasovskoe-ozero.html] Атанасовское озеро / Интересные факты и достопримечательности / Города мира</ref>:
 
Հին ճանապարհը և լքված երկաթուղային գիծը` Բուրգաս - Պոմորիե, անցնում են Ատանասովսկոյի ցամաքալեզվակով, անմիջապես Բուրգասի լողափերով: Երկրորդ աշխարհամարտից առաջ այս ճանապարհով անցնում էև «Անխիալո Էքսպրես» կոչվող գնացքը, և այն առաջինը կայանում էր լճի կողքին<ref name="ref 3">[https://www.andrey-andreev.com/burgas-salt-ponds/] Бургаските солници — да се осолиш и накаляш — Андрей Андреев Фотография</ref>: Լքված երկաթուղային գծին զուգահեռ այստեղով անցնում է նաև նեղ երկաթգիծ, որը ներկայումս գործածվում է աղի արդյուհանման նպատակով և որպես զբոսաշրջային ատրակցիոն։
 
Ներկայումս հին ավտոճանապարհի վրա տեղադրվել է նաև հեծանվային ուղի, որն օգտագործվում է նաև Բուրգաս-Ատանասովսկո լիճ ուղղությամբ ուղևորատար էլեկտրական ավտոմեքենաների համար <ref name="ref 4">[http://bgprint.ru/?p=2967] Квартал Сарафово соединят с Бургасом электробусом | Газета «Болгарский Экспресс» — Новости Болгарии: политика, туризм, спорт, недвижимость</ref> <ref name="ref 3">[https://www.andrey-andreev.com/burgas-salt-ponds/] Бургаските солници — да се осолиш и накаляш — Андрей Андреев Фотография</ref>:
 
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ափամերձ ճանապարհի պաշտպանության համար Ատանասովսկու ցամաքալեզվակի երկայնքով կառուցվել է երկաթբետոնե պաշտպանական կառույցներ, որոնք մինչ օրս պահպանվել են:
 
=== Աղի արդյունահանում ===
Աղը արդյունահանվում է երկու մասերում, բայց հիմնականում հարավում: Լճում ջրի աղիությունը մեծանում է Սև ծովի հետ կապի պատճառով: Բարձր աղիության պատճառով (20-27,5 պրոմիլ) լիճն օգտագործվում է աղի արդյունահանման համար, որը սկսվել է 1906 թվականից և շարունակվում է մինչ օրս (2016 թվական): Մեկ տարվա ընթացքում «Սև ծովի աղեր» ընկերությունը արտադրում է մոտ 40 հազար տոննա ծովային աղ <ref name="ref 5">[http://saltoflife.biodiversity.bg/en/Atanasovsko_Lake-c137] The lagoon — Atanasovsko Lake — Salt of life</ref> <ref name="ref 6">[https://www.gotoburgas.com/ru/places-to-go/view/17 Бассейны с рапой и лечебной грязью] Go to Burgas (14 декабря 2013). Дата обращения 13 апреля 2019.</ref>։
 
=== Ռեկրեացիոն օգտագործում ===
Լիճը նաև ակտիվորեն օգտագործվում է հանգստի նպատակներով<ref name="ref 7">[http://www.bgforever.ru/gryazelechenie-ili-solnitsa-v-burgase/ Грязелечение или Сольница в Бургасе] BgForever.ru.</ref> <ref name="ref 8">[http://varyadavydova.com/gryazelechenie-v-bolgarii-atanasovskoe-ozero/ Варя Давыдова. Грязелечение в Болгарии. Атанасовское озеро] varyadavydova.com (10 июля 2017). Дата обращения 13 февраля 2019.</ref>։ Ամռանը ջուրն ունի վարդագույն գույն, ինչը պայմանավորված է աղի ջրիմուռների առկայությամբ: Ատանասովսկո լճի թերապևտիկ ցեխը սուլֆիդային տիղմ է, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման հետևանքով։ Դրանք ունեն ջրածնի սուլֆիդի հատուկ հոտ և երկաթի սուլֆիդների, կալցիումի և մագնեզիումի աղերի, օրգանական թթուների և հումուսի աղերի մեծ պարունակություն: Թույլատրվում է օգտագործել բուժիչ ցեխով և բնաղաջրով լի այն լողավազանները, որոնք տեղակայված են Ատանասովսկո լճի հարավային մասում, և այցելությունն անվճար է<ref name="ref 6">[https://www.gotoburgas.com/ru/places-to-go/view/17 Бассейны с рапой и лечебной грязью] Go to Burgas (14 декабря 2013). Дата обращения 13 апреля 2019.</ref>։ Այստեղ է գտնվում նաև «Точка» դիտակետը, որտեղից կարելի է հետևել թռչուններին, որոնք գալիս են «Via Pontica» երթուղով<ref name="ref 9">[https://www.gotoburgas.com/ru/places-to-go/view/16] Атанасовско езеро — «Точката» И влакчето | Go to Burgas — Official Travel Guide</ref>:
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Atanasovsko Lake 5.jpg|Վահանակի վրա գրված է. «Մուտքը դեպի ջրանցք արգելված է, ջուրն օգտագործվում է աղ արդյունահանելու համար»
Atanasovsko Lake 11.jpg|Ծառայողական գնացքն անցնում է Ատանասովսկո ցամաքալեզվակով անցնող ճանապարհով
Atanasovsko Lake 10.jpg|Հեծանվային ճանապարհ Ատանասովսկո լճից դեպի Բուրգաս
Atanasovsko Lake 13.jpg|Երկրորդ համաշխարհային պատերազմի պաշտպանական շինություններ Ատանասովսկո լճում
Atanasovsko Lake 3.jpg|Ատանասովսկո լիճն օգտագործվում է ռեկրեացիոն նպատակներով
</gallery>
 
== Հատուկ պահպանվող տարածք ==
[[Պատկեր:Atanasovsko Lake 1.jpg|մինի|ձախից|Արգելոցների տեղեկատվական խորհուրդը]]
1980 թվականին լճի հյուսիսային կեսը հայտարարվել է որպես բնական արգելոց: Մեկ տարի անց լճի հարավային մասը և ողջ լճի ափամերձ տարածքները հայտարարվել են արգելոցի բուֆերային գոտի: 1999 թվականին «Պահպանվող տարածքների մասին օրենք»-ի պահանջների համաձայն` արգելոցի կատեգորիան փոխվել է «պահպանվող արգելոցի»: 2001 թվականին լճի հարավային ափին ստեղծվել է թռչնադիտարան: 2003 թվականին հաստատվել է պահպանվող տարածքի կառավարման պլանը: 2007 թվականին նախկին բուֆերային գոտի կատեգորիան վերափոխվել է «պահպանվող տարածքի»: «Պահպանվող տարածքների մասին օրենք»-ի համաձայն՝ արգելոցը պաշտպանվում և կառավարվում է Բուրգասի շրջակա միջավայրի և ջրի տարածաշրջանային տեսչության կողմից՝ Շրջակա միջավայրի և ջրերի նախարարության վերահսկողության ներքո: Լճի ափին հայտնաբերվել են թռչունների 316 տեսակ, իսկ ամբողջ Բուլղարիայում կա 423 տեսակ <ref name="ref 10">[https://www.birdsinbulgaria.org/ovm.phpl=bg&pageNum_Ovm_All=0&totalRows_Ovm_All=114&id=36]Атанасовско езеро, Орнитологични важните места, Птиците в България</ref>:
[[Պատկեր:Atanasovsko Lake 6.jpg|մինի]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://alba-books.com/alba-books/index.php?route=product/product&product_id=7581 Мичев, Н и Ц. Михайлов, И. Вапцаров и Св. Кираджиев, Географски речник на България, София 1980 г., стр. 23.]
* [http://pdbase.government.bg/zpo/bg/area.jsp?NEM_Partition=1&categoryID=4&areaID=33 Поддържан резерват Атанасовско езеро] в Регистре охраняемых территорий и охраняемых зон в Болгарии
* [http://pdbase.government.bg/zpo/bg/area.jsp?NEM_Partition=1&categoryID=4&areaID=33 Защитена местност Бургаски солници] в Регистре охраняемых территорий и охраняемых зон в Болгарии
 
 
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}