«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
== Կենսագրություն ==
Միսաք Մեծարենցը ծնվել է [1886]] թվականի հունվարին, [[Արևմտյան Հայաստան]]ի Ակնա գավառի [[Բինկյան]] (Բինկա) գյուղում, որը գտնվում է [[Եփրատ]] գետի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք [[Գարեգին Սրվանձտյան]]ը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։
[[1892]] թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի [[Մեսրոպյան վարժարան]]ը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկնում ուսման մեջ։
 
24 724

edits