«Միր Մահմուդ Հոթաքի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
{{անձ}}
| ԱԱՀ = <small>Միր Մահմուդ Հոթաքի</small>
| բնագիր ԱԱՀ = <big>میر محمود هوتک</big>
}}
'''Միր Մահմուդ Հոթաքի''' ({{lang-ps|میر محمود هوتک}}), կամ '''Շահ Մահմուդ Ղիլջի''' ({{lang-ps|شاه محمود غلجي}}), ({{ԱԾ}}), [[Հոթաքիներ]]ի դինաստիայի աֆղանական կառավարիչ: Գրավել է [[Սեֆյան Պարսկաստան]]ը (1501-1722), տապալել [[Սեֆյաններ]]ի դինաստիան և դարձել Իրանի շահ: Իշխել է մինչև մահը՝ 1725 թվականը<ref name="Browne">"AN OUTLINE OF THE HISTORY OF PERSIA DURING THE LAST TWO CENTURIES (A.D. 1722–1922)". Edward Granville Browne. London: Packard Humanities Institute. p. 29. Retrieved 2010-09-24.</ref>:
 
Տող 11 ⟶ 14՝
 
== Մահ ==
[[Պատկեր:Mahmud Hotak Coin.jpg|մինի|Միր Մահմուդի հատած դրամներ. դիմերեսին (ձախ) աֆղաներեն տեքստ, դարձերեսին (աջ) արաբերեն [[շահադա|վկայություն]]]]
Այն բանից հետո, երբ օսմանյան զորքերը գրավեցին նաև [[Համադանի նահանգ|Համադանը]] և [[Լոռեսթան]]ը, Պարսկաստանի ներսում սկսեցին նոր անախորժություններ: Միր Մահմուդը հրամայեց սպանել Սեֆյան տոհմի 39 ներկայացուցչի, այդ թվում՝ Սուլթան Մահմուդի 11 որդիներին: Երիտասարդ տարիքում տիրանալով Պարսկաստանին՝ քսանութամյա Մահմուդի առողջությունը վատթարացավ: 1725-ի ապրիլի 22-ին, մի խումբ աֆղանական սպաներ բանտից ազատեցին Մահմուդի հորեղբորորդի Աշրաֆ Խանին: Պալատական հեղափոխությունից երեք օր անց Մահմուդը մահացավ՝ կա՛մ իր հիվանդությունից, կա՛մ շնչահեղձ եղավ<ref name="Browne" />:
 
Միր Մահմուդը հատել է դրամներ, որոնցում ընդգծել է իր [[սուննի]] լինելը՝ ի հեճուկս [[շիա]] պարսիկների: Դա զգացվում է դարձերեսի արաբերեն [[շահադա|վկայություն]]ից՝ لَا إِلَٰهَ إِلَّا ٱللَّٰهُ وَأَشْهَدُ ومُحَمَّدٌ رَسُولُ ٱللَّٰهِ՝ չկա աստված ալլահից բացի և [[Մուհամմադ]]ը նրա մարգարեն է. շիաները [[Ալի իբն Աբի Տալիբ|Ալիին]] և տասնմեկ մյուս իմամներին համարել են Մուհամմադի մարգարեության շարունակողները:
 
Միր Մահմուդի նվաճումները կարևոր հետք թողեցին [[աֆղաններ]]ի (փուշթուներ) ազգային ինքնագիտակցության վրա: Նրանց՝ որպես ազգի ու ժողովրդի վերջնական ձևավորումը կայացավ Միր Մահմուդի մահից որոշ ժամանակ անց. աֆղաններին Իրանից քշած [[Նադիր շահ]]ի սպանությունից հետո ստեղծվեց աֆղանական նոր պետություն՝ [[Դուրանի կայսրություն]]ը (1747-1823), ապա և՝ [[Աֆղանստանի էմիրություն]]ը (1823-1926) և [[Աֆղանստանի թագավորություն]]ը (1926-1973): Դրանցում աֆղանների կողքին ապրում էին նաև [[տաջիկներ]]ը և [[հազարաներ]]ը: