«Մայր Հայաստան հուշահամալիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ավելացվել է «Բավական է» սոցիալական արշավի մասին տեղեկատվություն, որի շրջանակում Մայր Հայստան արձանի կարմիր է լուսավորվել։
Տող 50.
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 90-ամյակի կապակցությամբ ՀՀ Զինված ուժերի «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը հանդես է եկել նոր ցուցադրությամբ։ Ավագ Հարությունյանը նշում է, որ նոր ցուցադրությունից հատկապես ուշագրավ են [[Նեմեսիս գործողություն|Նեմեսիս գործողությանը]] նվիրված ցուցադրությունը, [[Կամավորական շարժում (1914-1918)|Կամավորական շարժումների]], մարտերի 100-ամյակին նվիրված ցուցադրությունները, մերօրյա հերոսների, [[Արցախում Մի-24 ուղղաթիռի խոցում (2014)|նախորդ տարի (2014) ադրբեջանական ագրեսիային դիմակայած եւ հերոսի մահով ընկած զինվորների]] մասին զուցադրությունները<ref>[https://armenpress.am/arm/news/804905/ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը բացել է նոր ցուցադրություն] ԵՐԵՎԱՆ, 2015, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ</ref>։
 
<br />
 
== «Բավական է» սոցիալական արշավը ==
2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ [[:en:International_Day_of_the_Girl_Child|աղջիկ երեխայի միջազգային օրը]], Մայր Հայաստան արձանի լուսավորությունը փոխվեց, դառնալով կարմիր։ Դա տեղի ունեցավ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին դեմ նույն օրը մեկնարկած «Բավական է» ([https://www.bavakane.am bavakane.am]) սոցիալական արշավի շրջանակում: Արշավը, որի մտահղացումը Doping Creative Agency-ինն էր և իրականացվել էր ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ և [https://armenia.unfpa.org/ UNFPA Armenia]-ի ֆինանսավորմամբ, միտված էր Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների, ապագայում երևույթի ժողովրդագրական, սոցիալական ու տնտեսական բացասական ազդեցությունների մասին իրազեկության մակարդակի բարձրացմանը, երկրով մեկ հանրային քննարկման խթանմանը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսմանը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։ Հուշարձանի ընտրությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին, այն երկրի ամենաբարձր արձանն է և տեսանելի է քաղաքի շատ հատվածներից։ Մայր Հայաստանը ոչ միայն ռազմական խորհուրդ կրող արձան է, այլ նաև հայ կնոջ հավաքական կերպարն է, ինչն այն դարձնում է հարմար հարթակ՝ աղջիկ երեխայի և ընդհանրապես հասարակության մեջ կնոջ հանդեպ խտրական վերաբերմունքի մասին բարձրաձայնելու համար։ Միջոցառման օրը արձանի լուսավորությունն անջատվել էր։ Այնուհետև հատուկ տեխնիկայի կիրառմամբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով։ Այս գույնն ասոցացվում է տագնապի կամ կանգ նշանի գույնի հետ և անմիջապես գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանի պատվանդանի վրա պրոյեկցիայի միջոցով հեռարձակվում էին արշավի հիմնական ուղերձները։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մայր Հայաստան հուշարձանի մոտից իր դստեր հետ ուղիղ կապով դիմեց իր հետևորդներին՝ խոսելով արշավի կարևորության մասին:
 
 
'''Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշների մասին։'''
 
• Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1993թ.-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղվել է՝ տատանվելով 110-ից 120 տղա 100 աղջկա դիմաց միջակայքում: Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
 
• Թեև ծավալուն աշխատանքի արդյունքում 2010թ․-ից ի վեր այս ցուցանիշը տարեցտարի նվազել է՝ 2018թ․-ին հասնելով 111 տղա 100 աղջիկ հարաբերակցության, Հայաստանը շարունակում է մնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով աշխարհի առաջատար երկրների հնգյակում։
 
• Երևույթի հիմքում աղջիկ երեխաների թերարժևորումն է, բայց հետևանքները լինելու են թե՛ ժողովրդագրական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական։<blockquote>«Այսպես շարունակելու դեպքում, մինչև 2060թ. 93,000 աղջիկ չի ծնվի, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80,000-ով»։
 
֊ Ծովինար Հարությունյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ</blockquote>'''Հոկտեմբերի 11-ը՝ աղջիկ երեխայի միջազգային օր'''
 
Հոկտեմբեր 11-ը աղջիկ երեխայի միջազգային օրն է՝ ընդունված 2011թ․-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից։ Այս օրը պետությունների ուշադրությունը կենտրոնացնում է աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության ու աշխատանքի հավասար պայմանների վրա։ Աղջիկ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված շարժումը տարեցտարի ընդլայնվում է։ Ողջ աշխարհում  աշխատանքներ են տարվում այնպիսի խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են մանկահասակ աղջիկների ամուսնությունը, կրթության և աշխատանքի անհավասար պայմանները, ընտանեկան բռնությունը, ընդհանրապես արժանապատիվ կյանքի ապահովումը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանանում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը, ինչի արդյունքում խախտվում է աղջիկ և տղա երեխաների սեռային հարաբերակցությունը։
<br />
== Տ-34 տանկի գողություն ==
Զբոսայգու ցուցանմուշների մեջ ներառված է Տ-34 տանկ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Սովետական բանակի տանկերից մեկը, իսկ [[1974]] թվականի [[հոկտեմբերի 30]]-ին բերվել է [[Թբիլիսի]]ից։ [[1990]] թվականին տանկը գողացել են ֆիդայական շարժման մասնակիցները՝ այն գործարկելու հույսով։ Մեկ ամիս անց տանկը հայտնաբերվել է Էջմիածնի շրջակայքում<ref>[https://hetq.am/hy/article/57231 Մի ցուցանմուշի պատմություն. թանգարանային տանկի երկրորդ մարտական «գրոհը»]</ref>։
 
<br />
 
== Պատկերասրահ ==