«Սերգեյ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 39.
Սերգեյ Վարդանյանը դեռևս 1970-ական թվականներից զբաղվում է [[ԽՍՀՄ]]-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Նա բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու [[Ստավրոպոլի երկրամաս]]երի, Ուկրաինայի, [[Ղրիմ]]ի հայաբնակ գյուղերով և քաղաքներով։ ԽՍՀՄ-ում սփռված հայության, այդ թվում՝ համշենահայության, մասին նա բազմաթիվ հոդվածներ է գրել։ [[Համշենահայեր|Համշենցի հայերի]] մասին նրա առաջին հոդվածը լույս է տեսել դեռևս 1979 թվականին։ 1982 թվականին «Գարուն» ամսագրում հրապարակված նրա «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» հոդվածը Հայաստան բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության, [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի համապատասխան նախարարություններում քննարկվելով, որոշվել է՝ հայկական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու նպատակով Կրասնոդարի երկրամասի, [[Ռոստովի մարզ]]ի և Աբխազիայի հայկական դպրոցների շրջանավարտ-ներին Հայաստանի մանկավարժական բուհերում [[1983]] թվականից սկսած տարեկան 30-ից ավելի արտամրցութային տեղեր հատկացնել։
 
Սերգեյ Վարդանյանը 1984 թվականին [[Ղազախստան]]ում, [[Ուզբեկստան]]ում, [[Ղրղզստան]]ում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ, իսկ վերջին տարիներս նա քանիցս եղել է Թուրքիայի [[Արդվինի նահանգմարզ]]ի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Նա ուսումնասիրություններ է կատարում նաև [[Ռիզեի նահանգմարզ|Ռիզեի]] և [[Էրզրումի նահանգմարզ]]ներիերի համշենցիների գյուղերում։
 
Թուրքիայի, Ռուսաստանի և [[Միջին Ասիա]]յի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009 թվականին Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (428 էջ) մենագրությունում։