«Միթրոբարզանես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 66.
Արտանես Երվանդականի գահընկեց արվելուց հետո Միթրոբարզանեսը Տիգրան Մեծի նշանակմամբ դառնում է Ծոփքի թագավորության ինքնակալ կառավարիչը, սակայն այդ տիտղոսը շուտով վերացվում է։ Ընդունված է համարել, որ Միթրոբարզանեսը Ծոփքի անկախ թագավորության վերջին կառավարիչն է։
 
== Կենսագրություն ==
<br />
Տիգրան Մեծը իր կառավարման սկզբնական հատվածում ներխուժում է Ծոփքի թագավորություն։ Հայկական զորքերը կոտրում են Արտանես արքայի պաշտպանողական ուժերի դիմադրությունը և պաշարում Արկաթիակերտ մայրաքաղաքը։ Այս ամենից հետո Ծոփքում իշխող Արտանես Երվանդականը մահապատժի է ենթարկվում Տիգրան Մեծի կողմից։ Ամերիկացի պատմաբան Կիրիլ Թումանովը, որը [[Հայաստան|Հայաստանի]] և [[Վրաստան|Վրաստանի]] իշխանական տոհմերի պատմության ամենահեղինակավոր մասնագետներից մեկն է, գտնում է, որ Տիգրան Մեծի զորավարներից Միթրոբարզանեսը Արտանեսի սպանությունից հետո դառնում է Ծոփքի ինքնակալ կառավարիչը՝ Արտաշեսյանների փոխարքան։
 
1-ին դարի հռոմեացի պատմիչ Ապպիանոսն իր «Հռոմեական պատմություն» երկասիրության մեջ անդրադարձել է Միթրոբարզանես գեներալի պատմությանը։ Հայ-հռոմեական պատերազմներ սկզբնական փուլում Տիգրան Մեծի «փոքրամարմին այս զորավարին» է վստահում 3000-անոց հայկական հեծելազորի հրամանատարությունը։ Լուցիոս Լուկուլլոսը՝ 18 000 լեգեոնականներով և 3000 հեծյալներով շարժվում է Տիգրանակերտի ուղղությամբ։ Կողմերի միջև առճակատման ընթացքում էլ Միթրոբարզանեսը զոհվում է, իսկ նրա զորքը՝ ոչնչանում։
<br />
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}