«Վարդան Այգեկցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (4)
Տող 16.
== Ստեղծագործություն ==
Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։
Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։
 
=== Առակներ ===
Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, ինչպես և արդեն հայտնի զանազան [[առակ]]ներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան [[30]] առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է [[Եզոպոս|Եզովպոս]]ի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, [[նովել]]ներ են, զվարճալի [[անեկդոտ]]ներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղինակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն [[Մխիթար Գոշ]]ի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։
Այգեկցու հետնորդները մինչև անգամ [[17-րդ դար]], նրա առակների մատյանը հարստացրել են՝ ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ [[500]] առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը «[[Աղվեսագիրք]]» ընդհանուր անվամբ պահպանվել և հասել է մեզ։ Գրքի անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ առակների գործող կերպարը աղվեսն է։ «[[Աղվեսագիրք]]»-ը հրատարակվել է [[1668]] թվականին, [[Ամստերդամ]]ում։ Այն թարգմանվել է [[վրացերեն]], [[արաբերեն]], [[ռուսերեն]]։ Հիշենք նաև, որ Ակսել Բակունցը մեծ հմտությամբ աշխարհաբարի է վերածել «Աղվեսագիրքը»՝ նոր կյանք տալով միջնադարյան առակներին։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Նրա առավել հայտնի առակներից են «Եզն և ձին», «Գարու հաշիվը», «Միամիտ գողերը» և այլն։
 
== Երկեր ==