«Եղիշե Դուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3)
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կ. Պոլիս|Կ. Պոլսում]]։ Աշխարհական անունը եղել է ''Միհրան''։ Կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում։ Ավարտելուց հետո 1876 թվականին պաշտոնավարել է նյուն դպրոցում որպես ուսուցիչ։ 1878 թվականին ընդունել է հոգևորական կոչում, ստացել ''Եղիշե'' անունը, բայց նախընտրել է զբաղվել կրթական աշխատանքով։ 1879 թվականին ստացել է վարդապետական գավազան: Հաջորդ տարվանից ուսուցչական պաշտոնով մեկնել է [[Պարտիզակ]], ապա՝ [[Արմաշ]], [[Իզմիր]].1880-1890 թվականներին որպես քարոզիչ և ուսուցիչ պաշտոնավարել է Պարտիզակում, 1890-1904 թվականներին՝ Արմաշի դպրեվանքի ուսուցիչ-տեսուչ, ապա՝ փոխվանահայր-վերատեսուչ: 1898 թվականին [[Խրիմյան Հայրիկ|Մկրտիչ Ա Վանեցին]] Դուրյանին ձեռնադրել է [[եպիսկոպոս]]: 1904-1908 թվականներին եղել է Զմյուռնիայի հայոց առաջնորդ, 1908 թվականի հուլիսից մինչև 1909 թվականի մայիսը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքական տեղապահ, 1911-1921 թվականներին՝ Կոստանդնուպոլսի հայկական դպրոցներում ուսուցիչ, Ազգային կենտրոնական վարչության ու Կրոնական ժողովի ատենապետ: 1911 թվականի կաթողիկոսական ընտրության ժամանակ մեկ ձայն պակաս է ստացել [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցից]]: Դուրյանը բեղմնավոր գործունեություն է ծավալել Արմաշի դպրեվանքում և Երուսաղեմում: Եղել է Արմաշի դպրեվանքի սյուներից, «Արմաշի հոգին», Մ. արքեպիսկոպոս Օրմանյանի համախոհն ու գործակիցը: Նրա սաները՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Մ. արքեպիսկոպոս Նարոյանը, Գ. արքեպիսկոպոս Խաչատուրյանը, Ամերիկահայ թեմի առաջնորդ Ղ. արքեպիսկոպոս Դուրյանը, Բուլղարիայի թեմի առաջնորդ Ե. արքեպիսկոպոս Փերտահճյանը, Եվրոպայի նվիրակ Գ. եպիսկոպոս Պալաքյանը, բանաստեղծ, Եդեսիայի առաջնորդ Ա. ծայրագույն վարդապետ Գալենտերյանը, բանասեր, Խարբերդի առաջնորդ Պ. վարդապետ Տեր-Խորենյանը և ուրիշներ, հետագայում մեծ ավանդ են ներդրել հայ եկեղեցական, մշակութային, գրական կյանքում<ref>{{Cite web|url=http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_Douryan_Yeghishe|title=Դուրյան Եղիշե {{!}} armenianreligion.am|website=www.armenianreligion.am|accessdate=2019-02-23}}</ref>:
 
== Երուսաղեմի հայոց պատրիարք ==
Տող 10.
 
== Ստեղծագործություններ ==
Դուրյան թողել է գիտական և գրակական հարուստ ժառանգություն: Հրատարակել է մի շարք դասագրքեր, ինչպես «Ընթացք ի գրոց բարբառ» (Ա տարի, Կ. Պոլիս, 1880, Բ տարի, 1883), «Ընտիր ասացվածք օտարազգի նշանավոր անձանց» (1882), «Պատմություն հայ մատենագրության» (Կ. Պոլիս, 1885), «Բառագիտութիւն կամ Ութ մասունք բանի հայերէն քերականութեան» երկասիրությունը (1886), որը բազմիցս վերահրատարակվել է, «Դասական մատենագրութիւն»-ը (1935), կրոնական բնույթի երկերից՝ «Դրուագներ մանուկ Յիսուսի կեանքէն» (1926), «Հայոց հին կրօնը կամ հայկական դիցաբանութիւնը» (1933), «Կրօններու պատմութիւն» (1935), «Բարոյագիտութիւն» (1936) և այլն: Դուրյան գրել է նաև բանաստեղծություններ: Այդ տարիներին և հետագայում գրած նրա չափածո ստեղծագործությունները լույս են տեսել Կ. Պոլսում 1909 թվականին, «Հովվական սրինգ» վերնագրով։ Պատմա-բանասիրական հոդվածներով աշխատակցել է արևմտահայ բազմաթիվ պարբերականների։ Նրա ստեղծագործությունները ետմահու լույս են տեսել [[Երուսաղեմ]]ում «Դուրյան» մատենաշարով, մի քանի հատորներով, որոնցից մեկը վերնագրված է «Սրբազան քնար» և պարունակում է հեղինակի ինքնուրույն և թարգմանական չափածո երկերը։ Նրա կյանքի և գործունեության մասին ընդարձակ հետազոտություն է գրել [[Թորգոմ Գուշակյան]]ը, տպագրել է նախ՝ «Արև» օրաթերթում, իսկ 1940 թվականին՝ առանձին գրքով Երուսաղեմում<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1973|page=էջ 292-293}}</ref>։
 
== Գրականություն ==