«Եսայի Հասան-Ջալալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 26.
| կառավարման ժամանակ_2 =
| նախորդող_2 =
| հաջորդող_2 =
 
| ազգություն =
Տող 49.
| Վիքիպահեստ =
}}
'''Եսայի Հասան-Ջալալյան''' (ծ. թ. անհայտ-[[1728]]), եղել է [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]ի [[հայ]] նշանավոր հոգևորական, պատմագիր, [[մատենագիր]], հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։ Արցախի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից:
 
== Կենսագրություն ==
Եսայի Հասան-Ջալալյանը [[1701]]-[[1728]] թվականներին եղել է Գանձասարի կաթողիկոս։ Միավորել է Ս. Էջմիածնին ենթակա Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան-Ջալալյանը [[Գանձասար]]ը դարձնում է քաղաքական մի կենտրոն և [[Արցախ]]ի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Նրան են ենթարկվել [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղ]]ը, [[Բարդա |Բարդան]]ն ([[Պարտավ]]ը), [[Շամախի]]ն, 1920 թվականից՝ նաև [[Գանձակ]]ը, [[Շաքի (քաղաք)|Շաքի]]ն, Ղաբալան ([[Կապաղակ]]ը) և այլն: [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] մահից ([[1711]]) հետո գլխավորել է ազատագրական շարժումը, բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ: [[1716]] թվականին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել [[Այսրկովկաս]] Պետրոս 1-ի ուղարկած Մինաս Վարդապետին և կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: Արցախահայության անունից հատուկ նամակով Պետրոս 1-ին է փոխանցել [[Ռուսաստան]]ի հովանավորությունը «յօժար սրտիւ» ընդունելու ցանկությունը: Եսայի Հասան-Ջալալյանի կազմած զորամասը և վրացական զորքը [[1722]] թվականին պարտության են մատնել [[Դաղստան]]ի լեռնականներին: Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Գանձակում և [[Թիֆլիս]]ում Վրաց թագավոր Վախթանգ 6-ի հետ մշակել է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր: [[1724]] թվականին թուրքական զորքի՝ Արցախ արշավելու ժամանակ Եսայի Հասան-Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք:
 
Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության ([[1700]]-[[1728]]) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, «Պատմութիւն Աղուանից» գործը, որի համառոտ տարբերակը [[1839]] թվականին լույս է տեսել [[Շուշի]]ում: Երկը լույս է տեսել նաև [[ֆրանսերեն]] ([[1876]]), [[վրացերեն]] ([[1971]]), [[ռուսերեն]] ([[1989]]):
Տող 71.
 
{{DEFAULTSORT:Հասան-Ջալալյան, Եսայի}}
 
[[Կատեգորիա:Աղվանքի կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Հասան-Ջալալյաններ]]