«ՀԽՍՀ գյուղատնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Գևորգյան Աննա (Մասնակցի քննարկում:Գևորգյան Աննա|քննարկո...»:
 
No edit summary
Տող 5.
[[Հայրենական մեծ պատերազմ|Պատերազմ]]ի տարիներին հանրապետության գյուղացիությունը մեծ ջանքեր է գործադրում ռազմաճակատի պատվերները ժամանակին կատարելու համար։ Սակայն պատերազմից հետո հնարավոր չեղավ գյուղը դուրս բերել զարգացման լայն ուղի։ Կենտրոնացված պլանավորման պայմաններում և մթերումների գները որոշելիս կամայականությունների պատճառով անտեսվում էին գյուղացիության իրական հնարավորությունները։ Պետությունը չնչին գներով գյուղից գնում էր այնքան մթերք, որքան անհրաժեշտ էր իրեն։ Դրա հետևանքով տարեցտարի նվազում էին կոլտնտեսությունների եկամուտները, իջնում էր գյուղացիության նյութական շահագրգռվածությունը։
[[Գյուղատնտեսություն]]ը ճգնաժամային վիճակից դուրս բերելու մասին կառավարության բազմաթիվ որոշումներ մնում էին թղթի վրա։
 
== Հետպատերազմյան տարիներ ==
Հետպատերազմյան տարիներին աշխատանքներ էր կատարվում գյուղի էլեկտրաֆիկացման ուղղությամբ։ [[1948]] թվականին հանրապետության գյուղական բնակչության միայն մոտ 31%-ն էր էլեկտրաէներգիա ստանում։ Ուստի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է հատկացնում տեղական նշանակություն ունեցող փոքր [[հէկ|հիդրոկէլեկտրակայան]]ներ<ref>{{Cite web|url=https://www.wikiwand.com/hy/%D5%80%D5%AB%D5%A4%D6%80%D5%B8%D5%A7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6|title=Հիդրոէլեկտրակայան|website=https://www.wikiwand.com/|language=hy}}</ref> կառուցելու համար։ [[1950]] թվականին հանրապետությունում գործում էին 52 գյուղական հիդրոէլեկտրակայաններ։ Նույն տարում Հայաստանի գյուղերի շուրջ 70%-ը էլեկտրաֆիկացված էր։
Հանրապետության գյուղատնտեսության արդյունավետ զարգացումն անհնար էր առանց [[Ոռոգում|ոռոգման ցանցի]] ընդլայնման։ Հետպատերազմյան առաջին շրջանում ավարտվեց Ստորին Հրազդանի [[ջրանցք]]ի առաջին հերթի շինարարությունը։ Շահագործման հանձնվեցին [[Կոտայք]]ի, [[Թալին]]ի, [[Սպիտակ]]ի, [[Գառնի]]ի ջրանցքները։ Վերակառուցվեց ոռոգման ողջ համալիրը։ [[Արարատյան դաշտ]]ում փորվեցին բազմաթիվ [[Արտեզյան ավազան|արտեզյան հորեր]], կառուցվեցին ջրհան կայաններ։ Յուրացվեցին և գյուղատնտեսական արտադրության համար պիտանի դարձավ 16 հազար հեկտար ճահճուտներ։ Այս ամենի հետևանքով 1945-65 թվականներին հանրապետության ոռոգելի հողատարածքներն ավելացան 48 հազար հեկտարով։