«Էլվիրա Մադիգան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (11)
Տող 1.
{{Անձ}}
'''Էլվիրա Մադիգան''' ({{lang-da|Elvira Madigan}}, իսկական անունը` Հեդվիգա Անտուանետա Իզաբելլա Էլեոնորա Ենսեն, {{ԱԾ}}), [[կրկես]]ի [[Դանիացիներ|դանիացի]] արտիստ, [[ակրոբատիկա|ակրոբատ]]: Նա և իր սիրեցյալը` շվեդ լեյտենանտ, կոմս Սիկստեն Սպարրեն (սեպտեմբերի 27, 1854, [[Մալմյո]]- հուլիսի 19, 1889, Նյորրեսկով, Տոսինգե կղզի) Սկանդինավիայում առավելապես հայտնի են որպես ողբերգական սիրո օրինակ:
 
== Կենսագրություն ==
Տող 6.
[[Պատկեր:Sixten.gif|մինի|Սիքստեն Սպարրե]]
[[Պատկեր:Elvira Madigan og Sixten Sparres grav.jpg|մինի|Էլվիրա Մադիգանի և Սիքստեն Սպարրեի գերեզմանը Լանդետի գերեզմանատանը]]
[[1870]] թվականից ի վեր Էլվիրայի մայրն ապրել է ամերիկացի նժույգավար Ջոն Մադիգանի հետ: Նրանք միասին հյուրախաղերի էին մեկնում Սկանդինավիայի կրկեսային թատերախմբի կազմում: Կրկեսում փոքրիկ Էլվիրա Մադիգանի առաջին ելույթը կայացավ [[1872]] թվականին կոպենհագենյան Տիվոլիում: Հետագայում նա զույգով հանդես էր գալիս Ջոն Մադիգանի որդեգրված դստեր հետ`որպես «Էլվիրա և Գիզելա Մադիգան քույրեր»: Աղջիկները բավականին հաջող ելույթներ էին ունենում Դանիայում, [[1886]] թվականին [[Կոպենհագեն]]ում նրանք Քրիստիան IX-ի կողմից արժանացան «Ոսկե խաչի»: Նույն թվականին նրանց կրկեսը հյուրախաղերով հաջողությամբ հանդես եկավ [[Փարիզ]]ում, [[Լոնդոն]]ում, [[Բեռլին]]ում, [[Բրյուսել]]ում, [[Ամստերդամ]]ում և [[Օդեսա]]յում: [[1888]] թվականին Քրիստիանստադում կրկեսային ներկայացումների ժամանակ Մադիգանի ելույթը դիտելու էր եկել շվեդական դրագունյան սպա Սիքստեն Սպարրեն, որը սերում էր հին արիստոկրատական ընտանիքից: Նա սիրահարվեց աղջկան, զույգի միջև նամակագրություն սկսվեց, բայց Էլվիրայի հետ ամուսնությունը Սպարեի համար հնարավոր չէր: Սիրահարների միջև անհաղթահարելի դասական տարբերություններից բացի, խոչընդոտ էր այն փաստը, որ Սիքստեն Սպարրեն ամուսնացած էր ուներ երկու երեխա, չնայած դժբախտ էր ամուսնության մեջ: Բացի այդ, «Մադիգան» կրկեսը չցանկացավ կորցնել Էլվիրային, որի կատարումները նրա գլխավոր կրկեսային համարներից էին, բացի այդ ձգտում էին խուսափել նրա շուրջ ստեղծվող ցանկացած սկանդալներից: Այդ իսկ պատճառով էլ, նամակագրությունը Սպարեի և Էլվիրայի միջև գաղտնի էր իրականացվում:
 
[[1889]] թվականի մայիսին Շվեդիայում կրկեսային շրջագայության ընթացքում Էլվիրան և Սիքստենն իրականացրեցին իրենց կողմից նամակագրությամբ երկարատև ծրագրված հասարակությունից փախուստը: Սպարրեի կողմից, որպես սպա, դա նշանակում էր բանակից դասալքություն: [[Ստոկհոլմ]]ից զույգը մեկնում է [[Դանիա]] և բնակություն հաստատում [[Սվենբորգ]] քաղաքի փոքրիկ հյուրանոցում: Այստեղ նրանք ձևացնում էին, թե նորապսակներն են, ովքեր անցկացնում են իրենց [[մեղրամիս]]ը: Սակայն շուտով հյուրանոցի տերերը նկատեցին, որ միայն տղամարդն է հարսանեկան մատանի կրում, ինչպես նաև կնոջ ապշեցուցիչ նմանությունը կրկեսային հայտնի դերասանուհուն, որի խորհրդավոր անհետացման մասին վերջերս հաղորդել էին թերթերը: Իմանալով այս ամենի մասին՝ Էլվիրան և Սիկստենը 1889 թվականի հուլիսի 15-ին մեկնում են [[Բալթիկ ծով]]ի Թոսինգի փոքրիկ կղզի, որտեղ նրանք տեղավորում են տեղացի ձկնորսից վարձակալված բնակարանում: 1889 թվականի հուլիսի 18-ին ժամը 10-ի սահմաններում Էլվիրան և Սիկստենը ուրախ, հոյակապ տրամադրությամբ և խնջույքի համար նախատեսված մեծ զամբյուղով, թողնում են իրենց բնակարանը և ուղևորվում կղզու հյուսիսում գտնվող անտառապատ գոտի (Նյորեսկով, ''Nørreskov''՝ Հյուսիսային անտառ): Այստեղ Սպարրենն իր ծառայողական ատրճանակով նախ սպանում է իր սիրելիին, այնուհետև ինքն ինքնասպան լինում:
 
1889 թվականի հուլիսի 27-ին Սպարրեին և Մադիգանին թաղեցին Լանդետ կղզու գերեզմանատանը: Այս ողբերգական սիրո մասին շատ էր գրվում մամուլում, հատկապես, որ համանման ողբերգություն էր տեղի ունեցել որոշ ժամանակ առաջ, 1889 թվականի հունվարին ավստրո-հունգարական [[Ռուդոլֆ (Ավստրիայի կրոնպրինց)|գահաժառանգ Ռուդոլֆը]] և նրա սիրեցյալը՝ բարոնուհի [[Մարիա ֆոն Վեչերա]]ն, ինքնասպան էին եղել Մայերլինգյան ամրոցում:
 
Մադիգանի գերեզմանն ուխտագնացության վայր է դարձել զբոսաշրջիկների և սիրահարների համար: Կղզում ավանդույթ է դարձել այն, որ Լանդետի տեղական եկեղեցում հարսանիքից հետո հարսնացուները այցելում են նրա գերեզմանին՝ հարսանեկան ծաղկեպսակը այնտեղ դնելու համար:
 
== Հետքը գրականության մեջ ==
[[Շվեդներ|Շվեդ]] բանաստեղծ Յոհան Լինդստրյոմ Սաքսոնը (1859–1935) գրել է «''Visan om den sköna konstberiderskan Elvira Madigans kärlek och grymma död''» բալլադը («Ի հիշատակ գեղեցկուհի հեծյալ Էլվիրա Մադիգանի սիրո և ողբերգական մահվան») և «''Sorgerla hää'' (Տխուր դեպքեր են պատահում)» վերնագրով:
 
== Ֆիլմագրություն ==
Էլվիրա Մադիգանի սիրո և ողբերգական մահվան պատմությունը իր արտացոլումն է գտել երեք կինոֆիլմերում`
* ''Elvira Madigan'', 1943 թվականի շվեդական ֆիլմ, ռեժիսոր Օկե Օբերգ, գլխավոր դերում Եվա Հենինգ, «Կոմս Քրիստիանի» դերում` Օկե Օբերգ (Սպարրե ընտանիքի ճնշման ներքո Սպարրեի անունը ֆիլմում չի հիշատակվում):
* ''Elvira Madigan'', դանիական ֆիլմ 1967 թվական, ռեժիսոր Պոլ Մյոլլեր Պեդերսեն:
* [[Էլվիրա Մադիգան (ֆիլմ)|Էլվիրա Մադիգան]], շվեդական ֆիլմ 1967 թվական, ռեժիսոր՝ Բու Վիդերբերգ, Մադիգանի դերում՝ Պիա Դեգենմարկ, Սպարրեի դերում՝ Տոմմի Բերգգրեն: [[Կաննի կինոփառատոն|Կաննի միջազգային կինոփառատոն]]ում այս ֆիլմը արժանացել է «գլխավոր դերի լավագույն դերակատար» մրցանակի (1967), ինչպես նաև Հոլիվուդյան կինոքննադատների ընկերակցության Ոսկե գլոբուս մրցանակի «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում (1969):
 
== Այլ ==
* Մոցարտի «''Piano concerto No. 21 in C-Dur''» (K.467) ստեղծագործությունը սխալմամբ սկսեցին համարել, որ «նվիրված է Էլվիրա Մադիգանին» այն բանից հետո, երբ ռեժիսոր Բու Վիդերբերգը իր «Էլվիրա Մադիգան» ֆիլմում օգտագործեց կոմպոզիտորի երաժշտությունը: Իրականում [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Մոցարտը]] մահացել է աղջկա ծնվելուց 76 տարի առաջ և չէր կարող իմանալ նրա մասին:
* «''Elvira Madigan''» անունն է կրում շվեդական ռոք խումբը, որը հիմնադրվել է 1995 թվականին:
* ''Circus Madigan'' - 1989 թվականին շվեդական Սոբյո քաղաքում բացված կրկես:
 
Տող 42.
 
{{DEFAULTSORT:Մադիգան, Էլվիրա}}
 
[[Կատեգորիա:Կրկեսի արտիստներ]]
[[Կատեգորիա:Ակրոբատներ]]