«Ֆիզմաթ դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
== Պատմություն ==
[[Պատկեր:ArtashesShahinyan-k1.jpg|մինի|285px|Արտաշես Շահինյանի կիսանդրին դպրոցի բակում]]
[[Պատկեր:Հայկարամ Չիլինգարյան.jpg|մինի]]
[[Երևանի պետական համալսարան]]ին առընթեր [[Արտաշես Շահինյան]]ի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է [[1965]] թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Դպրոցը, լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 50 տարի հավատարիմ է իր առաքելությանը։ Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով։ [[1994]] թվականին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ [[գիտություն]]ը և [[կրթություն]]ը մղվել էին հետին պլան, [[ԵՊՀ]]-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել Երևանի [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի [[ուսուցիչ]]ների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով։ Այս տարիների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով [[մարզ]]երի ուսուցիչների։ Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս [[Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս)|Էդուարդ Ղազարյան]]ը, պրոֆեսոր Հ. Երիցյանը, ֆիզմաթներ Ֆ. Մելիք-Ադամյանը, Ա. Վաղարշակյանը, Օ. Միքայելյանը, [[Էյլեր Յուզբաշյան]]ը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ. Մարտիրոսյանը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի։ Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում։ Այս դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և [[ինֆորմատիկա]]յի ամբիոնները։ Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ [[հայոց լեզու]] և [[գրականություն]], [[ռուսաց լեզու]] և [[օտար լեզուն]]եր, [[պատմություն]] և [[աշխարհագրություն]], [[քիմիա]] և [[կենսաբանություն]]։