«Թոմաս Ման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Պաուլ Թոմաս Մաննը ծնվել է Լյուբեկում, [[Գերմանիա]], Թոմաս Յոհան Հենրիխ Մաննի և Ջուլիա դա Սիլվա Բրանսի ընտանիքում։ Մայրը հռոմեական կաթոլիկական եկեղեցու հետևորդ էր, սակայն Մաննին կնքում են հոր կրոնի համաձայն. հայրը լյութերական էր։ [[1891]] թվականին հոր մահից հետո նրա գործարանը լուծարվեց։ Ընտանիքը տեղափոխվեց [[Մյունխեն]]։ Մաննը հաճախում էր Լյուբեկի գիմնազիայի գիտական բաժինը։ Տեղափոխվելուց հետո սովորում է Մյունխենում Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանում և Մյունխենում տեխնիկական գիտությունների համալսարանում՝ լրագրողական կարիերայի անցնելու նպատակով սովորելով [[պատմություն]], [[տնտեսագիտություն]] , արվեստի պատմություն և [[գրականություն]]<ref>{{Cite web| url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1929/mann-autobio.html| title = Thomas Mann Autobiography| publisher = Nobel Foundation| accessdate =հունվարի 25, 2008}}</ref>: 1891 թ.-ից 1933 թվականներին Մաննը ապրում է Մյունխենում։ Մաննը 1894-1895 թվականներին աշխատում է Հարավային Գերմանիայի հրդեհային ապահովագրության ընկերությունում։ Գրողի կարիերան սկսել է "«Սիմպլիցիսսիմուս"» ամսագրի համար գրելով։ Գրողի առաջին պատմվածքը՝ "«Փոքրիկ պարոն Ֆրիդմանը"» (Der Kleine Herr Friedemann) հրատարակվել է [[1898]] թվականին։ [[1905]] թվականին Մաննը ամուսնանում է հարուստ [[հրեա]] արդյունաբերողի դուստր Կատյա Պրինգսհայմի հետ։ Նրանք ունեցել են 6 երեխա<ref>{{cite book|title = Thomas Mann: Life as a work of art: A biography|first = Hermann|last = Kurzke|isbn = 0691070695|location = Princeton, New Jersey|publisher = Princeton University Press|year = 2002}} Translation by Leslie Willson of ''Thomas Mann: Das Leben als Kunstwerk'' (München C. H. Bick'sche Verlagsbuchhandlung, 1999).</ref>:
 
=== Երեխաներ ===
[[Պատկեր:Nida ThomasMann cottage.jpg|մինի|Մաննի ամառանոցը Նիդդենում]]
[[1929]] թվականին Մաննը [[Լիտվիա]]յի Նիդդեն գյուղում հիմնում է փոքրիկ ամառանոց. Նիդդենում կար գերմանական արվեստի գաղութ, որտեղ գրողը անցկացրել է 1930-1932 թվականների ամառները՝ աշխատելով "«Հովսեփը և նրա եղբայրները"» վեպի վրա։ Այժմ ամառանոցը Մաննին նվիրված մշակութային կենտրոն է, որտեղ մշտական ցուցադրություն կա՝ գրողի կյանքի վերոնշյալ շրջանն արտացոլող ոչ մեծաթիվ ցուցանմուշներով: [[1933]] թվականին [[Ֆրանսիա]]յի հարավում ճանապարհորդելիս Մյունխենից նրան զգուշացնում են, որ նրա համար ապահով չի լինի Գերմանիա վերադառնալը։ Ընտանիքը, բացառությամբ երկու մեծ երեխաների, տեղափոխվում է [[Ցյուրիխ]]ին մոտ գտնվող Կուսնախտ ([[Շվեյցարիա]]), սակայն ստանում է [[Չեխոսլովակիա]]յի քաղաքացիություն և անձնագիր [[1936]] թվականին։ [[1939]] թվականին նա տեղափոխվում է [[Միացյալ Նահանգներ]], որտեղ դասավանդում է Պրինսթոն համալսարանում։ [[1942]] թվականին Մանների ընտանիքը տեղափոխվում է արևմտյան [[Լոս Անջելես]]ում գտնվող Փասիֆիկ Պալիսադես, որտեղ մնում է մինչև [[Երկրորդ Համաշխարհային Պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտը։ [[1944]] թվականի [[հունիսի 23]]-ին Թոմաս Մաննը դառնում է Միացյալ Նահանգների քաղաքացի։ [[1952]] թվականին վերադառնում է [[Եվրոպա]]՝ Կիլսբերգում ապրելու նպատակով։ Նա այլևս երբեք չապրեց Գերմանիայում, սակայն հաճախ ճանապարհորդում է այնտեղ։ Նրա ամենակարևոր այցը Գերմանիա տեղի ունեցավ [[1949]] թվականին, երբ նշվում էր [[Գյոթե]]ի 200- ամյակը։
 
{| class="wikitable" align=right