«Ինդի ռոք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 11.
}}
 
'''Ինդի ռոքըռոք''', ({{lang-en|Indie rock}}) [[Ռոք երաժշտություն|ռոք երաժշտության]] ժանր է, որն առաջացել է [[Մեծ Բրիտանիա]]յում և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ում 1980-ական թվականներին։ Այս տերմինը հաճախ օգտագործվում է [[անկախ ընդհատակյա երաժշտություն|անկախ ընդհատակյա երաժշտության]] թողարկման ու տարածման տեսակը, ինչպես նաև նման կերպ թողարկվող երաժշտության ոճը բնութագրելու համար։ Ինդի ռոք արտիստները հայտնի են նրանով, որ իրենք են տնօրինում սեփական երաժշտությունն ու կարիերան՝ թողարկելով ալբոմներ [[անկախ ձայնագրման լեյբլներ]]ում (հաճախ հենց սեփական լեյբլներում) և ճանաչում ստանալով շրջագայելու, սովորական մարդկանց միջոցով գովազդվելու, անկախ կամ քոլեջ ռադիոների եթերում պտտվելու և վերջին տարիներին նաև ինտերնետային պրոմո-արշավների միջոցով։ Ինդի ռոք երաժիշտներն ավելի հաճախ պայմանագրեր են կնքում հենց անկախ, այլ ոչ թե [[խոշոր ձայնագրման լեյբլներ]]ի հետ, չնայած՝ շատ դեպքերում նրանք անցնում են խոշոր լեյբլների իրենց կարիերայի կեսից։ Ու սա ավելի աղոտ է դարձնում ինդի և մեյնսթրիմ երաժշտությունների միջև սահմանը, ինչը պատճառ է դառնում երկրպագուների անվերջ վիճաբանության։ Իհարկե, կան խմբեր, որոնք իրենց կարիերայի մեծ մասն անց են կացրել խոշոր լեյբլների հովանու ներքո, բայց հնչողության և պահվածքի շնորհիվ մամուլի կողմից կոչվում են ինդի ռոք։
 
Շատ երաժշտական ժանրեր ու ենթաժանրեր, ունենալով շատ ընդհանրություններ իրար հետ, ասոցացվում են ինդի ռոքի հետ։ Դրանցից են [[լո-ֆայ]]ը (lo-fi), [[փոսթ-ռոք]]ը (post-rock), [[սեդքոր]]ը (sadcore), [[Սի86|Սի86-ը]] (C86), [[մաթ ռոք]]ը (math rock), [[շուգեյզ]]ը (shoegaze), [[դրիմ փոփ]]ը (dream pop), [[ինդի փոփ]]ը (indie pop), [[նոիզ ռոք]]ը (noise rock), [[նոիզ փոփ]]ը (noise pop), [[րայըթ գրրրլ]]ը (riot grrrl), [[փոսթ-հարդքոր]]ը (post-hardcore), [[թուի փոփ]]ը (twee pop), [[ալթ-քանթրի]]ն (alt-country), [[փոսթ-փանք րիվայվլ]]ը (post-punk revival), [[գարաժ ռոք րիվայվլ]]ը (garage rock revival), [[դենս-փանք]]ը (dance-punk), [[ինդի ֆոլք]]ը (indie folk), [[բարոք փոփ]]ը (baroque pop) և [[ինդիտրոնիկա]]ն (indietronica)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինդի_ռոք» էջից