«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 169.
1881 թվականի մարտի 1-ին բարեփոխիչ կայսր [[Ալեքսանդր II]]-ը սպանվեց մայրաքաղաք Պետերբուրգում։ Նրա որդին՝ [[Ալեքսանդր III]]-ը (1881-1894), խստացրեց երկրի կառավարումը, ուժեղացրեց ազգային հալածանքները Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ: Կովկասի փոխարքայությունում նույնպես զգացվեցին ժողովրդական ճնշումները. արգելվեցին հայ ֆիդայիների անցումը Անդրկովկասից անցնել Արևտմյան Հայաստան։ Պատճառը Բեռլինի կոնգրեսում հայերին սիրաշահելու արդյունքն էր. [[Արևմտյան Հայաստան]]ում ձգտում և ցանկություն կար ինքնավարություն ստեղծելու ձգտումներին: Այդ երևույթը վարակիչ կարող էր լինել կովկասյան ժողովուրդների համար։ Դրան զուգահեռ՝ սահմանափակվեցին [[Ամենայն հայոց կաթողիկոս]]ի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները. ռուսական իշխանությունները գաղտնի հսկողություն սահմանեցին Էջմիածնի վրա։ Հայկական դպրոցների վրա սահմանվեց խիստ հսկողություն։ Լոռիում, Սևանի ավազանում, Կարսի մարզում, Զանգեզուրի ու Ղազախի գավառներում բնակություն հաստատեցին հարյուրավոր ռուսական ընտանիքներ։ Հասարակական-քաղաքական աշխուժությունը դրանով չմարեց. ստեղծվում էին խմբակներ ու կազմակերպություններ ([[Երիտասարդ Հայաստան (կազմակերպություն)|Երիտասարդ Հայաստան]]), այնպես էլ կուսակցություններ՝ ինչպես Արևելյան Հայաստանում և Արևմտյան Հայաստանում, այնպես էլ գաղթավայրերում: Ռուսահայ իրականության մեջ խոշորագույն և ամենաազդեցիկ քաղաքական միավորումը [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն]]ն էր:
 
Ազգային ճնշումներն ավելի սրվեցին [[Նիկոլայ II]]-ի օրոք (1894-1917)։ Կովկասի փոխարքա իշխան Գ.Գոլիցինի սադրանքով կայսրը 1903 թվականի հունիսի 12-ին ստորագրեց հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։ Որոշ վայրերում դրանք ուղեկցվում էին արյունալի բախումներով: Հիշարժան էին Ելիզավետպոլ քաղաքում [[Գանձակի արյունահեղություն (1903)|տեղի ունեցած դեպքերը]]:
 
=== Ռուսական հեղափոխություն ===