«Բրոնզի դար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 56.
 
== Ուշ բրոնզի դարը Հայքում ==
Ուշ բրոնզի դարն սկսվել է մ․ թ․ ա․ XIV դ․ վերջից և հարատևել մինչև I հազարամյակի սկիզբը։ Հայքը թևակոխել է ռազմական դեմոկրատիայի վերջին փուլը։ Աննախընթաց վերելք են ապրել երկրագործությունը, անասնապահությունն ու արհեստները։ Ուշ բրոնզի դարում կատարելագործվել են իրերի պատրաստման եղանակները, բարձրացել է համաձուլվածքների որակը, արտադրվել է երկաթ, որը նպաստել է երկրագործական և արհեստագործական աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Բարձր զարգացման է հասել զինագործությունը։ Մարտական սակրերը, ծանր թրերը, դաշույնները, լայնալիճ աղեղները, զրահները, վահանները, լանջապանակները և այլ զենքեր դարձել են արտահանման առարկաներ։ Լայն թափ է ստացել նաև կրոնապաշտամունքային և կենցաղային մետաղե իրերի արտադրությունը։ ԳտնվևԳտնվել են բրոնզից, արծաթից ու ոսկուց մ․ թ․ ա․ II հազարամյակի երկրորդ կեսին պատրաստված արվեստի լավագույն նմուշներ։ Հատկապես մեծ արվեստով են պատրաստված Լճաշենի և Արթիկի դամբարանաբլուրներում հայտնաբերված բրոնզե մարտակառքերի մոդելները, ցանցկեն հենակների վրա կանգնած ջրային թռչունների, եղնիկների, ցուլի և քարայծերի քանդակախումբը, Լճաշենի, Տոլորսի, Վանաձորի դամբարաններում հայտնաբերված արժեքավոր քարերով զարդարված ոսկյա մանյակները, բազմաձև ոսկյա ուլունքները, կոճակները, երկկոնիկ կախիկները, արծաթյա պայտաձև զարդերն ու ապարանջանները։ Բրոնզի դարի արվեստի լավագույն նմուշների շարքը կարելի է դասել լայնաշեղբ դաշույնների ծակոտկեն պատյանները՝ զարդարված օձերի և այլ կենդանիների բարձրաքանդակ պատկերներով ու երկրաչափական նախշերով։ Ասուրական աղբյուրներում, սկսած մ․ թ․ ա․ XIII դարից, հավաստի տվյալներ են պահպանվել Հայկական լեռնաշխարհից մետաղի արտահանման մասին։ Հայկական լեռնաշխարհը, լինելով մետաղամշակման խոշոր կենտրոններից մեկը և սերտ մշակութային կապեր ունենալով Կովկասի ու Առաջավոր Ասիայի երկրների հետ՝ կարևոր դեր է խաղացել հին քաղաքակրթության տարածման գործում<ref name="ReferenceA"/><ref name="ReferenceB"/>: Ավելին, ըստ հնագիտական նյութերի և պատմագիտական-հնագիտական հետազոտությունների՝ Հայքն ընթացել է բրոնզիդարյան քաղաքակրթությունների ամենաառաջին շարքում<ref>Տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հատոր I, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտ, Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Ավետիսյան Հ. Ա., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Երևան, 1971, էջ 134-246:</ref><ref>Բայբուրդյան Ե․, Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղեկագիր ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի», 1937, գիրք 1։</ref><ref>Բայբուրդյան Ե․,, Աշխատանքի գործիքները հին Հայաստանում, նույն տեղում, 1938, գիրք 2։</ref><ref>Խանզադյան է․ Վ․, Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ․ թ․ ա․ III հազարամյակում, Ե․, 1967։</ref><ref>Խանզադյան է․ Վ․, Մկրտչյան Կ․ Հ․, Պարսամյան է․ Ս․, Մեծամոր, Ե․, 1973։</ref><ref>Байбурдян Е․, По поводу древней керамики из Шреш-Блура, «Советская археология», 1937, Nօ 3.</ref><ref>Куфтин Б․ А․, Урартский «колумбарий» у подошвы Арарата и Кур-араксский энелоит, «Вестник Гос․ музея Грузии», 1943, в․ 13.</ref><ref>Пиотровский Б․ Б․, Археология Закавказья, Л․, 1949.</ref><ref>Иессен А․, Кавказ и Древний Восток в IV и III тысячилетиях до нашей эры, «Краткие сообщения Института археологии АН СССР», 1963, в․ 93.</ref><ref>Хачатрян Т․ С․, Материальная культура древнего Артика, Е․, 1963.</ref><ref>Мартиросян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964.</ref><ref>Кушнарева К․, Чубинишвили Т․Н․, Древние культуры Южного Кавказа, Л․, 1970.</ref><ref>Lamb W․, The Culture of North-East Anatolia and its Neighbours, «Anatolian Studiens», 1954, [v․ 1․].</ref><ref>Burney C․, Eastern Anatolia in the Chalcolitic and Early Bronze Age, «Anatolian Studies», 1958, v․ 8.</ref><ref>Коsay N․, Turfan K․, Erzurum–Karaz Kazisi raporu, «Turk Tarich Kurumu Belleten», 1959, v․ 23.</ref><ref>Mellink M․ J․, Archaeology in Asia Minor, «American Journal of Archaeology», 1965, v․ 69, № 2․</ref>:
 
== Գրականություն ==