«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , (2) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Բեթհովենի երաժշտական տաղանդն ի հայտ է եկել վաղ հասակից։ Ցանկացած վայրում բնակվելիս, ծնված լինելով [[Բոնն]]ում, այնուհետև տեղափոխվելով [[Քյոլն]], հետո [[Սրբազան Հռոմեական կայսրություն]], ամենուրեք նա աչքի է ընկել իր երաժշտական ունակություններով։ Բեթհովենի առաջին ուսուցիչներն են եղել Յոհան վան Բեթհովենը՝ նրա հայրը և կոմպոզիտոր, խմբավար Քրիստիան Գոթլոբ Նեֆը:
 
21 տարեկանում կոմպոզիտորը տեղափոխվել է [[Վիեննա]] և ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջ։ Վիեննայում նա կոմպոզիցիայի դասերի է հաճախել ավստրիացի երգահան [[Յոզեֆ Հայդն]]ի մոտ և որոշ ժամանակ անց հասել վիրտուոզ դաշնակահարի ճանաչման։
 
20 տարեկանում սկսում է վատանալ կոմպոզիտորի լսողությունը, իսկ կյանքի վերջին տասնամյակում նա գրեթե ամբողջովին խլանում է։ 1811 թվականին թողնում է խմբավարական աշխատանքն ու այլևս չի ներկայանում հանրության առջև, սակայն շարունակում է ստեղծագործել․ իր լավագույն ստեղծագործությունների մեծ մասը Բեթհովենը ստեղծել է կյանքի վերջին 15 տարիներին։
Տող 21.
 
=== Ծագում ===
Բեթհովենի պապը ՝ Լյուդվիգ վան Բեթհովենը (1712-1773) նույնպես երաժիշտ է եղել է, ով մինչև 21 տարեկանն ապրել է ներկայիս Բելգիայի թագավորության [[Ֆլանդրիա]] նահանգի [[Մեխելեն]] քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Բոն<ref name="GroveOnline, section 1">GroveOnline, section 1.</ref><ref>Cooper 2008, p. 407.</ref>։ Նախքան նշանավոր երաժիշտ դառնալը նա սկզբում աշխատել է [[Քյոլն]]ի արքունիքում որպես երգիչ՝ բաս, այնուհետև 1761 թվականին դարձել [[կապելմայստեր]]<ref>Бетховен, Людвиг // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.</ref>։
 
Լյուդվիգն ընդամենը երեք տարեկան էր, երբ նրա պապը մահացավ։ Չհանայծ դրան, նա Լյուդվիգի համար եղել է ընտանիքի տիպիկ ներկայացուցչի օրինակ<ref>Alexander Wheelock Thayer, Ludwig van Beethovens Leben, S.&nbsp;114. Ludwig van Beethoven, ''Briefwechsel. Gesamtausgabe'', hrsg. von Sieghard Brandenburg, Band&nbsp;1, München: Henle, 1996, Nr.&nbsp;65 und Band&nbsp;5, Nr.&nbsp;1855.</ref>:
Տող 27.
Ավագ Բեթհովենի դիմանկարը, որն արվել էր իր իսկ պատվերով, կյանքի վերջին տարիներին, կախված էր թոռան սենյակում որպես երաժշտական ժառանգության թալիսման։
 
Հայրը՝ Յոհան Բեթհովենը (1740-1792), երգիչ էր` [[տենոր]] պալատական [[Կապելլա (երգչախումբ)|կապելլայում]], զուգահեռ ստեղնաշարային և ջութակի դասեր է տվել և գումար վաստակել<ref> name="GroveOnline, section 1.<"/ref
 
Մայրը՝ Մարիա-Մագդալենան, [[Թրիեր]]ի արքեպիսկոպոսական պալատի շեֆ-խոհարար Յոհան Հենրիխ Քևերիխի դուստրն էր<ref>Thayer 1921, p. 49.</ref>։
 
Կոմպոզիտորի ծնողներն ամուսնացել են [[1767 թվական]]ին։ Ունեցել են 7 զավակ, որոնցից միայն երեքն են կենդանի մնացել․ Լյուդովիգը, ով ընտանիքի երկրորդ զավակն էր, Կասպար֊կառլը, ով ծնվել էր 1774 թվականի ապրիլի 8֊ին և Նիկոլայուս Յոհանը՝ 1776 թվականի հոկտեմբերի 2֊ին<ref>Alexander Wheelock Thayer: ''Ludwig van Beethovens Leben.'' Bearbeitet von Hermann Deiters und Hugo Riemann. Band&nbsp;1, Leipzig 1917, S.&nbsp;121 ([http://www.zeno.org/Musik/M/Thayer,+Alexander+Wheelock/Ludwig+van+Beethovens+Leben/1.+Band/7.+Kapitel.+Die+Familie+van+Beethoven online] bei zeno.org)</ref>։
 
Լյուդվիգ վան Բեթհովենը ծնվել է Բոնում 1770 թվականի դեկտեմբերի 17֊ին։ Նրա ծննդյան ամսաթվի մասին գրառումներ չկան, սակայն ըստ մկրտության գրանցման, նա մկրտվել է տեղի Սուրբ Ռեջիուս [[կաթոլիկ]]ական եկեղեցում իր ծննդից մեկ օր անց<ref>Thorne, J. O.; Collocott, T.C., eds. (1986). Chambers Biographical Dictionary. Edinburgh: W & R Chambers Ltd. p. 114. ISBN 0-550-18022-2.</ref><ref>Solomon 2000, chapter 1.</ref>։ Այդ դարաշրջանի երեխաներին ավանդաբար մկրտում էին ծննդյան օրվա հաջորդ օրը և հայտնի է, որ Բեթհովենի ընտանիքն ու իր ուսուցիչը նրա ծնունդը նշում էին դեկտեմբերի 16֊ին, ըստ որի շատ գիտնականներ այդ օրն են համարում ծննդյան օրը<ref name="Stanley, p. 7">Stanley, p. 7</ref>։
 
=== Վաղ տարիներ ===
[[Պատկեր:Bonnbeethovenhaus1.jpg|մինի|hochkant|Բեթհովենի սենյակն իր հայրական տանը, Բոն]]
[[Պատկեր:Bethovendom.jpg|left|thumb|Տունը, որտեղ ծնվել է կոմպոզիտորը]]
Բեթհովենի հայրը դեռևս վաղ տարիքում է հայտնաբերել որդու երաժշտական տաղանդը և լավագույնս հոգ տարել նրա խորացված երաժշտական կրթության համար։ Նա եղել է որդու առաջին ուսուցիչը, սովորեցրել է [[կլավեսին]] և [[ջութակ]] նվագել, ձգտել է որդուն դարձնել երկրորդ [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Մոցարտ]]։ Բեթհովենը հինգ տարեկանից նվագել է ոչ միայն կլավեսին և ջութակ, այլև երգեհոն և ֆլեյտա։ 1778 թվականին [[Քյոլն]]ում նա առաջին անգամ հանդես է եկել համերգով<ref> Thayer 1921, p. 59.</ref>։ Թեպետ նա հրաշամանուկ չէր, սակայն հայրը նրա երաժշտական կրթությունը վստահեց իր կոլեգաներին՝ երգեհոնահար Գիլես վան դեն Իդենին, երգիչ Տոբիաս Փֆեյֆերին, ջութակահարներ Ֆրանց Գեորգ Ռովանտինին ու Ֆրանց Անտոն Ռիզիին։ Նրանցից մեկը Լյուդվիգին սովորեցնում էր երգեհոն նվագել, մյուսը՝ ջութակ<ref> name="GroveOnline, section 1.<"/ref>։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Լյուդվիգի հայրը նրա պարապմունքներն անց էր կացնում ֆիզիկական բռնություն գործադրելով<ref>''Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen'', hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr. 695</ref>: Սակայն արդյոք այս տեղեկությունները մշտական, թե հատուկենտ դեպքեր են բնութագրում, հստակ չէ։ Նա հաճախ որդուն ստիպում էր պարապել առանց դադարի։ Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։ Նրանց պարապմունքները երբեմն ընդմիջվում էին արցունքներով<ref>Swafford 2014, pp. 22, 32.</ref>։
 
1781 թվականից Բեթհովենն աշակերտել է նշանավոր երաժիշտ, երգեհոնահար, մանկավարժ Քրիստիան Գոտլոբ Նեֆեին, ով 1780 թվականին տեղափոխվել էր Բոն, որտեղ արքունիքում աշխատում էր որպես երգեհոնահար<ref>Thayer 1921, p. 67.</ref>։ Նեֆեն դաշնամուրի և երգեհոնի դասեր էր տալիս նրան։ Սակայն արդյոք հենց նա է Բեթհովենի մասին գրված գրականության մեջ ներկայացված վաստակաշատ ուսուցիչը, վիճելի է<ref>Jürgen May, ''Neefe als Teilhaber an Beethovens Ruhm'', in: ''Christian Gottlob Neefe (1748–1798). Eine Eigenständige Künstlerpersönlichkeit''. Tagungsbericht Chemnitz 1998, hg. von Helmut Loos, S.&nbsp;237–253</ref>:
 
Նեֆեն անմիջապես հասկացել է, որ տղան տաղանդավոր է։ Նա է Լյուդվիգին ծանոթացրել նշանավոր երաժիշտների ստեղծագործություններին։
 
Բեթհովենի սիրելի գրողների շարքում էին [[Հին Հունաստան|հին հունական]] հեղինակներ [[Հոմերոս]]ը և [[Պլուտարքոս]]ը, անգլիացի դրամատուրգ [[Վիլյամ Շեքսպիր]]ը, գերմանացի ստեղծագործողներ [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեն]] և [[Ֆրիդրիխ Շիլլեր|Շիլլերը]]:
Տող 48.
=== Պատանեկություն ===
[[Պատկեր:Thirteen-year-old Beethoven.jpg|մինի|Տասներեքամյա Բեթհովենը]]
Բեթհովենն սկսել է ստեղծագործել դեռ երեխա ժամանակ և այդ ստեղծագործություններից շատերը հետագայում վերամշակել է։
 
Կոմպոզիտորի պատանեկան տարիների գործերից հայտնի է երեք մանկական սոնատ և մի քանի երգ, այդ թվում՝ «Արջամուկը»:
 
Նեֆեի շնորհիվ [[1783 թվական]]ին հրատարակվել է Բեթհովենի առաջին ստեղծագործությունը՝ «Վարիացիաներ Դրեսլերի քայլերգի թեմայով» <ref> name="Stanley, p. 7<"/ref
 
Պատանի կոմոզիտորն իր «Երեք դաշնամուրային սոնատներ, WoO 47 »(Three Piano Sonatas, WoO 47) ստեղծագործությունը նվիրել է արքեպիսկոպոս Մաքսիմիլիան Ֆրեդրիխին (Maximilian Friedrich) (1708–1784)։ Նրա աչքից չէր վրիպել տղայի երաժշտական տաղանդն ու ֆինանսական օժանդակությամբ աջակցել է նրա ուսմանը<ref>Thayer 1921, pp. 71–74.</ref>։ Այդ ժամանակ Բեթհովենը տասներկու տարեկան էր և արդեն 1781 թվականից կամավոր աշխատում էր որպես պալատական երգեհոնահարի օգնական, իսկ 1784 թվականից արքունական կապելլայում աշխատել է վարձատրության դիմաց։
 
Պապի մահվանից հետո ընտանիքի նյութական դրությունը էապես վատացավ։ Լյուդվիգն ստիպված էր կիսատ թողնել դպրոցում սովորելը, սակայն սովորում էր [[լատիներեն]], ուսումնասիրում էր [[իտալերեն]] և [[ֆրանսերեն]], շատ էր կարդում<ref>Knud Breyer, Artikel ''Fremdsprachenkenntnisse'', in: Heinz von Loesch und Claus Raab (Hg.), ''Das Beethoven-Lexikon'', Laaber 2008, S.&nbsp;264</ref>: Նրա հոգևոր զարգացմանը մեծապես նպաստել է Բոնի քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես՝ Բժշկական համալսարանի ուսանող Ֆրանց Գերհարդ Վեգլերը, ինչպես նաև՝ Բրոյնինգ ընտանիքը, որոնց հետ Բեթհովենը սերտ բարեկամական հարաբերություններ էր պահպանում։ Ընկերական շփումը Շթեֆան ֆոն Բրոյնինգի ու Վեգլերի հետ շարունակվել է ողջ կյանքի ընթացքում։ Մեծանալով իր նամակներից մեկում կոմպոզիտորը գրել է<ref name="Эррио">{{статья|автор=Эдуард Эррио.|заглавие=Жизнь Бетховена (фрагменты из главы «Человек, его характер»)}}</ref>. {{քաղվածք|Չկա որևէ ստեղծագործություն, որն ինձ համար լինի չափազանց գիտական. ընդհանրապես չհավակնելով գիտականության բառի բուն իմաստով՝ ես, միևնույն է, մանուկ հասակից ձգտել եմ հասկանալ բոլոր դարաշրջանների լավագույն և իմաստուն մարդկանց էությունը:|}}
Տող 60.
1784 թվականին Նեֆեն Բեթհովենի մասին գրել է<ref>''Beethoven aus der Sicht seiner Zeitgenossen'', hrsg. von Klaus Martin Kopitz und Rainer Cadenbach, München 2009, Nr.&nbsp;534</ref>. {{քաղվածք|Անկասկած, Բեթհովենը կդառնա երկրորդ Մոցարտ, եթե շարունակի այնպես, ինչպես սկսել է:|}}
 
1787 թվականին Բեթհովենը մեկնեց Մաքսիմիլիան Ֆրանցի կողմից հովանավորվող ուսանողական ճանապարհորդության դեպի [[Վիեննա]], որտեղ պիտի դառնար Մոցարտի աշակերտներից մեկը<ref>Haberl, Dieter (2006). "Beethovens erste Reise nach Wien – Die Datierung seiner Schulreise zu W.A. Mozart". Neues Musikwissenschaftliches Jahrbuch. 14: 215–255.</ref>։
 
Լսելով Բեթհովենի [[իմպրովիզացիա]]ն՝ Մոցարտն ասել է<ref name="Великович">{{статья
Տող 72.
}}</ref>. {{քաղվածք|Ուշադրություն դարձրեք այս երիտասարդին, կգա ժամանակ, որ նրա մասին ամբողջ աշխարհը կխոսի:|}}
 
Այս մեկնաբանությունը Կուրֆյուրստ (կայսընտիր իշխան միջնադարյան [[Գերմանիա]]յում) Մաքսիմիլիան Ֆրանցի վրա, ով Մոցարտի հայտնի սիրահար էր, մեծ ազդեցություն թողեց։
 
Մոցարտի մոտ պարապմունքներն այդպես էլ չկայացան<ref> Cooper 2008, p. 23.</ref>։ Իմանալով մոր հիվանդության մասին՝ Բեթհովենը վերադարձավ Բոն։ Այստեղ նա ցավով հայտնաբերեց, որ ընտանիքում որոշ փոփոխություններ են կատարվել։ [[Տուբերկուլոզ]]ով հիվանդ մոր վիճակը ծայրահեղ վատացել էր։ Նա մահացավ 1787 թվականի հուլիսի 17-ին<ref>Jim Powell. Ludwig van Beethoven’s Joyous Affirmation of Human Freedom. [http://www.fee.org/publications/the-freeman/article.asp?aid=4759 The Freeman: Ideas on Liberty], December 1995 Vol. 45 No. 12</ref>: Հայրը գնալով կորցնում էր վերահսկողությունը ալկոհոլի հանդեպ ունեցած մեծ հակվածության նկատմամբ, այն աստիճան, որ նա այլևս չէր կարող հոգալ իր երեք որդիների կարիքները։ 1789 նա ազատվեց ծառայությունից, և Լյուդվիգին՝ որպես նրա մեծ որդու, տրամադրվեց թոշակի մի մասը<ref>Thayer 1921, p. 104.</ref>։ Տասնյոթամյա պատանին ստիպված էր իր վրա վերցնել փոքր եղբայրների խնամքը և հետագա հինգ տարրներն անցկացնել Բոնում, նրանց կողքին<ref> Cooper 2008, p. 24.</ref>։ Նա ընդունվեց արքունական նվագախումբ՝ որպես ջութակահար ([[ալտ]]), հավելյալ գումար վաստակելու համար<ref>Thayer 1921, pp. 105–09.</ref>: Արքունիքում բեմադրում էին իտալական, ֆրանսիական և գերմանական [[օպերա]]ներ: Պատանու վրա մեծ ազդեցություն էին թողնում [[Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ|Գլյուկի]] և Մոցարտի օպերաները։
 
[[1789]] թվականին ցանկանալով շարունակել ուսումը՝ Բեթհովենը սկսում է հաճախել համալսարան՝ դասախություններ լսելու։ Այդ ժամանակ Բոն են հասնում [[Ֆրանսիական մեծ հեղափոխություն|Ֆրանսիական մեծ հեղափոխության]] մասին լուրերը։ Համալսարանի պրոֆեսորներից մեկը հրատարակում է հեղափոխությանը նվիրված ստեղծագործությունների ժողովածու։ Բեթհովենը բաժանորդագրվում է դրան։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծագործում է «Ազատ մարդու երգը», որտեղ կան այսպիսի բառեր. {{քաղվածք|Ազատ է նա, ում համար ոչ մի նշանակություն չունի ծննդյան և տիտղոսի առավելությունը:|}}
 
[[Անգլիա]]յից վերադառնալիս [[Յոզեֆ Հայդն|Հայդնը]] մնում է Բոնում<ref>Cooper 2008, p. 35.</ref>։ Նա խրախուսում էր Բեթհովենի կոմպոզիտորական փորձերը։ Բեթհովենը որոշում է գնալ Վիեննա՝ ուսանելու հռչակավոր կոմպոզիտորի մոտ, քանի որ Անգլիայից վերադառնալուց հետո Հայդնն ավելի հայտնի էր դարձել<ref> Cooper 2008, p. 41.</ref>։
 
[[1792]] թվականին Բեթհովենը լքում է Բոնը<ref>Thayer 1921, p. 124.</ref>։
Տող 86.
=== Վիեննայում անցկացրած առաջին տասը տարիներ (1792-1802) ===
[[Պատկեր:Beethoven Riedel 1801.jpg|thumb|աջից|Բեթհովենը 30 տարեկանում, Կարլ Թրագոթ Ռիդել(1769–1832)]]
Գալով Վիեննա՝ Բեթհովենը սկսեց պարապել Հայդնի մոտ<ref> GroveOnline, section 3.</ref>։ Նա ձգտում էր [[Կոնտրապունկտ]]ին տիրապետել։ Հետագայում այդ առթիվ նշել է, որ Հայդնը իրեն ոչինչ չի սովորեցրել. պարապմունքները արագ հիասթափեցրին ինչպես աշակերտին, այնպես էլ ուսուցչին։ Բեթհովենը կարծում էր, որ Հայդնը բավականաչափ ուշադիր չէր իր ջանքերի նկատմամբ, իսկ Հայդնին վախեցնում էին ոչ միայն Լյուդվիգի՝ այն ժամանակի համար համարձակ տեսակետները, այլև նրա բավականին մռայլ երաժշտությունը, որն այնքան էլ տարածված չէր։
 
Մի անգամ Հայդնը գրել է Բեթհովենին<ref name="Великович"/>. {{քաղվածք|Ձեր ստեղծագործությունները շատ գեղեցիկ են, նույնիսկ հրաշալի, սակայն դրանցում այստեղ-այնտեղ հանդիպում է ինչ-որ տարօրինակ, մռայլ երանգ, քանի որ Դուք ինքներդ փոքր-ինչ մռայլ և տարօրինակ եք, իսկ երաժշտի ոճը միշտ հենց ինքն է:|}}
Շուտով Հայդնը մեկնեց Անգլիա և իր աշակերտին վստահեց նշանավոր մանկավարժ և տեսաբան Յոհան Ալբրեխտսբերգերին։ Թեև նրան հատկացված կրթաթոշակն ավարտվել էր, վիեննական մի շարք ազնվական ընտանիքներ ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին նրա ՝ ճանաչելով պատանի կոմպոզիտորի ունակությունները<ref> name="Cooper 2008, p. 53">Cooper 2008, p. 53.</ref>։
 
Բեթհովենը ջութակի դասեր էր ստանում Իգնաց Շուպանցինգից<ref> Cooper 2008, pp. 47, 54.</ref>։
 
Պարբերաբար պատանի երաժիշտը հրահանգներ էր ստանում նաև [[Անտոնիո Սալիերի]]ից, հիմնականում վոկալ ոճում ստեղծագործելու ուղղությամբ և նրանց հարաբերությունները շարունակվեցին մինչև 1802 թվականը<ref> name="Thayer 1921, p. 161">Thayer 1921, p. 161.</ref>։ Ունենալով մի քանի ուսուցիչներ, նա ի վերջո ընտրեց [[Անտոնիո Սալիերի]]ին իրեն ուսուցիչ<ref> name="Thayer 1921, p. 161.<"/ref>:
 
Վիեննայում ապրելու առաջին տարիներից Բեթհովենը ձեռք բերեց դաշնակահար-[[վիրտուոզ]]ի փառք<ref>Milton Cross, David Ewen. The Milton Cross New Encyclopedia of the Great Composers and Their Music. Doubleday, 1953. p. 79</ref>: Նրա երաժշտությունն ապշեցնում էր ունկնդիրներին։
 
Նա համարձակորեն հակադրվում էր ծայրահեղ ռեգիստրներին (այդ ժամանակ հիմնականում նվագում էին միջինում), լայնորեն օգտագործում էր ոտնակը (դա ևս հազվադեպ էր օգտագործվում այդ ժամանակ), կիրառում էր մեծածավալ [[ակորդ]]ային հնչյուններ։ Ըստ էության, հենց նա է ստեղծել ''դաշնամուրային ոճը'', որը շատ հեռու էր կլավեսինահարների նուրբ-ժանյակե ոճից։
 
Այդ ոճը նկատվում է №8 «Պաթետիկ» (անվանումը տվել է հենց կոմպոզիտորը), №13 և №14 դաշնամուրային սոնատներում։ Այդ երկուսն ունեն հեղինակային ենթավերնագիր ''Sonata quasi una Fantasia'' («Սոնատ` ֆանտազիայի ոգով»)։ № 14 սոնատը կոմպոզիտորի մահից հետո «Լուսնի» անվանեց կոմպոզիտորի ընկերը` պոետ Լյուդվիգ Ռելշտաբը, քանի որ նա, լսելով սոնատի գեղեցիկ մեղեդիներն, ակամա պատկերացրեց լճակ, որը փայլում էր լուսնի շողերի ներքո, իսկ լուսինը ժպտում էր երկնքում: Թեև այդ անվանումը համապատասխանում էր միայն առաջին մասին, այլ ոչ թե վերջաբանին, սակայն անվանումը տարածվեց ամբողջ ստեղծագործության վրա։
 
Պատանի կոմպոզիտորն իր «Լուսնի սոնատ» ստեղծագործությունը գրել և նվիրել է իր առաջին ու մեծ սիրուն` կոմսուհի Ջուլիետա Գվիչարդին, որին անմնցորդ սիրել է մինչև ի մահ։ Մեծ երաժիշտն ավարտել է իր հիասքանչ ստեղծագործությունը ցասման , մեծագույն վիրավորանքի ու բարկության մեջ, իմանալով ,որ իր Ջուլիետտան ամուսնացել է երիտասարդ մի կոմսի հետ։
 
Բեթհովենի ստեղծագործություններն սկսեցին լայնորեն հրատարակվել և մեծ հաջողություն ունեցան։ 1800-ականների վերջերին այդ գործերը շատ պահանջված էին և հովանավորների և հրատարակիչների շրջանում<ref> Cooper 2008, p. 97.</ref>։Վիեննայում անցկացրած առաջին տասը տարվա ընթացքում կոմպոզիտորը գրել է քսան սոնատ դաշնամուրի համար և երեք դաշնամուրային կոնցերտ, ութ սոնատ ջութակի համար, կվարտետներ և այլ կամերային ստեղծագործություններ, «Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա» [[օրատորիա]]ն, «Պրոմեթևսի արարումը» [[բալետ]]ը, Առաջին և Երկրորդ սիմֆոնիաները։
 
[[Պատկեր:Tereza Brunsvik.jpg|thumb|Թերեզա Բրունսվիկ, Բեթհովենի հավատարիմ ընկերը և աշակերտը]]
[[1796]] թվականին Բեթհովենը սկսեց կորցնել [[լսողություն]]ը: Բորբոքվել էր ներքին ականջը, ինչը հանգեցնում էր ականջում ձայնի առկայության։ Բժիշկների խորհրդով նա որոշ ժամանակով առանձնանում է [[Հայլիգենշտադտ (Վերին Ֆրանկոնիա)|Հայլիգենշտադտ]] փոքրիկ քաղաքում։ Սակայն հանգիստը և լռությունը չեն բարելավում նրա ինքնազգացողությունը։ Բեթհովենը հասկանում է, որ խլացումն անխուսափելի է։ Հիասթափված այդ վիճակից նա հազվադեպ է տնից դուրս գալիս, դառնում փակ, մեկուսացված:
 
Հենց այդ տարիներին էլ աշխարհահռչակ երաժիշտը ստեղծում է իր ամենահայտնի գործերը:
 
Այդ ողբերգական օրերին նա նամակ է գրում, որը հետագայում կոչվում է հայլիգենշտադտյան կտակ։ Կոմպոզիտորը պատմում է իր ապրումների մասին, խոստովանում, որ մոտ էր [[Ինքնասպանություն|ինքնասպանության]] իրականացմանը<ref name="Великович" />. {{քաղվածք|Ինձ անիմաստ էր թվում աշխարհը լքել ավելի շուտ, քան կհասցնեի իրականացնել այն ամենը, ինչի համար ես ինձ կոչված էի զգում:|}}
 
Ի վերջո կոմպոզիտորը կարողանում է հաղթահարել դեպրեսիան և նորից անձնատուր է լինում երաժշտությանը` սկսելով գրել '''Երրորդ սիմֆոնիան'''։ Այս ստեղծագործության վրա նա աշխատել է 1803-1804 թվականներին և ցանկացել է նվիրել այն Նապոլեոն Բոնապարտին, ով այդ ժամանակ երիտասարդների կուռքն էր։
 
Բեթհովենը խուլ վիճակում արարում է երաժշտական արվեստի իր գլուխգործոցները՝ սիմֆոնիաները, «Ապասիոնատը», «Ֆիդելիո» օպերան, «Էգմոնտը», «Կորիոլան» և այլն։
Տող 122.
 
=== Երաժշտական հասունություն ===
Կոմպոզիտորն իր առաջին «''Վեց լարային կվարտետը ՝ (Op.18)''» գրել է 1798-1800 ականներին, որը նվիրել էր Արքայազն Լոբկովիցին, ով էլ պատվիրել էր այն։ Ստեղծագործությունների շարքը հրատարակվել է 1801 թվականին։
 
Կոմպոզիտորի «''Առաջին սիմֆոնիայի''» պրեմիերիայից (1800 թվական) և «''Երկրորդ սիֆոնիայի''» պրեմիերիայից (1803 թվական) հետո նա ճանաչվեց որպես Հայդնի և Մոցարտի հետևորդ, երիտասարդ սերնդի կոմպոզիտորներից կարևորագույններից մեկը<ref> Cooper 2008, p. 82.</ref>։
 
Իր «''Առաջին սիմֆոնիայի''» պրեմիերիայի ներկայացման համար, 1800 թվականի ապրիլի 2-ին, նա վարձակալել էր [[Ավստրիա]]յի Ազգային [[Բուրգ թատրոն]]ը, որտեղ հնչեցին նաև նրա «''Սեպտետը''», դաշնամուրային կոնցերտներից մեկը, Մոցարտի և Հայդնի ստեղծագործություններից <ref>Cooper 2008, p. 90.</ref>։ Համարգն այդ ժամանակների ամենահետաքրքիր միջոցառումը համարվեց։
 
Նա նաև շարունակում էր գրել այլ ոճերում, այդ թվում [[8-րդ դաշնամուրային սոնատ (Բեթհովեն)|«Պաթետիկ» դաշնամուրային սոնատը]] (Op.13), որի մասին Կուպերն այսպես է արտահայտվել․
«Գերազանցել է իր նախկին այլ ստեղծագործություններին․ ուժեղ կերպար, խորը հուզականություն, ինքնատիպ և հմուտ տոնային մոտեցում»<ref> Cooper 2008, p. 82</ref>։
 
1799 թվականին ավարտել է «''Սեպտետը''» (Op. 20), որն իր կենդանության ժամանակվա ամենատարածված ստեղծագործություններից մեկն էր։
 
Նույն թվականի մայիսին, Բեթհովենը դաշնամուրի դասեր էր տալիս հունգարացի կոմսուհի Աննա Բրունսվիկի դստերը։ Որոշ ժամանակ անց նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Ժոզեֆինային, ով համարվել է նրա «Անմահ սիրելի» (1812 թվական) նամակների հասցեատերը։ Սակայն Ժոզեֆինան ամուսնանում է կոմս Ժոզեֆ Դեյմի հետ<ref> Cooper 2008, pp. 146, 168.</ref>։ Բեթհովենը նրանց տան կանոնավոր այցելուն էր, նվագում նրանց խնջույքներին և համերգներին, շարունակում էր պարապմունքները Ժոզեֆինայի հետ։ Նրա ամուսնությունը հաջող էր բոլոր առումներով, և զույգն իր համատեղ կյանքում չորս երեխա է ունեցել<ref>There were (as mentioned in Goldschmidt 1977, p. 484), over 100 love letters between the newlyweds, indicating that a healthy erotic relationship was growing between the spouses. Steblin 2009, p. 155, n. 41 announced a forthcoming publication of these letters.</ref>։ Կոմպոզիտորի և Ժոզեֆինայի հարաբերություններն իր ամուսնու հանկարծակի մահից հետո (1804 թվական) ավելի է ամրապնդվում<ref> Cooper 2008, p. 80.</ref>։
 
Բեթհովենը մի քանի այլ աշակերտներ էլ է ունեցել։ 1801-ից 1805 թվականներին նա դասավանդել է Ֆերդինանդ Ռիսին, ով դարձել է կոմպոզիտոր և հետագայում գրել Բեթհովենի և իր հանդիպումների ու հուշերի մասին մի գիրք։ 1801 թվականից 1803 թվականները ավստրիացի դաշնակահար-մանկավարժ և կոմպոզիտոր, ազգությամբ չեխ [[Կառլ Չեռնի]]ն սովորել է Բեթհովենի մոտ, ով հետագայում դարձել է երաժշտության ուսուցիչ և եղել [[Ֆերենց Լիստ]]ի ուսուցիչը։ Իսկ 1812 թվականի փետրվարի 11-ին ՝ 21 տարեկան հասակում, Չեռնին Վիեննայում առաջին անգամ կատարեց Բեթհովենի № 5 դաշնամուրային կոնցերտը ՝ «Emperor»-ը (Piano Concerto No. 5)<ref> Thayer 1921, p. 526 Prior to this first performance, there were others based in earlier sketches, as early as 22 December 1808</ref>։
 
Չեռնին գրել է, որ իր երաժշտական հիշողությունն իրեն թույլ էր տալիս 1804-1805 թվականներին անգիր կատարել Բեթհովենի բոլոր աշխատանքներն առանց բացառության, նա նվագում էր արքայազն Կառլ Լիխնովսկու պալատում շաբաթական 1-2 անգամ<ref>Mitchell (1990), p. 139</ref>։ Չեռնին իր ամբողջ կյանքի ընթացքում կապ պահպանեց Բեթհովենի հետ, ինչպես նաև դաշնամուրի դասեր էր տալիս Բեթհովենի թոռանը՝ Կառլին<ref>Thayer (1991), p. 679.</ref>։
Տող 142.
 
=== Լսողության կորուստ ===
1787 թվականից Բեթհովենի մոտ ի հայտ է գալիս լսողական խանգարումներ։ Այն մասամբ վերականգնելուց հետո, որոշ ժամանակ անց, [[Աղմուկ ականջներում|ականջներում եղած աղմուկն]] ավելի է ուժգնացել, որի հետևանքով էլ նվազել և հետզհետե կոմպոզիտորը կորցրել է լսողությունը<ref> Swafford 2014, pp. 223–24.</ref>։
 
1801 թվականի սկզբներին նա նամակ է գրել իր ընկերներից մեկին և նկարագրել հիվանդության ախտանիշներն ու դժվարությունները, որոնք թե մասնագիտական, և թե սոցիալական անհարմարությունների և բարդությունների պատճառ են եղել( չնայած հավանական է, որ որոշ մտերիմ ընկերներ արդեն տեղյակ էին այդ խնդիրների մասին)<ref>Cooper 2008, p. 108.</ref>։
բծ
Խլության պատճառն անհայտ է, սակայն կան մի քանի տարբերակներ, որոնք կարող էին նպաստել դրան կամ պատճառ հանդիսանալ․ [[Բծավոր տիֆ|բծավոր տիֆ]], [[Համակարգային կարմիր գայլախտ|համակարգային կարմիր գայլախտ]], նույնիսկ մազերը սառը ւրում թրջելու սովորությունը մազերը, քանի որ Բեթհովենը հաճախ էր այդպես անում ՝ թարմանալու համար<ref> Loss of Hearing, Beethoven biography at beethoven.ws</ref><ref>http://www.beethoven.ws/loss_of_hearing.html</ref>։
 
=== Բնավորության առանձնահատկություններ ===
Տող 152.
Բեթհովենն աչքի էր ընկնում նաև իր ծայրահեղ կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսել է խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատել է ելույթն ու ասել<ref name="Великович" />. «''Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի''»: Ներողություններն ու համոզելու փորձերն ապարդյուն են եղել։
 
Մեկ այլ միջադեպ, երբ Բեթհովենը հյուր էր գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին և նրա ստեղծագործությունների սիրահար էր։ Նա մի քանի ազնվականների հետ նաև ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս Բեթհովենին<ref> name="Cooper 2008, p. 53.<"/ref>։ Լինելով նրան տանը, Լիխնովսկին ցանկանում է, որ Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվում է։ Լիխնովսկին սկսում է համառել և նույնիսկ հրամայում է կոտրել այն սենյակի դուռը, որտեղ փակվել էր Բեթհովենը։ Զայրացած կոմպոզիտորը հեռանում է կալվածքից և վերադառնում Վիեննա։ Առավոտյան Լիխնովսկին Բեթհովենից նամակ է ստանում<ref name="Эррио" />․ {{քաղվածք|Իշխա՛ն, այն բանի համար, ինչ ես կամ, ես պարտական եմ ինձ: Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է:|}}
Չնայած բնավորության այդպիսի խստությանը՝ Բեթհովենի ընկերները նրան համարում էին շատ բարի մարդ։ Այսպես, օրինակ՝ կոմպոզիտորը երբեք չէր մերժում իր մտերիմների օգնության խնդրանքը<ref name="Великович" />. {{քաղվածք|Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց: Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից:|}}
Մի անգամ Բեթհովենն ու [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեն]] [[Տեպլիցեի շրջան|Տեպլիցեում]] զբոսնելիս հանդիպում են այդ ժամանակ այդտեղ գտնվող Ֆրանց կայսերը՝ շրջապատված իր շքախմբով և պալատականներով։ Գյոթեն մի կողմ քաշվելով խոնարհվում է կայսեր առաջ, իսկ Բեթհովենը հազիվ դիպչելով գլխարկին՝ անցնում է պալատականների կողքով<ref name="cm-beethoven">[http://www.classic-music.ru/beethoven.html Классическая музыка.ru — Людвиг ван Бетховен]</ref>:
Տող 180.
[[Պատկեր:Teltscher-beethoven.jpg|thumb|Բեթհովենը մահվան մահճում (Յոզեֆ Թելչերի նկարը)]]
[[Պատկեր:Beethoven Funerals.jpg|thumb|220x220px|Բեթհովենի թաղման արարողությունը]]
Կոմպոզիտորն երկար ժամանակ գամված էր անկողնում և նրան ընկերն այցելության էին գալիս իրեն։ Նա մահացավ [[1827 թվական]]ի [[մարտի 26]]-ին, 56 տարեկան հասակում։ Նրա ընկեր՝ ավստրիացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական քննադատ [[Անսելմ Հյութենբրեներ]]ը, ով ներկա էր նրա մահվան պահին, նշում է, որ անգամ եղանակն է փոխվել և վշտացել կոմպոզիտորի մահը, քանի որ ուժեղ ամպրոպ է սկսվել այդ ժամանակ<ref> name="Cooper 2008, pp. 318, 349">Cooper 2008, pp. 318, 349.</ref>։
 
Բեթհովենի թաղման արարողությունը տեղի ունեցել 1827 թվականի մարտի 29-ին, որի ներկա էր ավելի քան քսան հազար մարդ։ [[Ֆրանց Շուբերտ]]ը թաղման ժամանակ ծիսական ջահ պահողներից մեկն է եղել, ով մահացավ հաջորդ տարի և թաղվեց նրա կողքին, [[Վերինգ]]ի գերեզմանատանը<ref> name="Cooper 2008, pp. 318, 349.<"/ref
 
Թաղմանը հնչում էր Բեթհովենի սիրելի հոգեհանգստի պատարագը՝ [[Լուիջի Քերուբինի]]ի [[Ռեքվիեմ]]ը, Սուրբ Երրորդություն եկեղեցում (Dreifaltigkeitskirche)։ Շիրիմին հնչում էին բանաստեղծ Ֆրանց Գրիլպարցերի գրած խոսքերը<ref name="Великович" />. {{քաղվածք|Նա նկարիչ էր, միաժամանակ մարդ էր, մարդ՝ բառի բարձրագույն իմաստով... Նրա մասին կարելի է խոսել, ինչպես ոչ մի այլ մարդու մասին. նա իրականացրեց փառահեղ գործ, նրա մեջ ոչ մի վատ բան չկար:|}}
 
1862 թվականին արտաշիրիմում է արվել՝ նրա մնացուկ աճյունը հետազոտելու համար։ Հետագայում` 1888 թվականին, երկու կոմպոզիտորների գերեզմաններն էլ տեղափոխվել են [[Վիեննա]]յի [[Կենտրոնական գերեզմանատուն (Վիեննա)|Կենտրոնական գերեզմանատուն]]<ref> name="Cooper 2008, pp. 318, 349.<"/ref>:
 
2012 թվականին ստուգվել է նրա գետնադամբարանը, ստուգելու համար, արդյոք նրա ատամները գողացել են թե ոչ, քանի որ եղել էր այդպիսի կողոպուտի մի շարք դեպքեր այդ ժամանակվա հայտնի մահացած վիեննացի կոմպոզիտորների հետ<ref name="Jovanovic, Dragana 2012">Jovanovic, Dragana (3 July 2012). "Teeth Thief Hits Graves of Great Composers". ABC. Retrieved 3 July 2012.</ref><ref> name="Jovanovic, Dragana (3 July 2012). "Teeth Thief Hits Graves of Great Composers". ABC. Retrieved 3 July 2012.</ref
 
==== Մահվան պատճառներ ====
[[Դիահերձում|Դիահերձման]] արդյունքում պարզ է եղել, որ լյարդը բավականին վնասված էր, որն էլ կարող էր ալկոհոլի զգալի օգտագործման արդյունք լինել<ref> name="Cooper 2008, pp. 318, 349.<"/ref>։ Նշվել է նաև, որ լսողական և հարակից օրգանների նյարդերն էլ են եղել վնասված<ref> Saccenti, Edoardo; Smilde, Age K; Saris, Wim H M (2011). "Beethoven's deafness and his three styles". BMJ. 343: d7589. doi:10.1136/bmj.d7589. PMID 22187391. See also correction: "Beethoven's deafness and his three styles". BMJ. 344: e512. 2012. doi:10.1136/bmj.e512.</ref>։
 
Բեթհովենի մահվան պատճառները վիճելի են․ ալկոհոլային ցիռոզ, [[սիֆիլիս]], վարակիչ [[հեպատիտ]], [[տուբերկուլյոզ]], սարկոիդոզ, [[Ուիպլ Ջորջ|Ուիպլ]]ի հիվանդություն։ Կոմպոզիտորի ընկերները նրա մահից առաջ և հետո մազի մի փունջ էին կտրել, որն հետագայում պահպանվել և լրացուցիչ փորձաքննության է ենթարկվել, մահավան իրական պատճառն իմանալու համար։ Բացի այդ նաև արտաշիրիմում է արվել, որի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Բեթհովենը մահացել է թունավորումից՝ բուժման համար իր բժշկի նշանակած չափից ավելի դեղամիջոցների օգտգործման պատճառով<ref>Jahn, George (28 August 2007). "Pathologist: Doctor Killed Beethoven". The Washington Post. Retrieved 29 December 2008.</ref><ref> Eisinger, Josef (2008). "The lead in Beethoven's hair". Toxicological & Environmental Chemistry. 90: 1–5. doi:10.1080/02772240701630588.</ref><ref> Lorenz, Michael (Winter 2007). "Commentary on Wawruch's Report: Biographies of Andreas Wawruch and Johann Seibert, Schindler's Responses to Wawruch's Report, and Beethoven's Medical Condition and Alcohol Consumption". The Beethoven Journal. San Jose: Ira F. Brilliant Center for Beethoven Studies. 22 (2): 92–100.</ref>։
 
[[2007]] թվականի [[Օգոստոսի 29|օգոստոսի 29-ին]] վիեննացի ախտաբան և դատաբժշկական փորձագետ Քրիստիան Ռեյտերը (Վիեննայի բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դոցենտ) առաջ քաշեց այն վարկածը, որ Բեթհովենի մահը չկանխամտածված արագացրել է նրա բժիշկը՝ Անդրեաս Վավրուխը, ով պարբերաբար ծակում էր հիվանդի որովայնաթաղանթը (հեղուկ հանելու համար), ինչից հետո վերքի վրա դնում էր [[արճիճ]] պարունակող թրջոցներ։ Ռեյտերի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն անգամ բժշկի այցելությունից հետո Բեթհովենի օրգանիզմում արճիճի պարունակությունը կտրուկ մեծանում էր<ref>Susan Aldridge. Archaeforensics. What Killed…? BBC Focus, февраль, 2008. С. 42</ref>:
Տող 224.
 
== Բեթհովենի կերպարը մշակույթի մեջ ==
Բեթհովենի կարիերան, որպես կոմպոզիտոր, պայմանականորեն բաժանվում է երեք շրջանների․ վաղ, միջին և ուշ։ Վաղ շրջանը մինչև 1802 թվականն է, միջին շրջանը ՝ 1802-1812 թվականները, իսկ դրանից հետո ` ուշ շրջանը<ref> GroveOnline, section 11.</ref>։
=== Գրականության մեջ ===
Բեթհովենը ֆրանսիացի հայտնի գրող [[Ռոմեն Ռոլան]]ի «Ժան Քրիստոֆ» վեպի համանուն գլխավոր հերոսի՝ կոմպոզիտոր Ժան Քրիստոֆի նախատիպն է։ Այդ վեպի համար Ռոլանը 1915 թվականին ստացել է Գրականության բնագավառում [[Նոբելյան մրցանակ]]:
Տող 268.
 
== Հիշատակ ==
Բեթհովենի պատվին աշխարհի տարբեր վայրերում կանգնեցվել են բազմաթիվ հուշարձաններ։ Առաջին հուշարձանը տեղադրվել է կոմպոզիտորի ծննդավայրում [[1845 թվական]]ի [[Օգոստոսի 12]]֊ին ՝ ծննդյան 75-ամյակի առթիվ։ 1880 թվականին հուշարձան կանգնեցվեց [[Վիեննա]]յում. այդ քաղաքը սերտորեն կապված էր երաժշտի արվեստի հետ<ref> Comini, Alessandra (2008). Alessandra Comini, The Changing Image of Beethoven: A Study in Mythmaking. ISBN 978-0-86534-661-1. Retrieved 2012-09-20.</ref>։
 
«Բեթհովենի կերպարներ» գրքի հեղինակ արվեստագետ Զիլկե Բետտերմանը (''Silke Bettermann'') նշում է, որ իրեն հաջողվել է հաշվել կոմպոզիտորին նվիրված շուրջ 100 հուշարձան 5 մայրցամաքի 54 քաղաքում։
Տող 308.
* {{YouTube|HycW7YO-3e0|On the Trauma of Beethoven's Deafness}}, Richard Kogan, M.D., Menninger Mindscape
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Բեթհովեն, Լյուդվիգ}}
[[Կատեգորիա:Գերմանացի կոմպոզիտորներ]]