«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 159.
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրյակին խոշորացան հայկական քաղաքները. Երևանի բնակչությունը հասավ 32 հազարի, Ալեքսանդրապոլում՝ 35 հազարի, Շուշիում՝ 43 հազարի, Կարսում՝ 30 հազարի։ 1920-ական թվականներին Թբիլիսիի բնակչությունն անցավ 300 հազարը (այդ թվում՝ 100 հազար հայ)<ref>[http://www.ethno-kavkaz.narod.ru/rngeorgia.html Ethno-Caucasus, население Кавказа, республика Грузия, население Грузии]</ref>, Բաքվինը՝ 450 հազարը (այդ թվում՝ 167 հազար հայ)<ref>Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929</ref>, իսկ Երևանինը՝ 67121, այդ թվում՝ 59838 հայ<ref>[http://www.ethno-kavkaz.narod.ru/rnarmenia.html Ethno-Caucasus: Армения ]</ref>:
 
== Քաղաքականություն ==
=== Իրավիճակը 19-րդ դարի վերջին ===
19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանում բարձրացել էր կրթության մակարդակը. բացվել էին ծխական դպրոցներ, ուսուցիչները վերապատրաստումն անցնում էին ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Ռուսաստանի և Եվրոպայի ուսումնական կենտրոններում<ref>Վ. Ս. Երկանյան, [http://lraber.asj-oa.am/1742/1/31.pdf Հայկական դպրոցը 1800-1870-ական թվականներին]</ref>: Ճեմարան-վարժարաններից էին Աստրախանի [[Աղաբաբյան դպրոց (Աստրախան)|Աղաբաբյան]], Երևանի [[Աբովյանի անվան դպրոց|Աբովյան]], Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)|Ներսիսյան]], Մոսկվայի [[Լազարյան ճեմարան|Լազարյան]], Ղրիմի [[Խալիբյան վարժարան|Խալիբյան]] կենտրոնները: Ծխական դպրոցներ կային գրեթե բոլոր քաղաքներում ու խոշոր գյուղերում, առանձնանում էին հատուկ արական հոգևոր (Ախալքալաքի [[Մեսրոպյան դպրոց|Մեսրոպյան]], Ախալցխայի [[Կարապետյան դպրոց|Կարապետյան]], Բաքվի [[Բաքվի Գրիգոր Լուսավորչի անվան դպրոց|Գրիգոր Լուսավորչի]], Թիֆլիսի [[Սուրբ Նշան եկեղեցու արական դպրոց (Թիֆլիս)|Սուրբ Նշան եկեղեցու]], Նոր Նախիջևանի [[Սուրբ Խաչ վանքի դպրոց|Սուրբ Խաչ վանքի]], Շուշիի [[Շուշիի թեմական հոգևոր դպրոց|թեմական]], [[Շուշիի Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու արական դպրոց|Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու]]) և իգական (Ալեքսանդրապոլի [[Արղության հայ օրիորդաց դպրոց|Արղության]], Ախալցխայի [[Եղիսաբեթյան իգական դպրոց|Եղիսաբեթյան]], Բաքվի [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Բաքու)|Հռիփսիմյան]], Գանձակի [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Գանձակ)|Հռիփսիմյան]], Գավառի [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Գավառ)|Հռիփսիմյան]], Երևանի [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Երևան)|Հռիփսիմյան]], Թիֆլիսի [[Գայանյան օրիորդաց դպրոց|Գայանյան]], [[Հովնանյան դպրոց|Հովնանյան]] և [[Մարիամյան օրիորդաց դպրոց|Մարիամյան]], Նոր Նախիջևանի [[Կոկոյան աղջիկների դպրոց|Կոկոյան]] և [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Նոր Նախիջևան)|Հռիփսիմյան]], Շուշիի [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Շուշի)|Հռիփսիմյան]], Վաղարշապատի [[Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Վաղարշապատ)|Հռիփսիմյան]]) դպրոցները: Կրթության մակարդակի բարձրացումով պայմանավորված էր նաև հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացումը: Այդ նպատակով 1869 թվականին Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «[[Բարենպատակ ընկերություն]]ը» ուսուցիչ [[Արսեն Կրիտյան]]ի ղեկավարությամբ, իսկ 1874 թվականին Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «[[Հայրենիքի սիրո գրասենյակ]]» խմբակը: Այսպիսի հասարակական աշխուժությունը վառ արտահայտվեց 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի տարիներին:
 
1881 թվականի մարտի 1-ին բարեփոխիչ կայսր [[Ալեքսանդր II]]-ը սպանվեց մայրաքաղաք Պետերբուրգում։ Նրա որդին՝ [[Ալեքսանդր III]]-ը (1881-1894), խստացրեց երկրի կառավարումը, ուժեղացրեց ազգային հալածանքները Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ: Կովկասի փոխարքայությունում նույնպես զգացվեցին ժողովրդական ճնշումները. արգելվեցին հայ ֆիդայիների անցումը Անդրկովկասից անցնել Արևտմյան Հայաստան։ Պատճառը Բեռլինի կոնգրեսում հայերին սիրաշահելու արդյունքն էր. [[Արևմտյան Հայաստան]]ում ձգտում և ցանկություն կար ինքնավարություն ստեղծելու ձգտումներին: Այդ երևույթը վարակիչ կարող էր լինել կովկասյան ժողովուրդների համար։ Դրան զուգահեռ՝ սահմանափակվեցին [[Ամենայն հայոց կաթողիկոս]]ի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները. ռուսական իշխանությունները գաղտնի հսկողություն սահմանեցին Էջմիածնի վրա։ Հայկական դպրոցների վրա սահմանվեց խիստ հսկողություն։ Լոռիում, Սևանի ավազանում, Կարսի մարզում, Զանգեզուրի ու Ղազախի գավառներում բնակություն հաստատեցին հարյուրավոր ռուսական ընտանիքներ։ Ազգային ճնշումներն ավելի սրվեցին [[Նիկոլայ II]]-ի օրոք (1894-1917)։ Կովկասի փոխարքա իշխան Գ.Գոլիցինի սադրանքով կայսրը 1903 թվականի հունիսի 12-ին ստորագրեց հատուկ օրենք, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։
 
== Զինանշաններ ==