«Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ծնվել է [[1956 թվական]]ին Դեթմոլդում: 1974 թվականին ավարտելով գիմնազիան նա անցել է զինվորական ծառայության [[Բունդեսվեր]]ում: 1975 թվականին նա մտել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը: 1976 թվականին ընդունվել է [[Գիսեն]]ում գտնվող Յուստուս Լիբիխի անվան համալսարան, որտեղ նա 1982 թվականին ուսումնասիրեց իրավաբանություն, հետո քաղաքական գիտություններ: 1986 թվականին Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը պաշտպանեց դոկտորական դիսերտացիա «Անօթևանների իրավական դրությունը» թեմայով:
 
1986-1991 թվականներին Շտանմայերը եղել է Գիսսենի համալսարանի իրավախորհրդատվության և քաղաքագիտության ֆակուլտետի գիտաշխատող: 1991 թվականին եղել է [[Ներքին Սաքսոնիա|Ներքին Սաքսոնիայի]] պետքարտուղարության տեղեկատվական իրավունքի և քաղաքականության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների իրավախորհրդատու: 1993-ից թվականից 1994 թվականներինղեկավարել է Ներքին Սաքսոնիայի վարչապաետի անձնական բյուրոն: 1994-ից թվականից 1996 թվականներին գլխավորել է միջգերատեսչական համակարգման ու պլանավորման քաղաքական դիրեկտիվի բաժինը, իսկ 1996-ից թվականից 1998 եղել է Ներքին Սաքոնիայի պետքարտուղար:
 
1998 թվականի նոյեմբերից 1999 թվականի հուլիսը զբաղեցրել է դաշնային կառավարության պետքարտուղարի պաշտոնը, լիազորված համակարգման հատուկ ծառայությունների գործունեությամբ, իսկ 1999 թվականի հուլիսից մինչև 2005 թվականը դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար:
 
[[պատկեր:Frank-Walter Steinmeier 2007-10-11.jpg|մինի|ձախից|upright=0.7|<center>ՇտանմայերըՇթանմայերը 2007 թվականին]]
2005 թվականին ստացել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, Գերմանիայի կոալիցիոն կառավարությունում, իսկ 2007 թվականին դարձել է ԳԴՀ փոխկանցլեր, այդ պաշտոնում փոխարինելով [[Ֆրանց Մյունտեֆերինգ]]ին: 2007 թվականի առաջին կեսին Շտանմայերը զբաղեցրել է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը: