«Միհրդատ Ա Պարթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
'''Միհրդատ Ա''' (մ.թ.ա. 195 - 138 թթ.), Պարթևաստանի[[Պարթևստան]]ի [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] հարստության արքա (մ.թ.ա. 171 - 138 թթ.)։ Միհրդատ Ա հայտնի է որպես ականավոր քաղաքական գործիչ և զորավար։ Նրա օրոք Պարթևաստանը էապես ընդլայնում է իր տերության սահմանները՝ տարածելով իր իշխանությունը բոլոր ուղղություններով։ Միհրդատի օրոք Պարթևաստանի կազմի մեջ են մտնում [[Հույն-Բակտրիական թագավորություն|Հույն-Բակտրիական թագավորության]] մի մասը (մ.թ.ա. 167 թ.), Կենտրոնական Ասիայի Մարգիանա պատմական շրջանը, Միջագետքը (մ.թ.ա. 144), Իրանն ամբողջությամբ։ [[Սելևկյաններ]]ի հետ պատերազմներում մ.թ.ա. 141 թ. գերի է վերցնում արքա Դեմետրիոս Բ-ին, որը հետագայում ամուսնանում է Միհրդատի դուստր Ռոդոգունայի հետ։ Իր նվաճումների արդյունքում Պարթևաստանը դառնում է անտիկ աշխարհի խոշորագույն տերություններից մեկը, հետագայում՝ Հռոմեական պետության հիմնական հակառակորդը Արևելքում։ Պարթևների կողմից հելլենիստական մշակույթ ունեցող երկրների գրավումը զարկ է տալիս Պարթևաստանի ուրույն մշակույթի զարգացմանը և նրանում հելլենիստական տարրերի ներմուծմանը։ Միհրդատը պատմության մեջ է մտել որպես Պարթևաստանի և ամբողջ Արևելքի մեծ արքաներից մեկը։
 
{{անձ-անավարտ}}